ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23) - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2012 - Գուշակություն - Այս ամենը անվճար է - Հայաստան 2010
Շաբաթ, 03.12.2016, 14.35.20
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4
ՀՅՈՒՐԵՐ 4
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » Գուշակություն » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2012

ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23)
06.01.2012, 18.37.04
 բնավորությունը
Ներդաշնակության եւ հավասարակշռվածության հավերժ ձգտում, խուսափում են կոպիտ կոնֆլիկտներից: հակվածություն դեպի արվեստը եւ ընդհանրապես, նույնիսկ սկսնակ լինելով, հաճույքով զբաղվում են արվեստով: Կրթյալ մարդիկ են, սիրում են հաճույքներ, սրտացավ են, սիրալիր, մեղմ եւ քնքուշ: Բազմակողմանի են, հեշտությամբ բորբոքվում են, նույն կրակով իրականացնում իրենց նախագիծը, քանի դեռ անսպասելիորեն չեն հրաժարվում նրանից եւ ձեռնամուխ լինում այլ գործի կամ գաղափարի: Ընդհանուր առմամբ, դժվար է նրանց վրա հույս դնել, քանզի համբերություն չունեն: Հատկապես դա ակնհայտ է դառնում, երբ իրականացվող աշխատանքը պահանջում է երկար ժամանակ եւ ուժերի լարում: Թեթեւակիորեն ծույլ են, չեն ձգտում կատարելության, միայն մի թեթեւ մոտենում են իրականությանը: Խառնվածքով հիմնականում Սանգվինիկներ են:
մասնագիտությունը
Հաճախ ունենում են մի քանի մասնագիտություններ, որոնցից մեկը վերաբերում է արվեստին: Գերդասում են գեղանկարչությունը, նկարչությունն ընդհանրապես եւ դերասանական գործունեությունը:
հաջողությունները
Կշեռքները հաճախ թեքվում են այս կամ այն ուղղությամբ, այդ պատճառով հիմնական երջանկություն չեն ունենում: Հարկավոր է ձգտել հարատեւության: Բարեկարգ դրության հասնում են բավական ուշ, միջին տարիքից ոչ շուտ:
ամուսնությունը
Հաջող կհամարվի, եթե Ձեր ընկերը ծնվել է Երկվորյակի կամ Ջրհոսի նշանի տակ: Անհաջող, եթե նա ծնվել է Խեցգետնի կամ Այծեղջյուրի համաստեղության ներքո:
սիրային կյանքը
Հավատարմություն: Շատ փոփոխություններ սիրո մեջ: Ամուսնական կյանքը հիմանական դեպքերում անհաջող է ստացվում: Հաճախակի նյութական վնասեր են կրում բարոյահոգեբանական կոնֆլիկտների պատճառներով:
բարեհաջող են
Օրերը- ուրբաթ, թվերը-ութ, գույները- կանաչ, ծաղիկները-վարդ եւ մանուշակ, թալիսման քարերը- ալմաստ եւ օպալ:
Добавил: Aro |
Просмотров: 1791 | Рейтинг: 3.7/11
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2016
Сделать бесплатный сайт с uCoz