Շաբաթ, 20.04.2024, 04.47.13
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Սառը ուտեստներ

В категории объявлений: 36
Показано объявлений: 21-36
Страницы: « 1 2


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Սուջուխը իրենից ներկայացնում է երշիկի տեսակ, որը պատրաստվում է տավարի մսի ֆարշով` համեմված տարբեր կծու համեմունքներով: Մատուցվում է որպես սառը խորտիկ` 2-2.5 մմ հաստությամբ լայնակի կտրատած:
Սուջուխի պատրաստման եղանակը:Տավարի մսի փափուկ մասը պատրաստել ինչպես բաստուրմայինը (Նայել նախորդ բաղադրատոմսը): Մսի կտորներին քսել աղով և պարարտանյութով պատրաստված մածուկ, դնել ամանի մեջ և պահել 2 օր: Դրանից հետո միսը թեթևակի լվանալ, չորացնել փայտե վանդակաճաղերի վրա, հետո անցկացնել մսաղացով, դնել ամանի մեջ, ավելացնել ծեծած սխտոր, աղացած կարմիր պղպեղ, դարչին, հիլ, ծածկել կտորով և թողնել 2-3 ժամ: Տավարի աղիքները կտրել 40 սմ երկարությամբ, մի ծայրը թելով կապել, լցոնել պատրաստված խճողակով և մյուս ծայրն էլ կապել թելով: Թեթևակի մի ծայրը մոտեցնել մյուսին` երշիկին տալով պայտի ձև և ծայրերը կապել: Պատրաստի սուջուխը դնել սեղանին, ծածկել ծակոտկեն կտորով, վերևում դնել տախտակ, իսկ վերջինիս վրա քար և այդպես թողնել 3 օր, որից հետո կախել հով տեղում (անարև և լավ օդափոխվող): 10-15 օր հետո սուջուխը կպնդանա:

Պարունակություն :
 10 կգ տավարի մսի համար (առանց ոսկորի) վերցնել 250 գ. աղ, 10 գ. պարարտանյութ, 100 գ. կարմիր պղպեղ, 150 գ. սխտոր, 2 գ. դարչին, 2 գ. հիլ:
Սառը ուտեստներ | Просмотров: 8169 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մսաղացով անցկացրած խաշած լոբուն ավելացնել ծեծած ընկույզ, մանր կտրատած տապակած սոխ, աղ, պղպեղ և վրան լցնել խաշած լոբու ջուրը (50 գ.): Ստացված զանգվածը խառնել, վրան շաղ տալ մաղադանոս և համեմ:
Պարունակություն :
 80 գ. լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 25 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս և համեմ` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 6088 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած կարմիր լոբին անցկացնել մսաղացով, փռել ափսեի մեջ, վրան լցնել աղ, պղպեղ, մանր կտրատած տապակած գլուխ սոխ, համեմ և խառնել: Զարդարել համեմով կամ մաղադանոսով:
Պարունակություն :
 80 գ. լոբու համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1911 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Լոբին խաշել, քամել և տապակել ձեթի մեջ, ավելացնել տապակած գլուխ սոխ, պղպեղ, խառնել և վրան համեմ ցանել: ՈՒտեստը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
Պարունակություն :
80 գ. լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, համեմ` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2511 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկը շարել շամփուրների վրա և խորովել ածուխների վրա (առանց կրակի): Կլպել, մանրացնել, ավելացնել ձեթ, մանր կտրատած կանաչ սոխ, սամիթ, համեմել աղով ու պղպեղով, խառնել և սառեցնել: Սմբուկները դնել ափսեի կամ աղցանամանի մեջ, զարդարել կանաչ սոխով, սամիթով կամ մաղադանոսով:
Պարունակություն
 200 գ.սմբուկի համար վերցնել 25 գ. կանաչ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, սամիթ կամ մաղադանոս:
Սառը ուտեստներ | Просмотров: 1702 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ապուզանը լվանալ, լցնել եռացրած աղաջրի մեջ, եփել, հետո քամել և սառեցնել: Ապուզանը դնել աղցանամանի մեջ, վրան մաղադանոս ցանել: Մանրացրած սխտորն ու քացախը մատուցել առանձին:
Պարունակություն :
200 գ. ապուզանի համար վերցնել 8 գ. սխտոր, աղ, քացախ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 805 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Դանդուրը լվանալ, լցնել եռացած աղաջրի մեջ, հետո քամել և սառեցնել: Դանդուրը լցնել ափսեի մեջ, խառնել ծեծած սխտորի հետ, վրան լցնել քացախ, համեմ և մաղադանոս:
Պարունակություն :
200 գ. դանդուրի համար վերցնել 80 գ. սխտոր, աղ, քացախ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 900 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Բոխին լվանալ, լցնել եռեցրած աղաջրի մեջ, եփել, որից հետո քամիչով դնել սառը ջրի մեջ և թողնել 15-20 րոպե: Քամած բոխին լցնել աղցանամանի մեջ, վրան շաղ տալ համեմ և մաղադանոս, լցնել քացախ, աղ և առանձին մատուցել սխտորը:
Պարունակություն :
 150 գ. բոխու համար վերցնել 6 գ. սխտոր, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 978 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սիբեխը ջոկել, լավ լվանալ, լցնել եռացրած աղաջրի մեջ, թողնել մեջը մինչև պատրաստի լինի, հետո քամել և սառեցնել: Սիբեխը լցնել աղցանամանի մեջ, վրան շաղ տալ համեմ ու մաղադանոս: Քացախը և ծեծած սխտորը մատուցել առանձին:
Պարունակություն :
200 գ. սիբեխի համար վերցնել 8 գ. աղ, քացախ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1361 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ղանձիլի ցողունները լվանալ, վրան եռացրած ջուր լցնել և սառեցնել, որից հետո լցնել եռացրած աղաջրի մեջ և հանել: Պատրաստի ցողունները քամել, սառեցնել, հետո լցնել աղցանամանի մեջ, վրան աղ և քացախ լցնել:
Պարունակություն 
 100 գ. ղանձիլի համար վերցնել 3 գ. աղ, քացախն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 814 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սպանախը լվանալ, կտրել (մեծ-մեծ), լցնել եռացող աղաջրի մեջ և եփել: Եփելուց հետո քամել և սառեցնել: Սպանախը լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել աղ և քացախ: Առանձին մատուցել ծեծած սխտոր
Պարունակություն
 250 գ. սպանախի համար վերցնել 15 գ. քացախ, 2 գ. սխտոր, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2077 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Վերցնել չհասունացած բակլաները, լավ լվանալ, բարակ կտրել, լցնել եռացող աղաջրի մեջ, եփել, քամել և սառեցնել: Պատրաստի բակլաները խառնել մանր կտրատած սոխի հետ, համեմել պղպեղով, վրան լցնել քացախի հետ խառնած ձեթ:
Պարունակություն :
250 գ. բակլայի համար վերցնել 25 գ. կանաչ սոխ, 15 գ. ձեթ, քացախ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1009 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չհասունացած լոբիներից հեռացնել պտուղները, կտրել բարակ երկար շերտերով, լցնել եռացած աղաջրի մեջ և եփելուց հետո քամել: Լոբին լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել աղ և քացախ: Մանրացրած սխտորը մատուցել առանձին:
Պարունակություն
250 գ լոբու համար վերցնել 20 գ. քացախ, 20 գ. սխտոր, աղ, սև պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 3000 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած և քերիչով անցկացրած կարմիր լոբուն ավելացնել ծեծած ընկույզ, մանր կտրատած գլուխ սոխ, կորիզահան արված, լվացած ու չորացրած հոն, աղ, պղպեղ, լոբու խաշած ջուրը (50 գ. 1 բաժնին) և լավ խառնել: Ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել, դնել ափսեի մեջ, վրան մանր կտրատած մաղադանոս ցանել:
Պարունակություն :
80 գ. կարմիր լոբու համար վերցնել 30 գ. ընկույզ, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. չորացրած հոն, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 919 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Սպիտակ լոբին լվանալ, խաշել, սառեցնել և քերիչով անցկացնել: Նուշը թրջել տաք ջրի մեջ, հեռացնել կեղևը և մանր կտրատել: Քիշմիշի ցողունները հեռացնել և լվանալ: Պատրաստի լոբին լցնել նախապես կարագ քսած տապակի մեջ, ավելացնել նուշն ու քիշմիշը (1 բաժնին 50 գ.), լավ խառնել և դնել թույլ կրակի վրա` 10-15 րոպե: Հետո լցնել ափսեի մեջ, զարդարել կիտրոնի կտորներով ու կանաչու տերևներով:
Պարունակություն: 
80 գ. սպիտակ լոբու համար վերցնել 20 գ. քիշմիշ, 30 գ. նուշ, 30 գ. ձեթ, 15 գ. կիտրոն, աղ, կանաչին ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 805 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պտղակոթից մաքրած սմբուկը խորովել շիկացած ածուխի վրա, կլպել և դնել տաքացրած ձեթով կաթսայի մեջ: Սմբուկի վրա լցնել կիտրոնահյութ, աղ և տապակել բոլոր կողմերից: Կծու բիբարը սխտորի հետ աղալ մսաղացով, վրան աղ լցնել և խառնել՝ մինչև միատարր զանգված դառնա: Տապակած սմբուկը դնել ափսեի մեջ, վրան լցնել պղպեղով ու սխտորով պատրաստված զանգվածը (հարած մածունով) և սառեցնել: Մատուցելուց առաջ ձևավորել կրակի վրա խորոված և կլպած կանաչ պղպեղով, կանաչու տերևներով:
Պարունակություն :
120 գ. սմբուկի համար վերցնել 30 գ. ձեթ, 20 գ. կծու կանաչ պղպեղ, 2 հատ քաղցր կանաչ պղպեղ, 2 գ. սխտոր, 10 գ. կիտրոն, 50 գ. մածուն, աղ, կանաչի՝ ըստ ճաշակի:

Սառը ուտեստներ | Просмотров: 801 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

1-20 21-36

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz