ՎԻՃԱԿԱԳԻՐ
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
|
Каталог файлов
Բաժնում կա 107 նյութ Ցուցադրվել է 1-20 նյութ |
էջ 1 2 3 4 5 6 » |
Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր
բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների
վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի
արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը
կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների
օգնությամբ: |
Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր
բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների
վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի
արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը
կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների
օգնությամբ: |
Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների օգնությամբ: |
Գրքում
հանրամատչելի լեզվով ներկայացվում են ռազմական հոգեբանության եւ
մանկավարժության մի շարք կարեւոր խնդիրներ: Քննարկվում են զորքերի
բարոյահոգեբանական վիճակը, կարգապահության հոգեբանական հարցերը, զինվորների
մոտ վախի ու սարսափի առաջացման պատճառները, այդ ապրումների ազդեցությունը
զորքի մարտունակության վրա եւ հրամանատարին բնորոշ առանձնահատկությունները:
|
«Լրատվամիջոցների
ազդեցության հնարավորությունները» աշխատության մեջ ներկայացվում են
համացանցի, ռադիոյի, հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների
տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հնարավորությունները հանրության
գիտակցական և ենթագիտակցական մակարդակներով։ |
Ինչպես է մեռնում
մարդը, որոնք են մահվան սոցիալական, հոգեբանական և կենսաբանական փուլերը,
կարելի է արդյոք կանխագուշակել կամ հետաձգել սեփական մահը, ինչ են պատմում
հոգեդարձ ապրած մարդիկ, ինչպիսին է ապրողների վրա ուրիշների մահվան
հոգեբանական ազդեցությունը:Գիրքը հայ իրականության մեջ հոգեբանական
մահագիտությանը նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է: |
Աշխատանքը նվիրված է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին արմատական
փոփոխությունների ենթարկված հասարակական համակարգերի հիմնախնդիրների
լուսաբանմանն ու վերլուծությանը։ Քաղաքակրթության զարգացումը
ներկայացնելով որպես հասարակական համակարգերի փոխակերպումների ու
զարգացման արդյունք՝ հեղինակն ընդգծում է դրանց զարգացման հիմնական
վեկտորների համակարգման, վերլուծության և կանխատեսման անհրաժեշտությունը։ |
Մեծ ու փարթամ քաղաքի
ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ
փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում
մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ,
որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու
անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ,
հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ,
գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում,
կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և
պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ: |
Հյուրասենյակ
շքեղորեն զարդարված: Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը
մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով: Աջ կողմը
դարձյալ դուռ դեպի ներքին սենյակները: Ձախ կողմը պատուհաններ դեպի
հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները:Գարնանային
վճիտ օր, կեսօրից քիչ անց: Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի
դուռը բանալու: Դրսից մտնում է դայակը՝ առջևից գլորելով մանկական մի փոքրիկ
սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը: Նրան հետևում է Ֆլորան շատ
գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի: Նրանք
վերադառնում են պարտեզից: |
Միջակ կերպով
զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը: Դիմացը և ձախ կողմը դռներ.
դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը. դեպի մյուս սենյակը, աջ
կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ
բացված ծաղիկներով: Ատեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին
լրագիր է կարդում: Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը: |
Նորատի կինը
երեխայի և դայակի հետ նոր Էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա
էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ
աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:— Ինչ պարոն, —
հարցրեց տիկինը հետաքրքրված: — Չգիտեմ: — Ինձ է ուզում: — Այո: — Թե
պարոնին: — Ոչ, ձեզ,— Եվ ի՞նչ: — Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում,
չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի: |
Ես երկյուղից
բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի
պահվել:— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու
դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից, զի արժանի չենք մենք այս
սրբարանում կախվելու, — ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով,
որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու:Եվ ահա այդ ժամանակ,
պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների
առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով
էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.— Իզուր ես դու
այդքան հոգ տանում մեր մասին... |
Բարեկամներիցս մինը
փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես: Որովհետև պաշտոնս չներեց
ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա` հյուրերը արդեն
ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին:Խոսակցության նյութը պ.
Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել
իմ հյուրընկալ տիրուհուն: Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս
բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը
խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ:Ես, իհարկե, դեռ չգիտեմ,
թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել‚ առանց
վարանելու հայտնեցի, թե՝ տիկինը կատարյալ իրավունք ունի:
|
Գիշերվան մութը
գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա
բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի,
ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա
մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու
ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ
տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը
խորովում: |
(Սենյակի
կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել:
Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու: Զարմանալի է. այս
տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ
ստանում: Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց: Նա ինձ հետ լավ է:
Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ
աղջիկն է: Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն:
(Աջ դռներից ներս է մտնում Անյուտան): |
Բեմը ներկայացնում է
Ալավերդյանների բավական հարուստ զարդարված հյուրասենյակը: Դեպի ձախ երկու
դուռ — խորքինը տանում է սեղանատուն, ավանսցենայի կողքինը — Եվգինեի
ննջարանը: Այս երկու դռների միջև դրված է թախտ թանկագին մութաքաներով ու
բարձերով: Խորքում նույնպես երկու դուռ, որոնցից ձախինը տանում է դեպի
ննջասենյակ, աջինը` դեպի Միհրանի առանձնասենյակ: Աջ պատի վրա լուսամուտներ
դեպի փողոց: Աջ պատի տակ դրված է դաշնամուր, մոտը մի սեղան, վրեն
գեղարվեստական իրեր, լուսանկարներ դիտակով հանդերձ: Սեղանի մոտ բարձր
պատվանդանով բրոնզյա լամպար ահագին մետաքսյա լուսամփոփով: Խորքի երկու
դռների միջին ուղղությամբ բեմի մեջտեղում դրված է գահավորակ, շրջապատված
շքեղ բազկաթոռներով: Աջ կողմում մի օրորվող բազկաթոռ (качалка): Ամենուրեք
սենյակի ազատ և հարմար անկյուններում փոքրիկ, ցածր փափուկ նստարաններ:
Պատերին կախված են յուղանկարներ և գրավյուրներ:
|
Մի բավական մեծ
սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս
սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝
տեղական գորգերով ծածկված: Ձախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝
քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի
քանի աննշան նկարներ և Էջմիածնի կաթողիկոսի և Պոլսի հին ու նոր
պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի:
Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ:
Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք:
|
Հասարակ կերպով
կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի
Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի
կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու
պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են
Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ»,
«Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազան
հրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում: |
Գարնան թարմ և փափուկ
երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի
ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական
հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ
չարսավներով, շտապում էին աղոթելու:Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը,
թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս
եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ
անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ
պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ: |
Բոլորակ դաշտի մեջ,
ուր ցրված էին շատ գյուղորայք, գեղեցիկ-կանաչազարդ անտառի միջից հպարտ
կերպով վեր էր բարձրացել մի հոյակապ ամրոց, որ յուր մինարեթներով,
աշտարակներով և սուր-սուր ժանիքավոր պարիսպներով, արտահայտում էր ասպետական
փառքը նրա բնակվող իշխանի:Այդ ամրոցը, յուր մարմարյա ջրբուխներով,
գույնզգույն ապակեզարդ սենյակներով, մշտականաչ տունկերով և ծաղիկներով
հովանավորված ճեմելիքներով, խիստ պատշաճավոր կերպով հարմարեցրած էր
պարսկական գեղասեր ճաշակի շռայլությանը: |
|
|