Հինգշաբթի, 28.03.2024, 16.57.41
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սառը ուտեստներ [36] Աղցան [21]
Կոլոլակ [3] Ոչխարի մսով կերակրատեսակներ [16]
Տավարի մսով ապուրներ [15] Հավի մսով ապուրներ [6]
Սնկով ապուրներ [5] Բակլազգիներով և ձավարեղենով ճաշատեսակներ [18]
Պիցցա [7] Ապուր [18]
Ձկնեղենով կերակրատեսակներ [31] Պահածոներ [20]
Հայկական [0]

В разделе объявлений: 196
Показано объявлений: 1-25
Страницы: 1 2 3 ... 7 8 »


Բաղադրությունը

Վարունգ,
կանաչ լոլիկ, 
պղպեղ,
լոբի,
սխտոր,
քացախ, 
քարաղ

Պատրաստման եղանակները

Վարունգը լավ լվանալ, հետո 5-6 ժամ դնել բավական ուժեղ աղաջրի մեջ: Աղաջրի հետ միասին պետք է խառնել նաև քացախ, բայց ոչ շատ, և ծեծած սխտոր: Ջուրը լցնելուց հետո թթվի զանգվածը սեղմել, որպեսզի ջուրը բարձրանա երես: Վրան քար դնել Մինչև վարունգի թթվելը ամանը կափարիչով պետք է փակել, իսկ հետո կափարիչը վերցնել և ծածկել երկտակ մառլյայով: Թթվի երեսին առաջացող սպիտակ փառը պետք է պարբերաբար մաքրել: Այս թթվի համար պետք է օգտագործել քարաղ: Սովորական կերակրի աղից թթուն փափկում է:

Պահածոներ | Просмотров: 3033 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ սև թութ,
1.5 կգ. շաքարավազ,

Պատրաստման եղանակները

Սև թութը ընտրել, պոչերը հեռացնել, պտուղը լցնել տարայի մեջ, վրան շաքարավազ լցնել (նորմայի կեսը) և 5-6 հով տեղ դնել: Գոյացած հյութը դատարկել այլ տարայի մեջ, ավելացնել մնացած շաքարավազը, օշարակ եփել, թողնել մի քիչ հովանա:
Սև թութ լցնել պատրաստի օշարակի մեջ, տարան զգուշությամբ թափահարել , որպեսզի պտուղները ամբողջությամբ ընկղմվեն օշարակի մեջ: Մարմանդ կրակով եփել մինչև լրիվ պատրաստ լինի: Եփման ավարտին մոտ մուրաբայի երեսին գոյացած փրփուրը հավաքել:
Սառչելուց հետո մուրաբան լցնել ապակյա տարայի մեջ և փակել:

Պահածոներ | Просмотров: 1712 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ. կեռաս,
1.2 կգ. շաքարավազ,
150-200 գր. ջուր,
1 փաթեթ վանիլին:

Պատրաստման եղանակները

Կեռասն ընտրել, պոչերը հեռացնել, սառը ջրով լվանալուց հետո կորիզը նույնպես հեռացնել: Շաքարավազով օշարակ պատրաստել, ավելացնել վանիլին, պտուղները լցնել մեջը և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը: Եփման վերջում առաջացած փրփուրը հավաքել:
ՄԻ փոքր սառչելուց հետո լցնել ապակյա տարայի մեջ, բերանը փակել, պահել չոր և հով տեղում:

Պահածոներ | Просмотров: 4563 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ 5-6սմ. սմբուկ
1,5 կգ շաքարավազ
400մլ ջուր
5 հատ մեխակ
5-8 գր դարչին:

Պատրաստման եղանակները

Փոքր սմբուկների կեղևը մաքրել, լցնել սառը կրաջրի մեջ (4լ. ջուր, 0,5կգ կիր) թողնել 40 րոպե: Ապա լվանալ, լցնել քամիչի մեջ:
5-7 րոպե եռացնել ջրում, ջուրը թափել և սմբուկները սառեցնել: Այնուհետև սմբուկները լցնել շաքարաջրի մեջ, եփել 30-35 րոպե, 2-3 ժամ պահել, որ հովանա:
Նույնը կրկնել 3 անգամ, նոր եփել, մինչև պատրաստ լինի:
Եփելիս մուրաբայի մեջ դնել փոքրիկ մառլիայե տոպրակ` մեխակով և դարչինով: Եփելուց հետո տոպրակը հանել:

Պահածոներ | Просмотров: 1702 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

7 կգ. սմբուկ,
2 կգ. կանաչ պղպեղ,
2 կգ. կարմիր պղպեղ,
3 շիշ ձեթ,
3 կգ. գլուխ սոխ,
4 լ. լոլիկ հյութ,
2 կախ մաղադանոս,
աղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները

Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր անընդհատ խառնել, որպեսզի կաթսյի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել լոլիկի հյութը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի, երբ պատրաստ կլինի:
Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:

Պահածոներ | Просмотров: 2137 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)



Բաղադրությունը

Գլուխ սխտոր,
աղաջուր,
սև հատիկավոր պղպեղ,
դափնի տերև,
գինու քացախ

Պատրաստման եղանակները

Նոր, հասած գլուխ սխտորը մաքրել, կտրել արմատները, սառը ջրով լվանալ: Այնուհետև լցնել 3 լ.-ոց ապակե բանկայի մեջ, վրան աղաջուր ավելացնել, ցանկության դեպքում ավելացնել նաև սև հատիկավոր պղպեղ և դափնի տերև և դնել արևի տակ: 2 օրը մեկ ջուրը փոխել: 40 օրից ջուրը թափել և վրան գինու քացախ լցնել: Բանկան կափարիչով պինդ փակել և դնել հով տեղ: Կարելի է պահել 2 տարի:
Եթե սխտորը շատ է չորացել, պետք է 2-3 ժամ պահել սառը ջրի տակ և նոր միայն մաքրել: Պատրաստելու ժամկետը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջն է:

Պահածոներ | Просмотров: 1393 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)




Բաղադրությունը

1 կգ. սերկևիլ,
1.5 կգ. շաքարավազ,
400 գ. ջուր

Պատրաստման եղանակները

Սերկևիլը մաքրել, կիսել, միջուկը հեռացնել և կտրատել: Լցնել թասի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ միայն սերկևիլը ծածկվի, եփել մինչև փափկելը: Սերկևիլը քաչկիրով հանել, իսկ ջուրը քամել: Շաքարավազով օշարակ պատրաստել, վրան ավելացնել սերկևիլի ջուրը `400 գր: Սերկևիլը լցնել եռացող օշարակի մեջ, 20-25 րոպե եփել, հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Դրանից հետո սերկևիլը եփել այնքան մինչև պատրաստ կլինի:

Պահածոներ | Просмотров: 1566 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Բաղադրությունը

1 կգ. մաքրած ձմերուկ,
1.5 կգ. շաքարավազ,
400 գ. ջուր,
1 փաթեթ վանիլին,
1/2 կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակները

Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ:
Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել:
Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակի վրայից վերցնել առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել:

Պահածոներ | Просмотров: 1500 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1կգ հոն
1,5 կգ շաքարավազ
0,5 թգ կիտրոնի աղ

Պատրաստման եղանակները

Ընտրել հասուն, առողջ պտուղներ, լվանալ, ջրքամել և մի քանի րոպե եռացնել քիչ ջրով բերանը փակ կաթսայում: Սա նրա համար է, որ պտղամիսը կպչի կորիզին: Ավելացնել շաքարավազը, եփել 7-10 րոպե, թողնել հովանա և եփել երկրորդ անգամ, ավելացնել կիտրոնի աղ, լցնել չոր ու մաքուր տարրաները, պահել արևի ժառագայթներից հեռու տեղում:

Պահածոներ | Просмотров: 3358 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)



Բաղադրությունը

1 կգ. հոն,
1.5 կգ. շաքարավազ,
200 գ. ջուր:

Պատրաստման եղանակները

Անհրաժեշտ է ընտրել մուգ կարմիր, խոշոր հոն և լվանալ: Այնուհետև օշարակ պատրաստել, հոնը լցնել մեջը և 5-6 ժամ թողնել: Դրանից հետո եփել մինչև մուրաբայի լրիվ պատրաստ լինելը

Պահածոներ | Просмотров: 1477 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Բաղադրությունը

5 կգ լոլիկ,
7 կգ կծու ծիծակ, 
1 բաժակ շաքարավազ, 
1 բաժակ ձեթ, 
աղ, քացախ, սխտոր, մաղադանոս, սունելի:

Պատրաստման եղանակները

5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել: Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա: Հետո ավելացնել 7 կգ ծիծակը: Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ: Լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս: Լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել:

Պահածոներ | Просмотров: 1860 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Բաղադրությունը

ջուր, 
կիտրոնի աղ,
ծիրան,
շաքարավազ

Պատրաստման եղանակները

Սուր դանակով ծիրանները կիսում են և հանում կորիզները: Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում են ջրի մեջ. 1 լ ջրին ավելացնում են 1 թգ. լիմոնաթթու կամ կիտրոնի աղ:
Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով: Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել: Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Կորիզները պետք է անպայման լինեն քաղցր:

Պահածոներ | Просмотров: 1936 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ. ծիրան,
1.3 կգ. շաքարավազ,
400 գր. ջուր:

Պատրաստման եղանակները

Ծիրանը սառը ջրով լվանալ: Մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել: Շաքարավազով օշարակ եփել, լցնել ծիրանի վրա և մեկ օր թողնել: Հաջորդ օրը օշարակը դատարկել այլ կաթսայի մեջ և եռացնել: Եռման վիճակում օշարակը լցնել ծիրանի վրա և եփել մինչև պատրաստ կլինի

Պահածոներ | Просмотров: 1985 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)



Բաղադրությունը

100 հատ ընկույզ,
3 կգ շաքարավազ, 

10 գր. մեխակ, 
10 գր. դարչին, 
5 հատիկ հիլ:

Պատրաստման եղանակները

Չհասած ընկույզները կլպել, վրան սառը ջուր լցնել և 6 օր թողնել` օրը 3-4 անգամ ջուրը փոխել` մինչև ընկույզի գույնը մգանա: Հետո ջուրը թափել, ընկույզները լցնել կրաջրի մեջ (0.5 կգ չհանգած կրին լցնել 5 լ սառը ջուր, խառնել, քամել մառլյայով): Պատրաստի ընկույզները լավ լվանալ սառը ջրով, յուրաքանչյուր ընույզ 12-15 տեղ պատառաքաղով ծակել, նորից լվանալ սառը ջրով և լցնել եռացող շիբի ջրի մեջ (75 գ. շիբին լցնել 5 լ ջուր): Ընկույզը եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ, հետո լցնել սառը ջրի մեջ և մեկ ժամ թողնել: Պատրաստել շաքարի օշարչակ: Տաք օշարակի մեջ լցնել ընկույզները, ավելացնել մեխակ, դարչին և հիլ (մառլյայի պարկի մեջ), մի քանի րոպե եռացնել, վերցնել կրակից և մեկ օր թողնել: Այս գործողությունը կրկնել երեք անգամ, հետո մուրաբան եփել` մինչև պատրաստ լինի, համեմունքներով պարկը գցել:

Պահածոներ | Просмотров: 2037 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ. ելակ,
1,2 կգ. շաքար, 
100 գր. ջուր

Պատրաստման եղանակները

Ելակը ջոկել, յուրաքանչյուր հատապտուղ ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութվ), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:

Պահածոներ | Просмотров: 1510 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

դեղձ,
լիմոնի աղ, 
ջուր,
շաքարավազ

Պատրաստման եղանակները

Դեղձի ջեմ կարելի է պատրաստել այն պտուղներից, որոնց կորիզները օգտագործվում են սերմի համար: Այդպիսի դեղձերից պատրաստված ջեմը լավ է դոնդողվում:
Դեղձը կիսել և հանել կորիզները: Լցնել ջրի մեջ: 1 լ ջրին ավելացնել 1 թգ.լիմոնի աղ: Դեղձի լվացած և կես մասերի բաժանած դեղձի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի մեկ քառորդ մասը եփել 15-20 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնել մնացած շաքարն ու դեղձը և նորից մի քիչ եփել, մինչև որ պարունակությունը կսկսի դոնդողվել:

Պահածոներ | Просмотров: 1451 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

1 կգ մաքրած դդմիկ (կոբաչկա),
1 կգ շաքարավազ,
1 հատ մեծ կիտրոն

Պատրաստման եղանակները

Դդմիկը մաքրել, հանել միջուկը, կտրատել մաքրած նարինջը, դնել էմալապատ թասայի մեջ, ցանել շաքարավազը, թողնել այդպես մնա ամբողջ գիշեր: 
Թասը դնել սալօջախին, եփել 15 րոպե` ընթացքում խառնելով: Այնուհետև վերցնել սալօջախից, թողնել սառչի, այնուհետև եռալուց հետո նորից եփել 15 րոպե` ընթացքում խառնելով: Սառելուց հետո լցնել բանկաները և փակել կապրոնե կապարիչով:

Պահածոներ | Просмотров: 1321 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)


Բաղադրությունը

լոլիկ,
բամիա,
0,5 կգ կանաչ պղպեղ

Պատրաստման եղանակները

Եռացնել ու քամել 3 կգ լոլիկ, ավելացնել աղ և նորից եռացնել, մեջը լցնելով մաքրած, լվացած 3 կգ բամիա ու 0,5 կգ կանաչ պղպեղ: Երբ դեղնեն, անմիջապես լցնել մաքուր ու չոր բանկաների մեջ: Լոլիկի ջուրը պետք է ծածկի բամիային. եթե չի ծածկում, ավելացնել եռացրած ջուր, որից հետո փակել բանկաները, ինչպես պահածոն:

Պահածոներ | Просмотров: 1943 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Բաղադրությունը

1 կգ. բալ,
1.5 կգ. շաքարավազ,
150-200 գր. ջուր:

Պատրաստման եղանակները

Բալը ընտրել, պոչերը հեռացնել, սառը ջրով լվանալ, կորիզները հանել (կարելի է եբել նաև կորիզով): Շաքարավազով օշարակ պատրաստել, պտուղները լցնել մեջը և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ կլինի:

Պահածոներ | Просмотров: 1427 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Բաղադրությունը

10 կգ բազուկ,
սխտոր,
սամիթ, 
աղաջուր

Պատրաստման եղանակները

10 կգ միջին չափսի կարմիր դալար բազուկը մաքրել, լվանալ: Գցել եռման ջրի մեջ, 10 րոպե խաշել, թողնել որ սառչի: Հետո խաշած բազուկները դասավորել կավե ամանի մեջ, ցանկության դեպքում շերտ-շերտ դնել կծու կանաչ պղպեղ (1 կգ), մաքրած սխտոր (մոտ 500 գր.), սամիթ (1 կապ), վերջում լցնել նախապես պատրաստած աղաջուր (7 լ. ջրին մոտ 1,5 թեյի բաժակ աղ): Պահել զով տեղ 15-20 օր:

Պահածոներ | Просмотров: 1386 | Дата: 17.08.2013 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ընտրել միջին մեծության խնձորներ և սերկևիլ, լվանալ, կտրել վերևի մասից (կլոր շերտով) և հեռացնել միջուկը: Պատրաստի սերկևիլը նախապես թեթևակի խաշել արգանակով: Նախքան լցոնելը խնձորների մեջ մի քիչ շաքարավազ լցնել: Խնձորներն ու սերկևիլը լցոնել խճողակով (պատրաստված ինչպես ՙԽաղողի տերևներվ դոլմա՚-ում), փակել վերևից կտրած շերտով, որից հետո զգուշորեն դասավորել կաթսայի մեջ, սկզբում սերկևիլը, հետո խնձորները: Շարքերի արանքներում մեկընդմեջ դնել ծիրանաչիր և սե սալոր, մի քիչ արգանակ լցնել` ոսկորներով պատրաստված, վրան շուռ տված ափսե դնել: Կաթսան ամուր փակել և եփել թույլ կրակի վրա: Դոլման մատուցել վրան հյութ և մաղադանոս լցրած:

Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 100 գ. սերկևիլ, 100 գ. խնձոր, 4 գ. բրինձ, 10 գ. գլուխ սոխ, 6 գ. ծիրանաչիր, 6 գ. սև սալոր, 10 գ. շաքարավազ: Աղ, սև պղպեղ, ուրց, թարխուն, սամիթ, մաղադանոս, խնկածաղիկ` ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 2158 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել խճողակ ՙԽաղողի տերևով դոլմայ՚-ի նման: Գլուխ կաղամբի կոթը կտրել, հետո կաղամբը դնել եռացող աղաջրի մեջ և եփել 10-12 րոպե: Թերեփ կաղամբը լցնել քամիչի մեջ, երբ ջուրը քամվի, գլուխ կաղամբը շերտերով բացել: Շերտերը դնել սեղանին, կոպիտ մասերը հեռացնել դանակով: Հետո դրանց վրա դնել մսով խճողակը և փաթաթել ծրարի նման: Կաթսայի մեջ դնել փափուկ մասից անջատված ոսկորները և մի շերտ կաղամբի տերևներից, վրան շարքով դնել դոլման, իսկ դրանց արանքում` կտորներով կտրած ծիրանաչիր, սերկևիլ կամ խնձոր և կլորաշերտով կտրած գլուխ սոխ շարել: Ավելացնել տապակած տոմատ, վրան լցնել եռման արգանակ կամ ջուր և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և եփել: Դոլման մատուցել եփելու ընթացքում առաջացած հյութով, իսկ կողքերին շարել ծիրանաչիրն ու սերկևիլը:
Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 150 գ. կաղամբ, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. հալած յուղ, 25 գ. սերկևիլ, 15 գ. ծիրանաչիր: Աղ, պղպեղ, ռեհան, խնկածաղիկ` ուրց ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 3519 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի փափուկ միսը կտրել ոչ մեծ կտորներով, անցկացնել մսաղացով: Մանրացրած մսին ավելացնել թերեփ բրինձ, մանր կտրատած գլուխ սոխ, համեմ, դաղձ, ուրց, խնկածաղիկ, աղ, պղպեղ. խճողակը լավ խառնել: Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե դնել եռման ջրի մեջ (չեռացնել), որից հետո հեռացնել կոթերը: Վերցնել 1-2 տերև, վրան դնել խճողակ և ծրարի նման փաթաթել: Կաթսայի տակ դնել փափուկ մասից անջատված մանրացրած ոսկորները և խաղողի տերևներ: Վերևում շարքով դնել պատրաստի դոլմաները, մի քիչ արգանակ կամ ջուր լցնել և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և դոլման եփել թույլ կրակի վրա: Դոլման մատուցել շոգեխաշման ընթացքում առաջացած հյութը վրան լցրած: Ծեծած սխտորով մածունը կամ շաքարով դարչինը մատուցել առանձին:

Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 80 գ. խաղողի տերև, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 50 գ. մածուն, 2 գ. սխտոր կամ 1 գ. դարչին, 10 գ. շաքար: Աղ, պղպեղ, ուրց, դաղձ, համեմ, ռեհան, խնկածաղիկ` ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1975 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ դնել մետաղյա ճաղեր կամ ձող և լցնել այնքան եռման ջուր, որ ծածկի ճաղերին: Ձուկը մաքրել թեփուկներից ու խռիկներից, լվանալ, փորի կողմից աղ ցանել, կտորներով կտրել և դնել մետաղաճաղերի վրա: Ձկան վրա, ամբողջ տարածքով, դնել կլոր կտրած գազար ու գլուխ սոխ, ավելացնել հատիկով պղպեղ, թարխուն, աղ անել և դնել կրակի վրա: Եռալուց 15-20 րոպե անց կաթսան վերցնել կրակից, ձուկը մի քանի րոպե թողնել մեջը` առանց կափարիչը բացելու, հետո հանել: Զարդարել մաղադանոսով: Որպես խավարտ փլավ մատուցել:

Պարունակություն :
 190 գ. կողակի համար վերցնել 40 գ. բրինձ (փլավի համար), 30 գ. գազար կամ սոխ, աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1651 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Եփելու համար պատրաստի կողակը կտրել կտորներով, աղ անել, թաթախել ձվի, հետո ալյուրի մեջ, այնուհետև տապակել ձեթով: Մատուցել տապակած կարտոֆիլով ու թարխունի տերևներով:

Պարունակություն :
200 գ. կողակի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 20 գ. յուղ, 10 գ. ալյուր, 1/4 ձու, աղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1601 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz