Ուրբաթ, 29.03.2024, 15.35.09
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (12.6 Kb) ] 13.07.2010, 21.14.21

Ղևոնդ Ալիշան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


«... Ուր որ հայրենի երգեր կլսվին`

Հոն հայրենիքը ողջ է»:


Ղ. Ալիշան


Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում
է նշանակալից տեղ։ Նրա գրչին են պատկանում հայոց պատմության, հնագիտության,
աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ ւսշխատռւթյուններ,
ինչպես` «Տեղագիր հայոց մեծաց», «Շնորհալի և պարագա յուր», «Շիրակ»,
«Սիսվան», «Սիսական», «Այրարատ», «Հին Հավատք կամ հեթանոսական կրոնք
հայոց», «Հայապատում» և այլ փոքր ռւ մեծ բազմաթիվ հետազոտություններ,
որոնք փաստական հսկայական նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական
անցյալի համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։
Ականավոր հայագետի այգ աշխատությունները այսօր էլ դեռ որոշակի արժեք
են ներկայացնում հայ ժողովրդի նյութական և հոգևոր կուլտուրայի պատմության
մի շարք հարցերի մշակման և ուսումնասիրության տեսակետից։

Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար
պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։ Անշուշտ
այդ է նկատի ունեցել Միքայել Նալբանդյանը, երբ «Սոս և Վարդիթեր»-ի «Կրիտիկա»-իի
սկզբում նշելով, որ Աբովյանի

«Վերք Հայաստանի» և Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպերը «հիմք դրին
արդյան ազգային վիպասանության», անհրաժեշտ է համարել ավելացնել. «Չենք
մոռացած «Նահապետ» ստորագրությամբ Հ. Ղևոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի
հրատարակած հոյակապ քերթվածքը` «Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ»
և մյուս բոլոր աշխարհաբար ոտանավորքը, բայց այստեղ չհիշեցինք, որովհետև,
արձակ բանաստեղծության վրա էր մեր խոսքը, ապա թե ոչ, չափաբերական քերթվածոց
մեջ արժանավոր վարդապետը ախոյան չունի...»*:

Ալիշանի, որպես բանաստեղծի, պատմական ծառայությունն այն է, ռր նա
բացասեց Մխիթարյանների կլասիցիզմը և իր «Նահապետի երգեր»-ով
հաստատեց պատմական իրավունքը գրական այն նոր ուղղության՝ ռոմանտիզմի,
որի սկիզբը դեռ 19-րգ դարի 20-ական թվականներին գրել էր Ալամդարյանն իր
քնարերգությամբ։


ԲԵՌՆԵԼ

Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 1246 | Բեռնել են 30 | Վարկանիշ 5.0/1
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz