Каталог файлов
Մուրացան " Նոյի ագռավը " ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (72.0 Kb)
]
| 08.11.2010, 19.27.16 |
Ծնվել է արհեստավորի
ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է մասնավոր դպրոցներում,
այնուհետև ուսումը շարունակել Շուշիի թեմականում, որն ավարտել է 1873–ին։
Մեկ տարի կատարելագործվել է ֆրանսերենի իմացությունը, երկու տարի հայոց
լեզու և պատմություն ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանի դպրոցում։ 1877–ին
շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում,
ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետև գրել «Հասան–Ջալայան ազգի
համառոտ տոհմագրությունը» երկը։ 1878–ին մեկնել է Թիֆլիս։ Սովորելով
հաշվապահություն՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և
մնացել է մինչև կյանքի վերջը։ Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային
պահպանողական հանդեսներում ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար»,
«Արձագանք», «Թատրոն», «Լումա»։Շուշիում գործում է Մուրացանի անունը կրող
միջնակարգ դպրոց։Մուրացանի գրական նախափորձերը վերաբերում են վաղ
պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության
բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են
տեսել «Արարատ» և «Արշալույս Արարատյան» պարբերականներում։Մուրացանը գրական
ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական
դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900–ին, «Թատրոն» հանդեսում։
Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի
պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության,
անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ
ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։
|
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
|
Դիտել են 1709 | Բեռնել են 39
| Վարկանիշ 5.0/2 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|