ՎԻՃԱԿԱԳԻՐ
ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՀՅՈՒՐԵՐ 1 ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
|
Каталог файлов
Ալեքսանդր Շիրվանզադե " Արսեն Դիմաքյան " ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (401.9 Kb)
]
| 13.11.2010, 17.15.50 |
Շիրվանզադե Ալեքսանդր (Մովսիսյան Ալեքսանդր Մինասի, 7.4.1858,
Շամախի–7.8.1935, Կիսլովոդսկ, թաղված է Երևանում) ― հայ գրող, դրամատուրգ,
Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930), Անդրկովկասի կուլտուրայի
վաստակավոր գործիչ։Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց
թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո
թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի
աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում,
զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի
պաշտոնով։Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային
հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է
Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում»
պատմվածքը, ապա՝ «Գործականարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա
մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։1884–ին «Արձագանք»
շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է
հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող
«Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա
աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և
Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888),
«Զուր հույսեր» (1890) վեպերը։Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը
ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին,
հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել
«Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների
գաղափարական ու բարոյական հակասությունները և բարոյական հակասությունները և
գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ»
վիպակը։ «Ցավագարը» վիպակում շարունակել է գավառական քաղաքի
արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։
|
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
|
Դիտել են 813 | Բեռնել են 20
| Վարկանիշ 4.0/3 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|