Ուրբաթ, 26.04.2024, 07.36.12
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Ղ
15.27.41
Ղ


ՂԱԶԱՆ - եթե կրակին դրված մրոտ ղազան է տեսածդ, երազդ բարի է: Մեծ հյուրասիրություն, խրախճանք և ուրախություն պիտի լինի տանդ մեջ: Հրավիրյալներդ պատվավոր ու հարուստ մարդիկ պիտի լինեն, որոնց աջակցությամբ առաջիկայում մեծ հաջողությունների պիտի հասնես:

ՂԱՎՈՒՐՄԱ - Երազդ հուշում է, որ գնալով ավելի ու ավելի թանկություն պիտի լինի և նախազ գուշացնում է, որ խնայողություններիդ ու պահուստներիդ հետ խնամքով վարվես, այլապես շատ անմխիթար պիտի լինի նյութական կացությունդ:
Եթե տեսել ես, որ ղավուրմա ես ուտում, երազդ նախազ գուշացնում է, որ հրաժարվես շվայտ կենցաղից, առավել ժուժկալ կյանք վարես, այլապես լուրջ հիվանդություն է սպառնում քեզ:

ՂԵԿ - Բազմանշանակ ու տարբեր մեկնաբանություններ հարուցող երազներից է: Եթե տեսել ես, որ նավի ղեկ է ձեռքերիդ մեջ, և խաղաղ ու կապույտ ծովի միջով նավ ես վարում, երազդ բարի է և հուշում է, որ խելամտությամբ բախտդ սեփական ձեռքերիդ մեջ ես առել և բազում խռովքներից հետո հասել մի վիճակի, որ քեզ կարող է գոհություն ու հո գու խաղաղություն պար գևել: Բայց երազդ նախազ գուշացնում է նաև, որ կյանքում անակնկալները բազում են, ու եթե հանկարծ կրկնես այն սխալները, որ թույլ ես տվել կյանքիդ նախորդ շրջանում, նոր խռովքներ պիտի ապրես, ու նոր դժվարություններ պիտի սպառնան քեզ:
Եթե տեսել ես, որ ավտոմեքենայի ղեկ է ձեռքիդ մեջ, երազդ բարի չէ: Քեզ մի կարևնոր գործ է վստահված, որ ձախողես պիտի, եթե ժամանակին չհրաժարվես դրանից:
Եթե տեսել ես, որ նստած ես ինքնաթիռի ղեկի դեմ ու թռչում ես, երազդ ավելի քան բարի չէ: Մեծ ու անհիմն հավակնություններ ունես, բարձր պաշտոնների հասնելու թաքուն ձ գտումներ: Երազդ նախազ գուշացնում է, որ եթե հասնես ան գամ նպատակներիդ, ոչ մի լավ բան չի սպասում քեզ, ընդհակառակը, անկումդ պիտի ճակատա գրական լինի: Ուստի, հարկ է, որ ամեն ինչ լավ կշռադատես, հասկանաս, որ հավակնություններդ անհիմն են, ու հրաժարվես դրանցից:

ՂՌԵՐ - Կյանքդ մտել է մի շատ դժվարին հունի մեջ. ամեն քայլափոխի ոտքդ քարի է առնում, ամենուրեք դժվարությունների ես հանդիպում, մինչդեռ կարծում էիր, թե հեշտությամբ, զարտուղիներով կարող ես հասնել նպատակներիդ և վայելել կյանքի բարիքները:
Երազդ հուշում է, որ չարաչար սխալվել ես, այդ հեշտ ուղիները քեզ համար չեն, ու եթե հրաժարվես ծանր ու տքնաջան աշխատանքից, ոչնչի չես կարող հասնել:

ՂՈՂԱՆՋ - Եթե տեսել ես, որ մանուկ ես, նստած ես դասի ու դպրոցական զան գի ղողանջ ես լսում, երազդ ամենաբարիներից է: Տանջալի սպասումներդ վերջ պիտի ունենան, կյանքիդ մեջ սկսվի պիտի մի նոր շրջան, երբ ամեն հո գսից ու կարիքից ձերբազատված, թեթև շունչ պիտի քաշես, և ուրախությունը պիտի լինի կյանքիդ ուղեկիցը:
Եթե եկեղեցու զան գի ղողանջ ես լսել, բարի լուր պիտի ստանաս և շատ չանցած, հեռուներից վերադառնա պիտի քո հարազատներից մեկը, որին վաղուց ի վեր կորած էիր համարում: Վերադառնա պիտի բեռ ու բարձով, այնպիսի թանկա գին նվերներով, որ հարստացնի ու հո գեկան խաղաղություն պիտի շնորհի քեզ:
Դիտել են: 6318 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 2.2/5
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz