Շաբաթ, 20.04.2024, 01.26.22
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Ս
17.08.49
Ս
ՍԱԳ
Երազում սագտեսնելը նշանակում էհիմարություն։
ՍԱՊԱՏԱՎՈՐ
Երազում սապատավոր մարդ տեսնելը փոփոխության նշան է։ Ինքներդ ձեզ սապատով տեսնելը հարստության և շահումի նշան է։
ՍԱՈՆԱՄԱՆԻՔ
Սառնամանիքի մասին երազ տեսնելը նախազգուշացնում է, որ պետք է խուսափել հիմարություն անելուց, որը կարող է դժբախտ պատահարի պատճառ հանդիսանալ։
ՍԱՈՈՒՅՑ
Երազում տանը սառույց տեսնելը գործերում, ընկերների և հարազատների հետ հարաբերություններում անհաջողության նշան է։ Երբեմն այսպիսի երազ տեսնելը կարող է նախազգուշացնել մեծ անհաջողության կամ տվյալ տան բնակիչների հիվանդության մասին։ Եթե երազում տեսել եք, որ գարունը եկել է և սառույցը հալում է, ապա դուք հաջողությամբ կիրագործեք վաղուց ծրագրած ձերգործերը։
ՍԱՏԱՆԱ
Երազում սատանա տեսնելը խորհրդանշում է գայթակղություն ևխառնաշփոթ գործեր։
ՍԱՐ
Երազում սար տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։ Անտառներով ծածկված սարեր տեսնելն անհավատարմության նշան է։ Սարերում անդունդներ տեսնելը հաղթանակի նշան է։
ՍԱՐԴ
Երազում սարդ տեսնելը նշանակում է, որ անուշադրության եք մատնել ձեր գործերը։ Աեծ և սարսափելի սարդ տեսնելը վտանգավոր թշնամու խորհրդանշան է։ Աարդ սպանելը կանխատեսում է ամուսնալուծություն կամ սիրելի անձնավորությունից բաժանում։ Երազում տեսնել, թե ինչպես է սարդը պատով վեր բարձրանում, նշանակումէ՝ գործերում հաջողություն է սպասվում։
ՍԵՂԱՆ
Երազում սեղան տեսնելն ընտանիքի, տան, պաշտոնի կայունության նշան է։ Դատարկ սեղանը վեճի նշան է։ Որքան ամուր և թանկ լինի սեղանը, այնքան բարեկեցիկ կլինի ձեր կյանքը։
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ
Սեռական օրգանների վերաբերյալ երազն անհոգության, խայտառակության, ամոթի ևնվաստացման նշան է։
ՍԵՐ
Երազում սիրով զբաղվելն անհոգության, գործերում դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Ուրիշներին սիրելը պարգևատրմւսն նշան է, իսկ եթե ձեզ են սիրում, ապա երջանկությունը ձեր դուռը կթակի։
ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼ
Երազում սիրահարված լինելը երջանկության կամ նոր ծանոթության նշան է, սիրահարների տեսնելը նախանձի նշան է, նրանց օգնելը կանխատեսում է, որ ձեր ընկերը ձեզանից օգնություն կխնդրի։
ՍԻՐՏ
Երազում ձեր սրտի բաբախյունը լսելը նշանակում է, որ դուք ինչ որ բանի համար կանհանգստանաք։ Երազում սրտի ցավ զգալը կանխատեսում է անհանգստություն կամ հարազատի համար ապրումներ։
ՍՈԽԱԿ
Երազում սոխակը կանխատեսում է հաճելի նորությունների ստացում։
ՍՈՍԻՆՁ
Երազում սոսնձով կեղտոտվելը նշանակում է, որ դուք պետք է զգույշ լինեք ձեր նախասիրություններում, որոնք կարող են մթագնել ձեր համբավը։
ՍՈՎ (ՍՈՎԱԾ)
Երազում սոված լինել և սնունդ փնտրելը մեծ անհանգստությունների և հոգսերի նշան է։ Անունդ գտնելը և քաղցը հագեցնելը մեծ հաջողության և երջանկության նշան է։
ՍՊԱՆԵԼ
Երազում թշնամուն սպանելը հաջողության նշան է։ Եթե երազում ցանկանում են ձեզ սպանել, ապա սպասեք մեծ անհաջողությունների։ Բայց եթե դուք կարողանաք թաքնվել մարդասպանից, ապա ձեզ կհաջողվի խուսափել անհաջողություններից։ Եթե երազում սպանել են ձեր հարազատին կամ բարեկամին, ապա նրա հետ ձեր հարաբերությունները շուտով կխզվեն։ Երազում մարդասպանին տեսնելը վտանգի կամ փորձությունների նշան է։
ՍՊԱՍՔ
Երազում սպասք տեսնելը նշանակում է, որ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր տան իրավիճակին։ Սաքուր և կոկիկ դասավորված սպասքը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամենայն բարիք։ Նոր սպասքն ընտանիքի անդամների ավելացման կամ նոր ձեռքբերումների նշան է։
ՍՊԻՏԱԿԵՂԵՆ
Երազում սպիտակեղեն լվանալը կանխատեսում է արցունքներ, փոփոխություններ անձնական կյանքում, վիրավորանք։ Աղքատներին սպիտակեղենի վերաբերյալ երազները բարեկեցություն են կանխատեսում։ Երազում ձեր ներքնաշորերը կեղտոտ կամ պատռված տեսնելն ամոթի, խայտառակության և կարիքի նշան է։ Երազում մաքուր ներքնաշորեր տեսնելը կամ կրելը լավ նորությունների նշան է։
ՍՐԲԱՊԱՏԿԵՐ
Երազում սրբապատկեր տեսնելը տխրության նշան է։ Սրբապատկերի առջև աղոթելը թեթևության, տխրության, մխիթարանքի, աջակցման նշան է։
ՍԵՎԱՍՈՐԹ
Երազում սևամորթտեսնելը վտանգի վերաբերյալ նախազգուշացման նշան է։
ՍՈՒՆԿ
Երազում ոչ թունավոր սունկ տեսնելը մեծ սիրո կամ բարեկեցության նշան է։ Երազում թունավոր սունկ տեսնել կամ հավաքելը կանխատեսում է անհաջողություններ։
Դիտել են: 41318 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 3.3/178
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz