Ուրբաթ, 26.04.2024, 00.44.54
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог статей

Գլխավոր Էջ » Статьи » Տղաների համար » Բացահայտել կանանց

Արտահայտություններ, որոնք “կօգնեն” արագ ազատվել կնոջից
Տղամարդկանց մեծ մասը չի էլ կասկածում, որ առաջին հայացքից սովորական թվացող որոշ արտահայտություններ կարող են նյարդայնացնել կանանց ոչ պակաս, քան տնով մեկ թափթփված գուլպաներն ու հերթական ֆուտբոլային խաղից հետո մնացած գարեջրի շշերը։ Պարզություն մտցնելու, ինչպես նաև հարյուրավոր ամուսնություններ քայքայումից փրկելու նպատակով Живой журнал–ի մասնակիցները կազմել են տղամարդկանց կողմից հաճախ օգտագործվող ամենավտանգավոր արտահայտությունների վարկանշային աղյուսակը, որոնք գործածությունից հանելով՝ տղամարդիկ կկարողանան իրենց երկրորդ կեսի հետ ավելի հեշտ լեզու գտնել։
Վարկանշային աղյուսակը գլխավորում է "տեսնենք” արտահայտությունը, որը նշանակում է, որ տղամարդու սրտով չէ ինչ–որ բան անելու կնոջ առաջարկը, սակայն հրաժարվելը կարող է հանգեցնել "միջազգային կոնֆլիկտի”։
Հաջորդ հայտնի արտահայտությունը "ես չգիտեմ”–ն է՝ ուղիղ պատասխանից խուսափելու դեպքում, իսկ ահա "իսկ իմ նախկին ընկերուհին” արտահայտությունը ամուսնության քայքայման ամենարագ ճանապարհն է։
Կանանց հունից հանող ամենատարածված արտահայտությունն է «իսկ իմ մայրը դա ուրիշ ձև է պատրաստում»։
Վարկանշային աղյուսակում են նաև այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են "մի րոպե…”, "դու ինձ նման բան չես ասել”, "ինքդ արա”, "սովորական”, "որտե՞ղ են իմ գուլպաները”, ինչպես նաև տղամարդկանց լռությունը՝ ի պատասխան կնոջ հարցին։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։

Категория: Բացահայտել կանանց | Ավելացրել է: Arocom (19.01.2011)
Դիտել են: 4432 | Վարկանիշ: 2.5/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz