Ձ - 10 Октября 2011 - Блог - Հայաստան 2010
Շաբաթ, 03.12.2016, 14.35.38
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4
ՀՅՈՒՐԵՐ 4
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Ձ
14.45.47
Ձ
ՁԱՅՆ
Երազում տհաճ և կտրուկ ձայներ լսելը վատ լուր ստանալու նշան են։ Երազում բարձր ձայն լսելը կանխազգուշացնում է վտանգի կամ կարևոր իրադարձության մասին։ Երազում տոնակատարությունների ձայն լսելը անսպասելի և հեղինակավոր միջոցառման, մեծ գործարքների, հարստության նշան է։
ՁԵՌՆՈՑ
Երազում ձեռնոցներ տեսնելը պաշտպանության, սիրո, հավատարմության և հարգանքի խորհրդանիշ են։ Եթե ձեռնոցները մաքուր են և պատրաստված են թանկարժեք նյութից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, հաջողություն։ Եթե ձեռնոցները կեղտոտ են, մաշված կամ էժանագին նյութից են պատրաստված, ապա ձեզ սպասվում է հիասթափություն, տխրություն և անհաջողություն։ Եթե երազում ինչ որ մեկը ձեզ առաջարկի զույգ ձեռնոցներ, ապա ձեզ սպասվում է սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն։
ՁԵՌՔ
Երազում սեփական ձեռքերով հիանալը բարեկեցության նշան է։ Հնում կարծում էին, որ երազում աջ ձեռք տեսնելը նշանակում է ներկան կամ արական սեռի հարազատներ, իսկ ձախ ձեռքը ապագան կամ իգական սեռի հարազատներ։ Երազում ձեռքի կորուստը որևէ հարազատի կորստի նշան է։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ձեռքերը պատված են վերքերով, ապա ձեզ սպասվում է տխրություն և հիասթափություն։ Երազում կեղտոտ ձեռքեր տեսնելը կամ դրանք կեղտոտելը գործերում անհաջողության նշան են։ Երազում ձեռքեր լվանալը նշանակում է, որ դուք կազատվեք անցանկալի պարտավորվածություններից։
ՁԻ
Երազում ձի տեսնելը խիզախության, մեծարանքի և ծանր աշխատանքի նշան է։ Գեղեցիկ և վայելչակազմ ձի տեսնելը կանխատեսում է հաջողություն և հաղթանակ։ Վարգող ձի տեսնելը և նրանով հիանալը երազանքների իրականացման նշան է։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ձին ծառս է եղել, ապա ձեզ սպասվում են վեճեր և անախորժություններ։ Եթե երազում տեսել եք, որձեր ձին ընկել է, ապա ձեզ սպասվում է սննկացում։ Ձիարշավին ներկա լինելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործարք եք ձեռնարկել։ Շքեղ հեծելազոր տեսնելը մեծարանքի, փառքի ևհաջողության նշան է։
ՁՄԵՌ
Ձմռան վերաբերյալ երազները մելամաղձության, չբավարարված կյանքի, հիասթափության, ձանձրույթի նշան են։ Երազում որքան ցուրտ է ձմեռը, այնքան միօրինակ ևձանձրալի էձեր կյանքը։
ՁՅՈՒՆ
Երազում ձյուն տեղալը գործերում խոչընդոտների և անախորժությունների նշան է։ Փափուկ ձյունը հաճելի հանդիպումներ կամ նորություններ է կանխատեսում։ Երազում արևի լույսից փայլող ձյունը կյանքում երջանիկ փոփոխությունների նշան է։ Թաց, ծակող ձյունը գալիք անախորժությունների, նվաստացման նշան է։ Կեղտոտ ձյունը նախազգուշացնում է վտանգավոր վեճերի մասին։ Երազում հալվող ձյուն տեսնելը դանդաղ հաջողության և փոփոխությունների նշան է։
ՁՈՒԿ
Երազում ձուկ տեսնելը խորհրդանշում է սառնություն, հիվանդություն, անտարբերություն։ Երազում ձուկ բռնելը անշնորհակալության, անօգուտ աշխատանքի նշան է։ Շատ ձուկ բռնելը մեծ եկամտի նշան է։ Երազում ձուկ ուտելը լավ նախանշան է, եթե ձուկը հում չէ։ Երազում ձկներին կերակրելը թշնամիների հետ հաշտվելու նշան է։
Դիտել են: 22715 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 3.4/107
Բաժնում կա 1 կառծիք
1 davarm1973   (03.06.2016 01.30.12)
Կարող եք ինձ բացատրել; եթե ես երազում իմ մաշկն եմ տեսել ձկան թեփուկներով պատված դա ինչ ՞ կարող է նշանակել ։ Շնորհակալություն անկախ պատասխանից։

Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2016
Сделать бесплатный сайт с uCoz