Ուրբաթ, 19.04.2024, 14.35.54
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (14.8 Kb) ] 17.07.2010, 20.39.08
Հովհաննես Շիրազը
ծնվել է Կումայրիում (նախկինում՝ Գյումրի)։
Ամբողջ կյանքում նրա համար
անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ
կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ
ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն
հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի
հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...Բայց ահա սպանվում է
հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է
մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ,
բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին
փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա,
իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի
վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:
Անհանգիստ ու կրակոտ
խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան
երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով
թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ
օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է
սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը,
բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր`
Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան,
գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր
խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր...
արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
ԲԵՌՆԵԼ
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 1550 | Բեռնել են 48 | Վարկանիշ 0.0/0
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz