Շաբաթ, 20.04.2024, 03.51.42
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Ձկնեղենով կերակրատեսակներ

В категории объявлений: 31
Показано объявлений: 21-31
Страницы: « 1 2


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Մշակված իշխանը լվանալ, տափակացնել, լայնակի կտրել կտորներով, աղ անել, թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից տապակել յուղով` մինչև ոսկեգույն դառնա: Առանձին տապակել կտորներով կտրատած կարտոֆիլ: Իշխանը մատուցել ափսեի մեջ` տապակած կարտոֆիլով, զարդարել մաղադանոսի տերևներով: Առանձին մատուցել կիտրոն:
Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 150 գ. կարտոֆիլ, 6 գ. ալյուր, 26 գ. հալած յուղ, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1005 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ կարագ քսել, դնել լավաշ, իսկ վրան մշակված, աղով ու պղպեղով համեմված, չափաբաժնով կտրած իշխանի կտորները: Եթե ձուկը փոքր է, այն դնում են ամբողջական: Ձկան վրա թարխուն և համեմ դնել, ծածկել լավաշով: Կաթսան ամուր փակել և ձուկը շոգեխաշել թույլ կրակի վրա: Իշխանը մատուցել լավաշով փաթաթած:

Պարունակություն :
150 գ. իշխանի համար վերցնել 250 գ, լավաշ, 80 գ. թարխուն և համեմ, 35 գ. կարագ. աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1760 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ կարագ քսել, շարքով դնել իշխանը, ձկան վրա կարագ և թարխունի տերևներ դնել: Կաթսայի բերանը պինդ փակել և թույլ կրակի վրա 18-20 րոպե գոլորշիով եփել: Իշխանը մատուցել տաք վիճակում: Առանձին մատուցել նռան հյութ:

Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 35 գ. կարագ, 50 գ. նռան հյութ, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 887 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Կաթսայի մեջ լցնել փոքր, լվացած գետի քարեր, լցնել այնքան ջուր, որ ծածկի քարերին և դնել կրակի վրա: Երբ ջուրը սկսի եռալ, լցնել մանրացրած քարաղ, 1-2 շարքով դնել փորոտիքը մաքրած և լվացած ձուկը` թեփուկներով : Կաթսան պինդ փակել և 18-20 րոպե վրա եփել` առանց ջրի, թույլ կրակի վրա: Իշխանը մատուցել տաք վիճակում. կանաչ սոխն ու թարխունը մատուցել առանձին:

Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. թարխուն, 50 գ. կանաչ սոխ, 6 գ. քարաղ:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 771 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած ձկան փորոտիքը մաքրել` առանց փորը բացելու, (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով): Մաքրված ձուկը լավ լվանալ: Ձկան փորի մեջ լցնել աղ, պղպեղ, հետո լցնել մանր կտրատած թարխուն, կանաչ սոխ և լվացած ալուչա (թարմ կամ չորացրած): Պատրաստի ձուկը օղակաձև ծալել: Դրա համար պոչի լողակը մտցնել ձկան ներքևի ծնոտի մեջ: Կաթսայի մեջ խաչաձև դնել մաքուր փայտիկներ, լցնել խաղողի սպիտակ գինի, դնել ձուկը և 18-20 րոպե առանց ջրի եփել: Իշխանը մատուցել տաք կամ սառը վիճակում, զարդարել կանաչիով: Նռան հյուըթ կամ նռան հատիկները մատուցել առանձին:

Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 35 գ. սպիտակ գինի, 10 գ. թարխուն, 50 գ. կանաչ սոխ, 10 գ. թարմ ալուչա, 20 գ. նռան հյութ կամ 55 գ. նռան հատիկներ, կարմիր պղպեղ, աղ, կանաչին ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1027 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ խաչաձև դնել ոչ մեծ, մաքուր փայտիկներ, լցնել սպիտակ գինի, փայտիկների վրա 2-3 շարքով դնել աղով և պղպեղով համեմված իշխանը: Ձկան վրա դնել մեծ-մեծ կտրատած թարխուն և կանաչ սոխ: Կաթսան ծածկել և թույլ կրակի վրա խաշել 18-20 րոպե: Իշխանը մատուցել տաք վիճակում: Կիտրոնը կամ նռան հատիկները մատուցել առանձին:

Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 35 գ. խաղողի սպիտակ գինի, 10 գ. կիտրոն կամ 55 գ. նռան հատիկներ, աղ, պղպեղ, թարխուն և կանաչ սոխ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 906 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի իշխանը լվանալ, 1-2 շարքով դնել նախապես կարագ քսած կաթսայի մեջ: Ձկան վերևում դնել կարագի կտորներ, մի քիչ ջուր լցնել, ծածկել կաթսան և ձուկը խաշել թույլ կրակի վրա` 15-18 րոպե: Պատրաստի ձուկը դնել ափսեի մեջ, վրան լցնել ձկան ջուրը, զարդարել կիտրոնով ու թարխունով:

Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 50 գ. ջուր, 10 գ. կիտրոն, 40 գ. կարագ, 40 գ. թարխուն, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 787 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը խաշել նախորդ բաղադրատոմսի նման: Այնուհետև պատրաստի ձուկը զգուշորեն դնել ափսեի մեջ, զարդարել թարխունով: Առանձին մատուցել մաքրած ընկույզով սոուս կամ գինու քացախ: Սոուս պատրաստելու համար մաքրած ընկույզի վրա եռման ջուր լցնել, հեռացնել վրայի թաղանթը և լավ ծեծել: Ծեծած ընկույզի վրա լցնել եռման ջուր, աղ, շաքար և եփել 15 րոպե: Եփելուց 5 րոպե առաջ ավելացնել քացախ և մանր կտրատած համեմ: Ընկույզի սոուսով իշխանը կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում:

Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. ընկույզի սոուս կամ քացախ, աղ, թարխուն ըստ ճաշակի: 25 գ. ընկույզի սոուս պատրաստելու համար վերցնել 1 գ. շաքար, 50 գ. ջուր, 0.1 գ. աղ, 10 գ. քացախ, համեմ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 915 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Մաքրած և փորոտիքը հեռացրած ձուկը լվանալ, աղ անել, դնել կաթսայի մեջ, մի քիչ ջուր լցնել և 15-18 րոպե եփել թույլ կրակի վրա: Կաթսան վերցնել կրակից, ձուկը զգուշորեն դնել ափսեի մեջ, ծածկել խոնավ անձեռոցիկով և, մինչև մատուցելը, պահել սառը տեղում: Մատուցելիս ձկան վրա թարխունի տերևներ դնել:
Պարունակություն :
250 գ. իշխանի համար վերցնել 50 գ. ջուր, աղ և թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1841 | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Փորոտիքը հեռացրած և մաքրած իշխանը դնել կաթսայի մեջ, վրան լցնել սառը ջուր, աղ, մաքրած մաղադանոս, գլուխ սոխ և եփել թույլ կրակի վրա` 10-15 րոպե: Ձուկը հանել, իսկ արգանակի մեջ լցնել կորիզահան արված հոն, բրինձ, ծեծած ընկույզ և եռացնել: Ապուրը մատուցել վրան թարխուն շաղ տված: Խաշած ձուկը մատուցել ափսեի մեջ:

Պարունակություն :
 150 գ. ձկան համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 30 գ. բրինձ, 10 գ. մաղադանոսի արմատ, 15 գ. չորացրած հոն, 15 գ. ընկույզ, աղ, համեմ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 854 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :Պատրաստել և մատուցել ինչպես հոնով իշխանի ապուրը (Նայել նախորդ բաղադրատոմսը), միայն թե քամած արգանակի մեջ լցնել հոտավետ պղպեղ, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ:

Պարունակություն :
150 գ. իշխանի համար վերցնել 200 գ. կարտոֆիլ, 10 գ. կանաչ սոխ, 20 գ. մաղադանոսի արմատ, սև պղպեղ և հոտավետ պղպեղ` 2-3 կլորահատիկ, աղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 958 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

1-20 21-31

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz