Երեքշաբթի, 19.03.2024, 07.39.00
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր

Բաժնում կա 646 նյութ
Ցուցադրվել է 21-40 նյութ
էջ « 1 2 3 4 ... 32 33 »

Բոլորակ դաշտի մեջ, ուր ցրված էին շատ գյուղորայք, գեղեցիկ-կանաչազարդ անտառի միջից հպարտ կերպով վեր էր բարձրացել մի հոյակապ ամրոց, որ յուր մինարեթներով, աշտարակներով և սուր-սուր ժանիքավոր պարիսպներով, արտահայտում էր ասպետական փառքը նրա բնակվող իշխանի:Այդ ամրոցը, յուր մարմարյա ջրբուխներով, գույնզգույն ապակեզարդ սենյակներով, մշտականաչ տունկերով և ծաղիկներով հովանավորված ճեմելիքներով, խիստ պատշաճավոր կերպով հարմարեցրած էր պարսկական գեղասեր ճաշակի շռայլությանը:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1070 | Բեռնել են: 16 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Էմման կանգնած էր պատուհանի առջև և նայում էր դուրս: Նրա առջև բացվում էր Թիֆլիսի մի մասը, որ, կարծես, թույլ կերպով ժպտում էր նորեկ գարնան դեռևս անզոր արևի փոքր-ինչ դժգույն ճառագայթների տակ: Բաց փիրուզային երկինքը կարծես նույնպես ժպտում էր: Հեռուն երևում էր հորիզոնը, մառախուղի նոսր, թափանցիկ շղարշով ծածկված: Մոտակա լեռներն և դաշտերն արդեն կանաչին էին խփում: Երբեմն տարագնաց թռչունների փոքրիկ երամակներ սրընթաց անցնում էին օդում: Ամեն տեղ երևում էր գարնան վերածնող շունչի ուժն ու զորությունը:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 806 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն Էր, օրն երկուշաբթի, ապրիլ ամսի տաք, հիանալի մի օր: Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած Էին մի պառավ և մի նորատի կին: Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը: Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի: Պառավը հագնված Էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական: Նրանք հարս ու սկեսուր Էին:Պառավի գլուխը ծերությունից շարժվում Էր անդադար կամ վերևից ներքև, կամ ձախից աջ, կարծես «այո» կամ «ոչ» Էր ասում, և աչքերը ջրակալում Էին շարունակ, թեև արտաքուստ նա շատ էլ ծեր կնոջ տպավորություն չէր թողնում: Բարությունն ու միամտությունը կաթում էր նրա փափուկ դեմքի ամեն մի խորշոմից, և այդ դեմքը մի տեսակ բութ-պայծառ արտահայտություն ուներ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 604 | Բեռնել են: 15 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Իմ խոսքն այժմ երկրորդ իշխանուհու մասին է, բայց ոչ շինծու կամ կարկատած, այլ բուն ազնվատոհմ իշխանուհու, որի պապերը մի օր նշանավոր մարդիկ էին, համբավ ու կշիռ ունեին և իրենց մեծ խելքով ժողովրդի բախտն էին կառավարում:Բայց այդ մարդիկը մեռան և իրենց խելքի և հոգվո մեծությունն էլ իրենց հետ գերեզման տարին, թողնելով իրենց ժառանգներին միայն նյութական հարստություն և ազնվական կոչվելու անբռնաբարելի իրավունքը: Իսկ ժառանգներն ի՞նչ արին: — Իհարկե այն, ինչ որ բնական էր: Նրանք իրենց համար նոր փառք և անուն ստեղծելու հետամուտ չեղան, որովհետև այդ նեղությունը կրել էին արդեն իրենց նախնիքը: Նրանցից մի քանիսը, որոնք դեռ մեծարում էին պետական պաշտոնավարությունը, հետամուտ եղան նրան, և ի շնորհս հին բարեկամական կապերի և ոչ սեփական արժանավորության, ձեռք բերին նրան, իսկ մյուսները նստեցին հայրենական ապարանքում և անհոգությամբ սկսան շռայլել ժառանգած հարստությունները:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 626 | Բեռնել են: 9 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալի: Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում, ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն: Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը: Բոլոր օթյակները բռնված էին:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 838 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները:Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին: Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ: Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից: Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 594 | Բեռնել են: 12 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Տասնևվեցերորդ դարու առաջին քառորդին Հայաստանի վրա ծանրացող թշվառությունները հասել էին իրենց գագաթնակետին: Պատճառը պարսից և օսմանցվոց անընդհատ պատերազմներն Էին, որոնց թատր էր դարձել մեր անբախտ աշխարհը:1596 թվականին պարսից Շահաբաս Ա. թագավորը, որ նոր էր յուր Խուդաբանդ հոր գահը ժառանգել, տակավին անզոր լինելով և, մանավանդ թե, օսմանցիներից վախենալով, ոչ միայն հետամուտ չեղավ նրանց` յուր հորից հափշտակված` Հայաստանի այն նահանգները ետ տանելու, որոնք իրեն էին պատկանում, այլև պատանդներ տալով հաշտություն խոսեց սուլթան Մուրադի հետ: Եվ այսպիսով 16-րդ դարու վերջին քառորդին Հայաստանը գրեթե ամբողջապես անցավ օսմանցվոց ձեռքը: Օսմանցի կուսակալները ազատ զգալով իրենց պարսից կողմից գալիք վտանգներից, սկսան ծանր և անտանելի հարկերով նեղել և տանջել հայ ժողովուրդը, որն արդեն բազմամյա հարստահարություններից վերջին աղքատության էր հասել:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 737 | Բեռնել են: 15 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 31.05.2013 | Մեկնաբանություն (0)

«Ոչինչ չեմ հասկանում... խելքիս չէ նստում..., — բավական լսելի ձայնով փնթփնթում էր մի փոքրիկ մարդ, որ մոլորված կերպով ցած էր իջնում եռահարկ տան բարձր, մարմարյա սանդուղքներից: — Մարդը դուքանի համար լավ աշկերտ է ուզում, կնիկը տան համար լավ ծառա է ուզում: Արի՛ ու հասկացիր, թե ո՛րն է դրանց ուզած «լավը»: Որին որ տանում ես, չեն հավանում»:Տրտնջողը այն աստիճան պաշարված էր յուր մտածություններով, որ մինչև անգամ թողել էր գեղեցիկ կապերտի երկար զոլը, որ ձգվում էր սանդուղքների կատարից մինչև նրանց ստորոտը, և ամեն անգամ զարմանում էր, թե ինչո՞ւ յուր կոշտ կոշիկները սայթաքում են հայելու նման փայլուն և փղոսկրի նման կոկ մարմարիոնի վրա:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 666 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

1872 թվականի վերջին ամսին էր: Թ... քաղաքը խորին կերպով մրափում էր գիշերային խավարի մեջ: Իսկ մի խուլ անկյունում, մի փոքրիկ և համեստ սենյակ դեռ լուսավորված էր ճրագի աղոտ լույսով: Այդ աղքատիկ բնակարանում, մահճակալի վրա պառկած էր մի մանկահասակ պատանի, որի գունատ դեմքը, շիջած աչքերը և խորին կերպով հոգվոց հանելը ցուցանում էին, թե նա տանջվում էր ծանր հիվանդությունով:Նրա մոտ տխուր դեմքով նստած էր մի երիտասարդ և հոգս էր տանում հիվանդին:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 612 | Բեռնել են: 12 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 543 | Բեռնել են: 15 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 477 | Բեռնել են: 6 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 775 | Բեռնել են: 17 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 840 | Բեռնել են: 7 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Տեսարանը ներկայացնում է Սահառունիների բնակարանը: Մի բավական մեծ սենյակ, որ թե հյուրասենյակ է և թե սեղանատուն: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից ավանսցենի կողմինը տանում է Անահիտի սենյակը, իսկ խորքինը Սենեքերիմի և Կատարինեի ննջարանը: Խորքի պատի մեջ դեպի ձախ դռներ, որ տանում են նախասենյակ և խոհանոց, դեպի աջ՝ ճաշի սեղան, քովը՝ պահարան ամանեղենի համար: Ձախ պատի մեջ, ուղիղ Անահիտի սենյակի դռների հանդեպ, դռներ որ տանում են Արտաշեսի սենյակը, մի փոքր հեոու, դեպի խորքը՝ գրասեղան, քովն աթոռներ: Աջ պատի երկու դռների միջև սովորական թախտ: Այս ու այն տեղ հասարակ աթոռներ: Դռները վարագույրներ չունին: Պատերին կախված են հայ հին, և նշանավոր մարդկանց պատկերներ և «Ոգի Հայաստանի» կոչված նկարը, ձեռագործ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 577 | Բեռնել են: 10 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Բ... գյուղի մեջ ամենի ուշադրությունը գրավել էր մի փոքրիկ տղա, որ դեռ նոր էր մտել իր տասներկու տարեկան հասակը: Ժամասեր գյուղացիները նրա ձայնովն էին զմայլած, դաշտից անցնելիս, նա էր, որ այնպես քաղցր երգելով, վաղ առավոտյան գառները արածացնելու էր տանում:Նրա անունը Գալուստ էր, բայց գյուղացիները կրճատելով Կալո էին կոչում: Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր հարուստ մարմնական զորություն:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 628 | Բեռնել են: 10 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 18.05.2013 | Մեկնաբանություն (0)

Ռաֆայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանում։
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 909 | Բեռնել են: 13 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 22.04.2013 | Մեկնաբանություն (0)

Ամառնային արեգակը սաստիկ այրում էր դրսումը: Պարսկաստանի Թեհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտավոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ժամուն: Այդ բնակարանը պատկանում էր մի իշխանի, որի երակներում վազում էր երևելի Նադիր-Շահի արյունը:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 528 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 21.04.2013 | Մեկնաբանություն (0)

Wise Disk Cleaner - программа для быстрого и легкого освобождения свободного места на жестком диске. Утилита удаляет ненужные файлы, которые не используются программами, установленными в вашей системе.
Системные программы | Դիտել են: 1102 | Բեռնել են: 0 | Ավելացրել է: Aro | Ամիս: 17.04.2013 | Մեկնաբանություն (0)

Macrium Reflect Free - быстродействующая бесплатная программа для работы с образами жесткого диска и резервирования данных, существенным отличием которой является создание образа Windows без необходимости перезапуска компьютера.
Системные программы | Դիտել են: 1055 | Բեռնել են: 0 | Ավելացրել է: Aro | Ամիս: 17.04.2013 | Մեկնաբանություն (0)

Advanced SystemCare Free - мощный инструмент для защиты, ремонта и оптимизации вашего компьютера. Программа сканирует и удаляет шпионское и рекламное ПО, оптимизирует интернет соединение, дефрагментирует жесткие диски.
Системные программы | Դիտել են: 1174 | Բեռնել են: 0 | Ավելացրել է: Aro | Ամիս: 12.04.2013 | Մեկնաբանություն (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz