Հինգշաբթի, 25.04.2024, 21.49.47
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Блог

Գլխավոր Էջ » 2011 » Հոկտեմբեր » 10 » Յ
16.35.23
Յ
ՅԱՍԱՄԱՆ - Բազմանշանակ երազներից է և տարբեր մարդկանց համար կարող է տարբեր մեկնաբանություն ունենալ: Եթե երիտասարդ ես, պիտի սիրահարվես անծանոթ մեկին և երազես հանդիպել նրան: Շուտով այդ հանդիպումը տեղի պիտի ունենա: Հաճելի, գեղեցիկ հանդիպում պիտի լինի դա, վերածվի սիրո, բայց կարճատև պիտի լինի այդ սերը:
Եթե ամուսնացած ես, անակնկալորեն սիրահարվես պիտի, փոխադարձ պիտի լինի այդ սերը: Ամեն ինչ պիտի անեք, գաղտնի պահելու ձեր կապը, բայց դա չի հաջողվելու ձեզ. շուտով հայտնի է դառնալու շատերին, խոսակցությունների, բամբասանքների տեղիք է տալու, և շատ չանցած այդ կապը կտրվելու է, ձեր մեջ թողնելով միայն գեղեցիկ, բայց դառն հիշողություններ:
Եթե տարեց մարդ ես, շատ ես մտածում մահվան մասին, ահ կա սրտիդ մեջ: Ամեն ան գամ նույնիսկ թեթևակի հիվանդանալիս մտածում ես, թե վերջդ եկել է: Բայց երազդ վկայում է, որ դեռ շատ գարուններ կան քո աոաջ:
Եթե գործի մարդ ես և տեսել ես, որ յասամանի ծաղկած ճյուղեր ես կոտրատում, երազդ բարի է: Շուտով եկամուտներդ կրկնապատկվելու են, եռապատկվելու, և մեծ հաջողություններ պիտի ուղեկցեն քեզ:

ՅԱՓՈՒՆՋԻ - Մենակ ու անպաշտպան ես զ գում քեզ աշխարհում, բայց շուտով հայտնվի պիտի քո հին ու հուսալի բարեկամներից մեկը, ամեն ինչով օ գնի քեզ ու հանի հո գեկան ծանր վիճակից:

ՅՈԴ - Հիվանդություն է բուն դրել մարմնիդ մեջ, որի մասին ինքդ էլ չդիտես: Միայն քնած ժամանակ երբեմն ցավեր ես զ գում, բայց արթնանալով, դա վերա գրում ես երազիդ: Ողջամիտ վարված կլինես, եթե անմիջապես դիմես բժշկի: Նա ճշմարտությունը կասի, որ սուր ցավ կպատճառի քեզ: Բայց հիվանդությունդ վտան գավոր չէ և շուտով կամոքվի:

ՅՈՒՂ - Ապրուստիդ մեջ լուրջ դժվարություններ ունես, չես կարողանում ապահովել ընտանիքիդ բարեկեցությունը: Սակայն երազդ բարի է և հուշում է, որ շուտով կյանքիդ մեջ անակնկալ փոփոխություններ պիտի լինեն, նոր գործ պիտի սկսես, որ շատ հաջող յուղի պես է ընթանալու, և վերջ պիտի լինի դժվարություններիդ:

ՅՈՒՂԱՆԿԱՐ - Եթե գեղեցիկ, իսկական արվեստի գործ ես տեսել ու հիացել, երազդ վկայում է, որ ընդհուպ մոտեցել ես ցանկություններիդ իրականացմանը:
Դիտել են: 7749 | Ավելացրել է: Aro | Վարկանիշ: 2.5/4
Բաժնում կա 0 կառծիք
Կարծիք կարող են հայտնել միայն գրանցված անձինք.
[ Գրանցվել | Մուտք ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz