Ուրբաթ, 29.03.2024, 10.08.09
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Խ
13.01.40
Խ
ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Ինչ որ մեկին խաբելու մասին երազ տեսնելը նշանակում է անարդար ուղիով ձեռք բերված եկամուտ։ Եթե երազում տեսել եք, որ ձեզ խաբել են, ապա սպասվում են անախորժություններ կամ գործերում խոչընդոտներ։
ԽԱՂ
Խաղի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է նախաձեռնած գործերում վտանգ։ Երազում բիլիարդ խաղալը ամուսնալուծության, դավաճանության
նշան է։ Երազում պարտվելը երազանքների չիրագործման նշան է։
ԽԱՂԱԹՈՒՂԹ
Երազում խաղաթղթերի կապուկը ձեր անհանգստությունների նշանն է։ Երազում խաղաթղթեր խառնելը նշանակում է հոգսեր։ Քարփինջ (օ^տաւ) խաղաթուղթը դրամի համար վեճի նշան է, փոսիկը (սշբօ»)՝ հաճելի մարդկանց հետ հանդիպման, ագռավը (տոտ)՝ տխրության և անհաջողության, խաչը (յբշՓէւ)՝ դրամի։
ԽԱՂԱԼԻՔ
Երազում խաղալիք տեսնելը նշանակում է դրամի կորստի պատճառով առաջացած անհանգստություն։ Երազում տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում իրենց խաղալիքներով նշանակում է ընտանիքում խաղաղություն և հանգստություն։
ԽԱՆՂ
Երազում խանդը կանխատեսում է վեճեր, իսկ սիրահարների համար հիասթափություն։
ԽԱՆՈՒԹ
Երազում դատարկ խանութ տեսնելը նշանակում է, որ ձեր առաջարկությունը կմերժվի։ Ապրանքներով լի խանութը նշանակում է բազում և տարատեսակ կենցաղային հոգսեր։
ԽԱՉ
Խաչի մասին յուրաքանչյուր երազը կանխատեսում է մարդու ճակատագիրը և նրան նախազգուշացնում է սպասվելիք փորձությունների մասին։ Երազում խաչին աղոթելը նշանակում է ուրախություն և սիրելի մարդուց նվերի ստացում։ Երազում խաչը համբուրելը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին։
ԽԱՉՄԵՐՈՒԿ
Երազում խաչմերուկ տեսնելը նշանակում է գործերում ճգնաժամ։ Եթե դուք անցել եք խաչմերուկը կամ շրջանցել այն, ապա դուք հաջողությամբ կհաղթահարեք առաջացած դժվարությունները։
ԽԱՐԻՍԽ
Երազում խարիսխը նշանակում է ինչ որ գործի բարեհաջող ավարտ, անվտանգություն և հույսեր։
ԽԵՂԴԵԼ
Եթե երազում տեսել եք, որ ինչ որ մեկը ձեզ խեղդում է, ապա կյանքում դուք պետք է ընդունեք ձեր իրավիճակը, ենթարկվեք այն մարդուն, ով երազում փորձում էր ձեզ խեղդել։ Եթե դուք չեք տեսել, թե ով էր ձեզ խեղդում, ապա երազը նախազգուշացնում է, որ իրավիճակից դուրս գալու ձեր բոլոր հույսերը իզուր են։
խեղդվել
Երազում խեղդվելը դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Այսպիսի երազը նաև կանխատեսում է ունեցվածքի կորուստ կամ դժբախտ պատահար։
ԽԶՈՒՄ, ԱՆՋԱՏՈՒՄ
Ցանկացած խզում, անջատում նշանակում է ինչ որ Իարաբերությունների, կապերի խզում, հիասթափություն կամ գործերի դադար։
ԽՈՏ
Երազում թարմ կանաչ խոտ տեսնելը բարեկեցության, հաճույքի և հույսերի նշան է։ Չորացած խոտը նշան է այն բանի, որ դուք չեք հասել ձեր նպատակին թուլակամության կամ հիվանդության պատճառով։
ԽՈՐՈՒԹՅՈՒՆ
Խորությունը նշանակում է գործերի անկում, կամ էլ այն, որ ձեր անսահման հետաքրքրությունը ձեզ կկործանի։ Երազում խորը տեղից դուրս գալը նշանակում է հաջողություն, որին դուք չէիք սպասում։
Դիտել են: 37233 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 3.2/315
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz