Չորեքշաբթի, 08.05.2024, 17.24.23
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈԻԺԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (11.6 Kb) ] 13.07.2010, 21.15.28

Դանիել Վարուժան ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1884 - 1915

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն.
Միսաք Մեծարենց, Սիամանթո
և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի
հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում,
բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը
միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել ենկյանքի վշտերը։Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

ԲԵՌՆԵԼ

Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 1435 | Բեռնել են 35 | Վարկանիշ 5.0/2
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz