Հինգշաբթի, 25.04.2024, 04.02.53
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Ի
12.57.40
Ի
Իժ - Երազահաններից ոմանք խիստ վատ նշան են համարում, հիվանդության և նույնիսկ մահվան կանխա գուշակություն: Մինչդեռ ուրիշները ընդհակառակը՝ ծանր հիվանդությունից մոտալուտ բուժում են տեսնում այդ երազի մեջ: Մենք հակված ենք այս վերջին մեկնաբանության կողմը և դա հաստատված է երազում իժ տեսած շատ մարդկանց վկայություններով:
Իժն առհասարակ նախահարձակ չի լինում մարդու վրա: Իսկ եթե երազում տեսել ես, որ իժը ֆշշալով հարձակվում է վրադ և սարսափահար վեր ես թռել քնից, ապա մտածիր, թե քո որ արարքով ես վաստակել մի հույժ կարևոր թշնամի: Պարզելով, աշխատիր հարթել ձեր մեջ ծա գած հակամարտությունը, այլապես այդ մարդը կարող է հիրավի, անակնկալ հարձակվել վրադ և մեծ վնաս պատճառել քեզ:

ԻԼԻԿ - Եթե կին ես, ու տեսել ես, որ իլիկ ես մանում, ուրեմն երկար ժամանակ է, ինչ սիրահարված ես մի մարդու, որ անտարբեր է քո նկատմամբ: Բայց քո նվիրվածությունը, քո համառ սերը պիտի այդ մարդու անտարբերությունը նախ համակրանքի փոխեն, ապա սիրո: Շուտով այդ մարդն ինքը պիտի գա քեզ մոտ և խոստովանի իր սերը:

ԻՆՔՆԱԵՌ – Ընտանեկան անախորժություններ պիտի ունենաս, բայց շատ կարճ են տևելու դրանք, և նորից ձեր բարեկեցիկ և խաղաղ կյանքը պիտի իր սովորական հունի մեջ մտնի:

ԻՆՔՆԱԹԻՌ - Եթե օդանավակայանում կան գնած ինքնաթիռ ես տեսել, ուրեմն շատ ես ուզում հանդիպել հեռվում թռչող ինչ-որ մեկին: Անվերջ ցանկանում ես այցի գնալ նրան, բայց ամեն ան գամ ինչ-որ բան խան գառում է: Երազդ հուշում է, որ հեռվում ապրող այյդ մարդն էլ քո գալստյանն է սպասում, և որքան շուտ իրականացնես նրան տեսնելու քո ցանկությունը, գործերդ այնքան ավելի հաջող պիտի ընթանան և այնքան ավելի շուտ պիտի հասնես կյանքիդ նպատակներից մեկին:
Եթե օդում թռչող ինքնաթիռ ես տեսել, ուրեմն շուտով մի անակնկալ ու հաջող ճանապարհորդություն պիտի կատարես:
Եթե տեսել ես, որ թռչող ինքնաթիռի մեջ ես և գլխապտույտ բարձրունքից ներքև ես նայում, ուրեմն մոտիկ ապա գայում մի շատ համարձակ ու վտան գավոր գործ պիտի ձեռնարկես, որ հաճախ վայրիվերումներ պիտի ունենա, բայց, ի վերջո, քեզ հասցնի պիտի քո նպատակին:

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՏՈԻՆ - Եթե տեսել ես, որ նստել ու ինքնակենսա գրություն ես գրում, ուրեմն շուտով կյանքիդ մեջ մի նշանակալի փոփոխություն պիտի կատարվի կամ պաշտոնի բարձրացում պիտի ունենաս, կամ հաջողվի պիտի այն գործը, որ կյանքիդ հիմնական նպատակն ես համարում:

ԻՆՔՆԱՀՈՍ ԳՐԻՉ - Եթե տեսել ես, որ ինքնահոս գրիչ ես նվեր ստացել, մի շատ հաճելի բան պիտի կատարվի կյանքիդ մեջ, հեշտությամբ պիտի հաղթահարես այն խոչընդոտները, որ մինչև այդ ար գելակում էին գործիդ ընթացքը:

ԻՇԱՄԵՂՈՒ - Մի փոքրիկ, բայց բավականին վտան գավոր թշնամի ունես, բայց եթե աչալուրջ լինես թշնամանքը բամբասանքից այն կողմ չի անցնել:

Դիտել են: 979 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 5.0/1
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz