Շաբաթ, 27.04.2024, 01.31.25
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Դ
11.38.52
Դ
ԴԱԳԱՂ
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։
ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։
ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։
ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի
մեջ։
ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։
ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին։
ԴԱՐԲԱՍ
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում։
ԴԵՂԱՍԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։
ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։
ԴԵՐԱՍԱՆ,ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։
ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։
ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։
ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։
ԴԻՄԱՆԿԱՐ
Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։
ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում էգործերում հաջողություն :
ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։
ԴՈՒՌ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։
Դիտել են: 35133 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 3.3/122
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz