Ճանաչեք ձեր հարսնացուներին - Բացահայտել կանանց <!--if(Տղաների համար)-->- Տղաների համար<!--endif--> - Каталог статей - Հայաստան 2010
Շաբաթ, 03.12.2016, 14.35.42
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 4
ՀՅՈՒՐԵՐ 4
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог статей

Գլխավոր Էջ » Статьи » Տղաների համար » Բացահայտել կանանց

Ճանաչեք ձեր հարսնացուներին
Միջնադարյան ասպետները հարսնացուի առջև մրգեր էին դնում և հետևում, թե նա որն է գերադասում, քանի որ դրանով կարելի էր աղջկա բնավորությունը որոշել: 
Եթե աղջիկը նախընտրում է`
Խնձոր – ամուր է այդ մրգի նման, ոչ ռոմանտիկ, չի սիրում փորձառություններ, հուսալի է և խելամիտ;
Տանձ – գայթակղիչ է, նույնիսկ էրոտիկ, ինչպես հասած պտուղի ջրալի միջուկը: Նրա հմայքը կախարդում է տղամարդուն: Ուզում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն ինչպես թանկարժեք տիկնիկի: Նեղացկոտ է, և վիրավորանքը երկար ժամանակ մնում է նրա սիրառատ սրտում;
Խաղող – նշանաբանն է "հաճույքներ եմ ուզում”: Հաճույք է ստանում, երբ բերանում պայթում են ողկույզի հատիկները, ձգտում է վայելել կյանքը, անսպասելի հրավերքներ է կազմակերպում կամ ուսապարկը վերցնում ու գնում ճամփորդության: Մենակությունը նրան վախեցնում է, և նման պահերին նա բավականություն է ստանում` խմելով սերած պտղից պատրաստված խմիչքը;
Ելակ – գերադասում է վայելքներ: Թուլություն ունի շքեղության և հարմարավետության հանդեպ, հմայիչ է և պարծենում է բարեկեցիկ կյանքով;
Նարինջ – ծածկամիտ է, խորհրդավոր, բավականին դժվար է թափանցել նրա հոգու խորքը: Սովորաբար նա համեստ է և հաստ "կեղևով” փորձում է պաշտպանվել արտաքին աշխարհից: Իsկ եթե ինչ-որ մեկին հաջողվում է թափանցել նրա հոգու խորքը, ապա պարզում է, որ այստեղ թաքնված է մտավորականը, որը սիրում է բարի կատակներ և ունի ստեղծագործական միտք;
Բանան – դրական ուժեղ տպավորություն է թողնում շրջապատի վրա, բայց հիվանդագին է ընդունում ցանկացած քննադատություն. չէ՞ որ "կեղևի” տակ թաքնված է փափուկ, զգայուն և հեշտ խոցվող անձնավորություն;
Սեխ – լավատես է: Նույնիսկ եթե կյանքում ոչ մի լավ բան չի տեսնում, միևնույնն է, համառորեն հավատում է, որ դժվարությունը ժամանակավոր է, հետո ամեն ինչ լավ կլինի: Թերևս անհիմն լավատեսության պատճառով հաճախ է հուսախաբության պահեր ապրում:
Категория: Բացահայտել կանանց | Ավելացրել է: Arocom (19.01.2011)
Դիտել են: 2509 | Վարկանիշ: 3.1/7
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2016
Сделать бесплатный сайт с uCoz