Հինգշաբթի, 18.04.2024, 10.08.28
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Հավի մսով ապուրներ

Լափշայով ապուր` " Տոնական "
31.01.2011, 13.29.53
Պատրաստման եղանակը :
Լափշա պատրաստելու համար մաղել ալյուրը, բուրգի նման վրա բերել, մեջտեղում փոս սարքել, մեջը լցնել ձու, ջուր, աղ և հունցել խմորը այնքան, մինչև դառնա ամուր և ձգվող: Խմորը բաժանել մի քանի մասի և յուրաքանչյուր մաս բացել 1-1,5 մմ. հաստությամբ: Խմորի յուրաքանչյուր շերտ փաթաթել ռուլետի նման և կտրել 3-4 սմ. լայնությամբ: Ստացված լափշան չորացնել և պահել չոր տեղում: Եփել հավի արգանակ: Եփելու ընթացքում արգանակի մեջ լցնել մաքրած սոխ և գազար (մեջտեղից կիսած): Քամած արգանակի մեջ լցնել լափշան կամ վերմիշել և եփել: Առանձին լավ հարել ձվի դեղնուց, վրան լցնել կիտրոնի հյութ, լավ խառնել, լցնել արգանակի մեջ, խառնելով տաքացնել: Մատուցելիս վրան մաղադանոս շաղ տալ:

Պարունակություն :
500 գ. արգանակի համար վերցնել 200 գ. հավի միս, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 40 գ. լափշա կամ վերմիշել, 1/2 ձու, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի: 1 կգ. չորացրած լափշայի համար վերցնել 950 գ. ալյուր (բարձր տեսակի), 5 ձու, 200 գ. ջուր, 20 գ. աղ:
Добавил: Aro |
Просмотров: 1085 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz