Հինգշաբթի, 25.04.2024, 20.03.44
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժնում կա 100 նյութ
Ցուցադրված է 21-40 նյութ
Էջ « 1 2 3 4 5 »

Դասավորել ըստ Ամսաթվի · Անվան · Ըստ վարկանիշի · Մեկնաբանմամբ · Բեռնվածությամբ · Դիտվածությամբ
1872 թվականի վերջին ամսին էր: Թ... քաղաքը խորին կերպով մրափում էր գիշերային խավարի մեջ: Իսկ մի խուլ անկյունում, մի փոքրիկ և համեստ սենյակ դեռ լուսավորված էր ճրագի աղոտ լույսով: Այդ աղքատիկ բնակարանում, մահճակալի վրա պառկած էր մի մանկահասակ պատանի, որի գունատ դեմքը, շիջած աչքերը և խորին կերպով հոգվոց հանելը ցուցանում էին, թե նա տանջվում էր ծանր հիվանդությունով:Նրա մոտ տխուր դեմքով նստած էր մի երիտասարդ և հոգս էր տանում հիվանդին:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 621 | Բեռնել են: 12 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 556 | Բեռնել են: 16 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 485 | Բեռնել են: 7 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 785 | Բեռնել են: 18 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 846 | Բեռնել են: 8 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Տեսարանը ներկայացնում է Սահառունիների բնակարանը: Մի բավական մեծ սենյակ, որ թե հյուրասենյակ է և թե սեղանատուն: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից ավանսցենի կողմինը տանում է Անահիտի սենյակը, իսկ խորքինը Սենեքերիմի և Կատարինեի ննջարանը: Խորքի պատի մեջ դեպի ձախ դռներ, որ տանում են նախասենյակ և խոհանոց, դեպի աջ՝ ճաշի սեղան, քովը՝ պահարան ամանեղենի համար: Ձախ պատի մեջ, ուղիղ Անահիտի սենյակի դռների հանդեպ, դռներ որ տանում են Արտաշեսի սենյակը, մի փոքր հեոու, դեպի խորքը՝ գրասեղան, քովն աթոռներ: Աջ պատի երկու դռների միջև սովորական թախտ: Այս ու այն տեղ հասարակ աթոռներ: Դռները վարագույրներ չունին: Պատերին կախված են հայ հին, և նշանավոր մարդկանց պատկերներ և «Ոգի Հայաստանի» կոչված նկարը, ձեռագործ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 585 | Բեռնել են: 11 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 20.05.2013 | Մեկնաբանություն (0)

Բ... գյուղի մեջ ամենի ուշադրությունը գրավել էր մի փոքրիկ տղա, որ դեռ նոր էր մտել իր տասներկու տարեկան հասակը: Ժամասեր գյուղացիները նրա ձայնովն էին զմայլած, դաշտից անցնելիս, նա էր, որ այնպես քաղցր երգելով, վաղ առավոտյան գառները արածացնելու էր տանում:Նրա անունը Գալուստ էր, բայց գյուղացիները կրճատելով Կալո էին կոչում: Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր հարուստ մարմնական զորություն:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 652 | Բեռնել են: 11 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 18.05.2013 | Մեկնաբանություն (0)

Ռաֆայել Պատկանյանը ծնվել է նոյեմբերի 8, 1830, Նոր Նախիջևանում (Ռոստով-Դոնի շրջան), գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1851-ին Պատկանյանը սովորել է Դորպատի համալսարանում։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է օգոստոսի 8, 1892-ին Նոր Նախիջևանում։
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 916 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 22.04.2013 | Մեկնաբանություն (0)

Ամառնային արեգակը սաստիկ այրում էր դրսումը: Պարսկաստանի Թեհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտավոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ժամուն: Այդ բնակարանը պատկանում էր մի իշխանի, որի երակներում վազում էր երևելի Նադիր-Շահի արյունը:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 536 | Բեռնել են: 15 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 21.04.2013 | Մեկնաբանություն (0)

Խնկո Ապերը (իսկական անուն-ազգանունը՝ Աթաբեկ Խնկոյան) կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում: Գրչակից ընկերներն այնքան են սիրել Խնկոյանին, որ 1918 թ-ին նրան կնքել են մտերմիկ` Խնկո Ապեր անվամբ:
1890–1910 թթ-ին եղել է ուսուցիչ: 1911 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում, աշխատակցել է «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1920-ական թվականների սկզբին Խնկո Ապերը վերադարձել է Հայաստան, զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: Գրել է բանաստեղծությու ններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: «Բանաստեղծական փորձեր» առաջին ժողովածուն լույս է տեսել 1890 թ-ին: Խնկո Ապերը շուրջ 120 (նաև թարգմանական) գրքերի հեղինակ է:



ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 2709 | Բեռնել են: 562 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 27.07.2011 | Մեկնաբանություն (0)

Թիֆլիսի ժողովարանի ամառային բնակարանում ընտանեկան երեկույթ էր: Ուղիղ տասը ժամին, երբ այգին կիսով չափ լցվել էր երկու սեռի հանդիսականներով, ընդարձակ ճեմելիի ծայրում երևեցավ ամբողջ քաղաքին հայտնի Միքայել Հալաբյանը:Նախքան առաջ գալը, նա քանի մի վայրկյան կանգնեց գալար պատատուկով վարագուրված վանդակապատի մոտ, կուրծքը դուրս ցցեց, նայեց զբոսնող հասարակությանը: Հետո նա աջ ճեռով ուղղեց սպիտակ մետաքսյա փողկապը, որի վրա պսպղում էր ադամանդյա խոշոր գնդասեղը, հարթեց ձյունի պես ճերմակ ժիլետը, որի վրա փայլում էր ոսկե ժամացույցի բարակ ոսկե շղթան, շփեց a la Բուլանժե խուզած միրուքը և, գլուխը բարձր պահած, ծանր, հանդարտ և, կարծես, ակամա քայլերով առաջ ընթացավ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 891 | Բեռնել են: 20 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 27.07.2011 | Մեկնաբանություն (0)

Քուռ գետի ձախակողմյան մասի մի ծուռ փողոցով անցնում էր մի երիտասարդ: Օգոստոսի շոգ օրերից մեկն էր: Արեգակը երկաթի պես տաքացրել էր փողոցի սալահատակը և տների պատերը: Օդը այնքան ճնշող էր, որ անցորդը հազիվ կարողանում էր շունչ առնել: Երբեմն թեքվելով ձեռնափայտի վրա, նա կանգ էր առնում ծառերի շվաքում և յուր հոգնած հայացքը ձգում տների լուսամուտներին կամ դռներին: Չնայելով ամառային կիզիչ եղանակին, հագած էր ձմեռային սև սյուրտուկ, այն էլ կոճկած մինչև կոկորդը: Իսկ աջ թևին ձգած էր մի մոխրագույն վերարկու, որի փեշերը հասնում էին գետնին: Նա փոքրահասակ էր, նիհար, բայց կուրծքը կազմվածքի համեմատ լայն էր և առողջ: Դեմքի գծերը խոշոր էին, ազդու և անմիջապես ուշադրություն գրավող:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 812 | Բեռնել են: 20 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Վարագույրը բարձրանալիս, Սաղաթելը, Անդրեասի գրասեղանի քով կանգնած, հեռախոսով խոսում է: Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռու երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևամ են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ա այն կողմ են անցնում գբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխկչխկոց և հեռախոսի գանգակի հնչյուններ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 2550 | Բեռնել են: 46 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Մինթոյանների բնակարանը: Ֆրանսիական ոճով կահավորված բավական ընդարձակ սալոն: Երեք դռներ — երկուսը խորքում, երրորդն աջ պատի մեջ: Խորքի ձախակողմյան դուռը տանում է նախասենյակ, աջ կողմինը՝ սեղանատուն: Աջ պատի միջի դուռը տանում է բնակարանի մյուս սենյակները: Ցախ պատի մեջ երեք լուսամուտներ ճերմակ դանթելյա վարագույրներով: Մի անկյունում դաշնամուր, մյուսում գահավորակ, կիսաբագկաթոռներ, սեղան մետաքսյա գունավոր սփռոցով ծածկված: Պատի տակ, մի փոքրիկ սեղանի վրա տնլեֆոնի գործիք:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1072 | Բեռնել են: 16 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Օդը մեղմ էր և տաքուկ, երկինքը պարզ և աստղազարդ: Տների ներս չէր գրավում մարդկանց, ուստի ժողովուրդը լցված էր դուրսը և զբոսնում էր սալած մայթերի վրա, կամ նոր կանաչող ծառուղիներում: Շառագույն լուսինը, որ նոր էր բարձրանում մթնացող հորիզոնում, խոստանում է գեղեցիկ, լուսնկա գիշեր: Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին հետզհետե ավելանում էին և այն դեսպակները, որոնք իրենց մեջ խնամքով ծածկում էին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին: Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում էր և կենդանությունը տիրում ամեն տեղ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1045 | Բեռնել են: 21 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարակապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնզգույն ապակիներով: Սրահն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ դրված են հնատարազ աթոռակներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1181 | Բեռնել են: 24 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Նրա տարիքը թեպետ հիսունհինգից անց էր բայց, նա դեռ ժիր և առույգ էր ինչպես մի երիտասարդ և յուր բոլոր գործերի վերա հսկում էր անձամբ: Ամեն առավոտ նա ժամը վեցին արդեն ոտքի վերա էր. նրա ստորադրյալները նույնպես հետևում էին յուր օրինակին, որովհետև Թովմասի խանութները բացվում էին շուկայի մեջ ամենից վաղ և փակվում ամենից ուշ, իսկ այդ բոլոր ժամանակը նա ոտքը խանութից դուրս չէր դնում: Նույնիսկ ճաշելու համար պարոն Թովմասը տուն չէր գնում և այդ պետքը լցուցանում էր խանութում: Հենց այս պատճառով էլ նա շատ ատում էր այն փափկասեր վաճառականներին, որոնք կեսօրին խանութը գործակատարների հույսով թողնելով, շտապում էին իրենց կանանց հետ ճաշ վայելելու:
 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 658 | Բեռնել են: 15 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Բայազեդը պաշարված էր:Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան քսան հազար խառնիճաղանճ բաշիբոզուկներ, խառն տաճկաց կանոնավոր զորքերի հետ, շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ, որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից: Բարբարոսի սուրը և գերությունը սպառել էր նրանց: Հայերից մի փոքրիկ մաս միայն ազատվել էր, կանխապես փախչելով սահմանակից Մագու քաղաքի կողմերը, որ պարսից հողի վրա է գտնվում:


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 2105 | Բեռնել են: 33 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)

Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա: Դրանք երկու սուրհանդակներ էին:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1445 | Բեռնել են: 41 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (1)

Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը: Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը, փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ: Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր — Մարուքի բա րերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո — Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 775 | Բեռնել են: 17 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 13.11.2010 | Մեկնաբանություն (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz