Ի՞նչ չպետք է ասել կնոջը - Բացահայտել կանանց <!--if(Տղաների համար)-->- Տղաների համար<!--endif--> - Каталог статей - Հայաստան 2010
Շաբաթ, 10.12.2016, 23.23.23
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 2
ՀՅՈՒՐԵՐ 2
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог статей

Գլխավոր Էջ » Статьи » Տղաների համար » Բացահայտել կանանց

Ի՞նչ չպետք է ասել կնոջը
Բազմաթիվ անգամ խոսվել է այն մասին, թե ինչ է պետք ասել կնոջը, բայց  այս դեպքում հարց է առաջանում. իսկ ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով` կարելի է խուսափել շատ սխալներից: Ուստի, հետագա անախորժություններից խուսափելու համար ներկայացնում ենք 10 այնպիսի արտահայտություններ, որոնք երբեք չպետք է ասել կնոջը:
1. «Կարո՞ղ եմ համբուրել քեզ»
Հարցրե՛ք ցանկացած կնոջը, և նա Ձեզ կասի, որ տղամարդը երբեք չպետք է  թույլտվություն հարցնի կնոջը համբուրելու համար: Դա  դեմ է այն ամենին, ինչ կինը փնտրում է տղամարդու մեջ: Գուցե քաղաքավարությունից ելնելով նա պատասխանի  «այո»,  բայց ներքուստ նրա պատասխանը հաստատական «ոչ»  կլինի:

2. «Կարո՞ղ ենք  մի օր  միասին դուրս գալ»

Ինչպես նախորդ, այնպես էլ  այս արտահայտության դեպքում  կինը ցանկանում է լինել  հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին  և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը` արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք  այդ քայլը ինքնավստահ: Դա  կարող է հնչել այնպես պարզ, ինչպես «Մենք պետք է զվարճանանք` համարդ կասե՞ս»` կամ նույնիսկ նրան ասելով  այն առանձնահատուկ վայրի անունը, որտեղ ցանկանում եք նրան հրավիրել. օրինակ` «Սիրելի՛ս, ե՛կ սալսայի դասերի հաճախենք. մի լավ ժամանակ կանցկացնենք»:

3. Ցանկացած բան Ձեր մեքենայի, աշխատանքի, տան մասին, որով կարծես փորձում եք  տպավորություն  գործել նրա վրա

Արդյոք գիտե՞ք, թե ինչ տղաներ են պարծանքով խոսում իրենց մեքենաների, աշխատանքի, տների մասին: Ճշմարտությունն այն է, որ շատերն են այդպես վարվում, սակայն կանայք նրանց բոլորին դասում են  մեկ տիպի մեջ. ՏՂԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ  ՈՒՐԻՇ  ՈՉԻՆՉ  ՉՈՒՆԵՆ: Հարցրե՛ք այս մասին  ցանկացած համակրելի կնոջը, և նա կհամաձայնի այս ամենի հետ: Իհարկե, Դուք կարող եք այս ձևով գրավել որոշ կանանց ուշադրությունը, սակայն նույնիսկ նրանք ավելի շատ կտպավորվեն և կգրավվեն Ձեր նյութական բարեկեցությամբ, եթե զրույցի ժամանակ չհիշատակեք այդ մասին:

4. «Ի՞նչ անենք այսօր երեկոյան»

Ասում են, որ կանայք  սիրում են նախաձեռնող տղամարդկանց, և սա լիովին համապատասխանում է իրականությանը: Երբ ժամադրում եք կնոջը, համոզվե՛ք, որ լավ մշակված ծրագիր ունեք: Մի՛ ծանրաբեռնեք նրան, հակառակ դեպքում նա չի գնահատի այն փաստը, որ  ցանկանում եք հաճելի պահեր պարգևել նրան:

5. «Դու սիրո՞ւմ ես ինձ»
Եթե պետք է ընտրեք այնպիսի արտահայտություն, որն անմիջապես բացասաբար կանդրադառնա նրա ձգողության վրա, ապա սա հենց այդ արտահայտությունն է:  Կնոջն այսպիսի  հարց տալը  անվստահություն է ներշնչում: Ուստի  մի՛ հարցրեք , այլ ուղղակի ենթադրե՛ք, թե նա հավանում է Ձեզ, ինչը Ձեր օգտին կլինի: Նկատի ունենք`ով՞ չէր հավանի:

6. «Ես անցած օրը հաղորդագրություն էի ուղարկել, բայց պատասխան չստացա: Ինչ-որ բա՞ն է պատահել»
Սա պետք է, որ լինի ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս տղամարդիկ կանանցից պատասխան չստանալուց հետո, և թեև սա կարող է  սովորական  թվալ, սակայն այն իրենից մեծ խնդիր է ներկայացնում: Լավագույն տարբերակն ուղղակի այդ փաստն անտեսելն է և շարունակել ապրել այնպես, կարծես դա երբեք էլ չի եղել: Եթե կնոջ մոտ հիշատակում եք անպատասխան հաղորդագրության մասին, ապա դա երկու բան կարող է նշանակել.

1. Ցույց եք տալիս, որ  անհանգստանում եք, որ չի պատասխանել: Փոքրիկ հուշում. եթե նոր եք սկսել հանդիպել  կնոջ հետ, չափազանց շուտ է անհանգստանալու համար:

2. Ստիպում եք , որ իրեն մեղավոր զգա, ինչը  կանանց մոտ անվստահության զգացում է առաջացնում :

7. «Քանի՞ հոգու հետ ես քնել»

Նախ և առաջ, վստա՞հ եք  ցանկանում եք իմանալ: Երկրորդ, Դուք կրկին անվստահություն եք ցուցաբերում, հատկապես, եթե հենց սկզբից եք հարցնում այդ մասին: Իհարկե, եթե  նա է առաջինը հարցնում Ձեզ  այդ մասին, բայց հավատացեք` Դուք ինքներդ չեք ցանկանա բացել այս խոսակցությունը , քանի որ  միայն պարտվողի դերում կլինեք:

8. Ցանկացած բան, որն «ապագային» է վերաբերում
Շատ հաճախ , երբ տղամարդը առաջին անգամ  է  ժամադրում կնոջը, և վերջինս հիշատակում է այն մասին, թե ինչ է հավանում կամ նախընտրում անել, տղան չպետք է իր ձեռքից բաց թողնի այդ հնարավորությունը և անմիջապես պետք է  ակնարկի մյուս հանդիպման մասին: Օրինակ` կինը կարող է ասել, որ սիրում է չինական խոհանոց, որի ժամանակ Դուք կասեք. « Օ~, ես նույնպես, մենք կարող ենք  միասին գնալ չինական կերակուր համտեսելու.: Ո՛չ, ո՛չ  և կրկին ո՛չ: Թեև սա տեսականորեն լավ է հնչում, բայց Դուք պետք է հիշեք , որ կինը ոչ միայն ուզում է, այլև կարիք ունի առարկող տղամարդու: Եթե առաջին ժամադրման ժամանակ անընդհատ խոսում եք կրկին հանդիպելու մասին , նա կարծում է, որ Դուք լիովին տարվել եք իրենով, ինչը նշանակում է, որ խաղն ավարտված է, իսկ  նա  հաղթել է:

9. «Ես քեզ ուրբաթ օրը կզանգեմ»
Զրույցը «հաջորդ քայլով» ավարտելը լավ միջոց է հանդիսանում այն դեպքում, եթե ցանկանում եք մեկին որևէ իր վաճառել, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսում եք կնոջ հետ: Նախ  Դուք վերացնում եք  կանխատեսելի լինելու անմիջականությունը: Երկրորդ, պակասում է հավանականությունը, որ նա Ձեզ կզանգի, քանի որ այժմ նա պետք է սպասի Ձեր զանգին կամ էլ, հուսահատությունից դրդված, ռիսկի դիմի: Դա լավ չէ:

10. Ցանկացած ակնարկ, որը վատաբանում է նրա`  արական սեռին պատկանող ընկերներին:
Ամենաարագ միջոցներից մեկը, որով  տղամարդը կնոջը անվստահություն է ներշնչում, վիրավորանքն է վերջինիս տղա ընկերներին, հատկապես, եթե  չի հանդիպել նրանց, բացի այդ էլ` կնոջը այդքան լավ չի ճանաչում: Ահա սա է խնդիրը.  նույնիսկ եթե նրանք ավելին են, քան ընկերներ, Դուք ուղղակի այնպիսի իրավիճակում եք հայտնվում, ասես վախենում եք մրցակցության մեջ մտել նրանց հետ, ինչն անմիջապես  անվստահության զգացում է ներշնչում կնոջը: Լավագույն տարբերակը բերանը փակ պահելն է, երբ խոսքը գնում է նրանց մասին:

Категория: Բացահայտել կանանց | Ավելացրել է: Arocom (08.08.2011)
Դիտել են: 2009 | Կարծիքներ: 1 | Վարկանիշ: 5.0/2
Всего комментариев: 1
1 AndranikTorgomyan   (25.01.2016 20.31.37)
www.like-mp3.ru

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Հայաստան © 2016
Сделать бесплатный сайт с uCoz