Երեքշաբթի, 23.04.2024, 12.45.15
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог статей

Գլխավոր Էջ » Статьи » Տղաների համար » Բացահայտել կանանց

Եթե կինը տարիքով մեծ է
Թե երբ է առաջացել ստերեոտիպը, որ կինը անպայման պետք է փոքր լինի տղամարդուց կամ նույն տարիքը ունենա, ոչ ոք չգիտի: 
Ժամանակակից հասարակությունում մարդկանց մեծամասնությունը լավ է վերաբերվում երբ տղամարդը 10 տարով մեծ է կնոջից, քան որ կինն է մեծ լինում տղամարդուց:
Ձեզանից զգալի մեծ կնոջ հետ հարաբերությունների առավելությունները և թերությունները:
Կանացի խնդիրներ
Կինը 40 տարեկան հասակում արդեն բավականին կյանքի փորձ ունի, շրջապատված է երեխաներով, նախկին ամուսիններով, սիրեկաններով, ամուսնալուծության փորձով, ֆինանսական խնդիրներով և այլն: Եթե դուք ընտրում եք հարաբերություններ միջին տարիքի կնոջ հետ, ապա պետք է պատրաստ լինեք ընդունել և հասկանալ նրա իրականությունը: Սակայն դա չի նշանակում, որ դուք նրա փոխարեն պետք է լուծեք խնդիրները, այդ տարիքի կանայք սովորաբար սովոր են լինում իրենց կյանքին և հմտորեն լուծում են խնդիրները: Պարզապես դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ միջին տարիքի կինն անհանգստանալու շատ առիթներ ունի:
Լինել հասարակության ուշադրության կենտրոնում
Եթե դուք ընտրում եք հարաբերություններ միջին տարիքի կնոջ հետ, ապա կարող եք համոզված լինել, որ լինելու եք հասարակության ուշադրության կենտրոնում և արժանանակու եք նրանց խեթ հայացքներին, քանի որ հասարակությունը չի ընդունում այդպիսի հարաբերություններ, ինչպես նաև ձեզ չեն հասկանա հարազատներն ու ընկերները: Եթե դուք սիրում եք ուշադրություն գրավել և զարմացնել շրջապատին, ապա ամեն ինչ նորմալ է:  
Տիրուհի և գերի
Ասում են, որ կինը ընտրում է փոքր տղամարդուն, քանի որ նրան հեշտ է կառավարել:
Այսպիսի հարաբերություններում մեծամասնության մոտ կինը ստանձնում է առաջնորդի դեր: Սակայն ոչ միշտ է այդպես:
Սեքսուալ գրավչություն
Միջին տարիքի կինը դժվար թե փնտրի լուրջ հարաբերություններ իրենից զգալի փոքր տղամարդու հետ, նրանց նպատակն է առավելագույն հաճույք ստանալ սեքսից: Ջահել տղամարդը բավականին ուժ և էներգիա ունի դրա համար: Առավել ևս միջին տարիքի կինը մեծ փորձ ունի սեքսում և կարող է անակնկալներ մատուցել ձեզ: Եթե դուք պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, ապա միջին տարիքի կնոջ հետ հարաբերությունները ձեր տարբերակն է:
Կյանքի փորձ
Միջին տարիքի կինն արդեն սովորել է հաղթահարել իր վախերը, կասկածներն ու անհանգստությունները: Նրանք բավականաչափ փորձ ունեն, որպեսզի հասկանան կյանքի առաջնային և երկրորդային հարցերը: Նրանք արդեն գիտեն ինչ հագնել, ինչն է իրենց սազեկան, այնպես որ չեն տանջի ձեզ իրենց կանացի հարցերով: Նրանք ինքնավստահության զգացումով են ապրում, քանի որ կարող են հաղթահարել կյանքի մատուցած ցանկացած դժվարություն: Սա չի նշանակում, որ նրանք անհաջող օրեր չեն ունենում կամ վատ տրամադրություն չեն ունենում, պարզապես նրանք գիտեն, որ կյանքում շատ ավելի կարջոր բաներ կան, քան խանութ գնումների գնալը կամ տարբեր երեկոներ այցելելը:

Категория: Բացահայտել կանանց | Ավելացրել է: Arocom (19.01.2011)
Դիտել են: 4246 | Վարկանիշ: 1.8/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz