| Каталог файлов
 Նար-Դոս " Զազունյան "  
| [ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD  (246.5 Kb)
 ] | 05.07.2013, 13.35.40 |  |  Նար-Դոս 
(Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս-13.7.1933, Թիֆլիս) ― հայ 
գրող է։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական
 ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր 
զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի 
հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ 
արձակի մի նոր աստիճանը։Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական 
կրթությունն ստացել է Ս.Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը 
շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև 
ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուչական սեմինարիան, սակայն, 
ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ 
Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական 
դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։Մեկ
 տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 
1890-1906-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես 
քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ պարբերականում, 1913-18-ին՝
 «Սուրհանդակ թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ 
շարունակել է սրբագրիչի աշխատանքը։1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի 
գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել Վրաստանի ժող. գրողի 
կոչում։ |  | Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom |  | Դիտել են 948 | Բեռնել են 25
| Վարկանիշ 0.0/0 |  Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация  | Вход  ] |