Շաբաթ, 27.04.2024, 05.22.54
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր » ԳՐՔԵՐ ՀԱՅԵՐԵՆ » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահան Տերյան-Երկեր ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD
[ ԲԵՌՆԵԼ_DOWNLOAD (24.3 Kb) ] 16.07.2010, 21.04.02
Ծնվել է 1885
թվականի հունվար 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։
1897 թ․-ին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր
ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու
պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թ․-ին Տերյանը
ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի,
Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած,
անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ․-ին,
այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո
ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի
Բուտիրկա բանտը։1908 թ․-ին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի
ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է
ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թ․-ին «Մշակ»
թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների
«Երկիր Նաիրի» շարքը։1917 թ․-ին հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է
բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։
Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի
ստորագրմանը։ 1919 թ․-ին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական
Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան
միջինասիական հանրապետություններ), սակայն թոքախտի պատճառով ստիպված է
լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թ․-ի հունվար 7-ին։
ԲԵՌՆԵԼ
Բաժին ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրել է Arocom
Դիտել են 1127 | Բեռնել են 42 | Վարկանիշ 0.0/0
Բաժնում կա 0 կարծիք
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz