Շաբաթ, 20.04.2024, 09.01.07
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նար-Դոս " ԵՍ ԵՎ ՆԱ " ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (29.0 Kb) ] 26.10.2010, 01.38.34
ՆԱՐ - ԴՈՍ
(1867-1933)


Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյանը) ծնվել է 1867 թվականին Թիֆլիսում։ Հավլաբարի ծխական դպրոցում սկզբնական կրթությունն ստանալուլց հետո նա ընդունվում է քաղաքային երկդասյան դպրոցը։ Ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով կիսատ է թողնում Քութաիսիի ուսուցչական սեմինարիան։ Անյուհետև մի տարի սովորում է Թիֆլիսի արհեստագործական դպրոցում։

Նար-Դոսը երկար տարիներ քարտուղարի և սրբագրիչի պաշտոնով աշխատել է "Նոր դար”, "Աղբյուր—Տարազ”, "Սուրհանդակ” պարբերականներում, որոնք խլել են նրա ժամանակի մեծ մասը։ Հոգնատանջ աշխատանքից հետո միայն գիշերային ժամերին է նա կարողացել ստեղծագործել։ Նար-Դոսը գրել սկսել է դեռևս արհեստագործական դպրոցում սովորելու տարիներին։ 1866 թվականփն տպագրում է "Ճըշմարիտ բարեկամ” պատմվածքը և "Նունե” վիպակը, այնուհետև՝ "Քընքուշ լարեր” վեպը և "Աննա Սարոյան” վիպակը, որոնք պատկերում են հեղինակի ստեղծագործական ինքնատիպ աշխարհը։ Այս հատկանիշներն ավելի են խորանում "Մեր թաղը”, "Սպանված աղավնի”, "Տանտիրոջս աղջիկը”, "Նեղ օրերից մեկը”, "Պայքար” և "Մահը” գործերում։

Ողջունելով սովետական կարգերը, Նար-Դոսը իր տաղանդը նվիրաբերում է սովետահայ մշակույթի զարգացմանը։ Նա գրում է "Անհետ կորածը”, "Վերջին մոհիկանները” ստեղծագործո՛ւթյունները և աշխատում "նոր մարդ” վեպի վրա։ Արձակագիրը փորձուլմ է նախահեղափոխական կյանքը պատկերել նոր լույսի տակ, ցույց տաք այդ կյանքով ապրած մարդկանց հոգեբանությունը։

Նար-Դոսի "Ես և նա” պատմվածքը հայ գրականության լավագույն

երկերից է: Բուրժուական իրականության հարվածներից խեղված՝ անհատը կործանվում է, իսկ հատակից բարձրացող շնորհաշատ երիտասարդը հաղթահարում է "վերևի” և "ներքևի” տարբերությունները և գրավում արվեստի բարձունքները:

"Ես և Նա” պատմվածքը ունի ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն:
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 3419 | Բեռնել են 46 | Վարկանիշ 4.5/11
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz