Հինգշաբթի, 28.03.2024, 20.59.39
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Շիրվանզադե " Արամբին " ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (229.2 Kb) ] 26.10.2010, 02.16.35
Շիրվանզադե Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, 7.4.1858, Շամախի–7.8.1935, Կիսլովոդսկ, թաղված է Երևանում) ― հայ գրող, դրամատուրգ, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930), Անդրկովկասի կուլտուրայի վաստակավոր գործիչ։Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործականարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։
1884–ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Ցավագարը» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 778 | Բեռնել են 15 | Վարկանիշ 5.0/1
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz