Երեքշաբթի, 19.03.2024, 10.10.29
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ԲԱԺՆՄՒՆՔԻ ԿԱՏՈԳՈՐՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Каталог файлов

Գլխավոր էջ » Նյութեր

Բաժնում կա 646 նյութ
Ցուցադրվել է 1-20 նյութ
էջ 1 2 3 ... 32 33 »














TRIAL-0098904957   k3mrna34t5
Антивирус ESET NOD32 обеспечивает надежную, современную защиту от угроз, которым подвергается ваш ПК. Вирусы, черви, трояны и другие неприятности теперь не смогут причинить никакого вреда информации, ценной для вас.
Անտիվիրուս | Դիտել են: 9568 | Բեռնել են: 684 | Ավելացրել է: Aro | Ամիս: 09.11.2013 | Մեկնաբանություն (0)

Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների օգնությամբ:
Բժշկագիտություն | Դիտել են: 1586 | Բեռնել են: 95 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների օգնությամբ:
Բժշկագիտություն | Դիտել են: 1088 | Բեռնել են: 59 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Ուսումնական ձեռնարկը ընդգրկում է օրթոպեդիկ ստոմոտոլոգիայի համարյա բոլոր բաժինները` նյութագիտություն, մասնակի և լրիվ քայքայված ատամների վերականգնումը ներդիրների, գամիկավոր կոնստրուկցիաների, տարբեր տեսակի արհեստական պսակների օգնությամբ, ատամնաշարերի դեֆեկտների վերականգնումը կամրջաձև պրոթեզների օգնությամբ, մասնակի և լրիվ շարժական պրոթեզների օգնությամբ:
Բժշկագիտություն | Դիտել են: 1865 | Բեռնել են: 144 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Գրքում հանրամատչելի լեզվով ներկայացվում են ռազմական հոգեբանության եւ մանկավարժության մի շարք կարեւոր խնդիրներ: Քննարկվում են զորքերի բարոյահոգեբանական վիճակը, կարգապահության հոգեբանական հարցերը, զինվորների մոտ վախի ու սարսափի առաջացման պատճառները, այդ ապրումների ազդեցությունը զորքի մարտունակության վրա եւ հրամանատարին բնորոշ առանձնահատկությունները:

Հոգեբանություն սոցիոլոգիա | Դիտել են: 1404 | Բեռնել են: 58 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

«Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները» աշխատության մեջ ներկայացվում են համացանցի, ռադիոյի, հեռուստատեսության և տպագիր լրատվամիջոցների տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հնարավորությունները հանրության գիտակցական և ենթագիտակցական մակարդակներով։
Հոգեբանություն սոցիոլոգիա | Դիտել են: 954 | Բեռնել են: 19 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Ինչպես է մեռնում մարդը, որոնք են մահվան սոցիալական, հոգեբանական և կենսաբանական փուլերը, կարելի է արդյոք կանխագուշակել կամ հետաձգել սեփական մահը, ինչ են պատմում հոգեդարձ ապրած մարդիկ, ինչպիսին է ապրողների վրա ուրիշների մահվան հոգեբանական ազդեցությունը:Գիրքը հայ իրականության մեջ հոգեբանական մահագիտությանը նվիրված առաջին ամբողջական աշխատությունն է:
Հոգեբանություն սոցիոլոգիա | Դիտել են: 5247 | Բեռնել են: 410 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Աշխատանքը նվիրված է 20-րդ դարի վերջին և 21-րդ դարասկզբին արմատական փոփոխությունների ենթարկված հասարակական համակարգերի հիմնախնդիրների լուսաբանմանն ու վերլուծությանը։ Քաղաքակրթության զարգացումը ներկայացնելով որպես հասարակական համակարգերի փոխակերպումների ու զարգացման արդյունք՝ հեղինակն ընդգծում է դրանց զարգացման հիմնական վեկտորների համակարգման, վերլուծության և կանխատեսման անհրաժեշտությունը։
Հոգեբանություն սոցիոլոգիա | Դիտել են: 986 | Բեռնել են: 14 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1989 | Բեռնել են: 34 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 12.07.2013 | Մեկնաբանություն (0)

Հյուրասենյակ շքեղորեն զարդարված: Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով: Աջ կողմը դարձյալ դուռ դեպի ներքին սենյակները: Ձախ կողմը պատուհաններ դեպի հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները:Գարնանային վճիտ օր, կեսօրից քիչ անց: Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի դուռը բանալու: Դրսից մտնում է դայակը՝ առջևից գլորելով մանկական մի փոքրիկ սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը: Նրան հետևում է Ֆլորան շատ գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի: Նրանք վերադառնում են պարտեզից:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 997 | Բեռնել են: 27 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 06.07.2013 | Մեկնաբանություն (0)

Միջակ կերպով զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը: Դիմացը և ձախ կողմը դռներ. դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը. դեպի մյուս սենյակը, աջ կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ բացված ծաղիկներով: Ատեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին լրագիր է կարդում: Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 922 | Բեռնել են: 20 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր Էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:— Ինչ պարոն, — հարցրեց տիկինը հետաքրքրված: — Չգիտեմ: — Ինձ է ուզում: — Այո: — Թե պարոնին: — Ոչ, ձեզ,— Եվ ի՞նչ: — Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 917 | Բեռնել են: 19 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Ես երկյուղից բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի պահվել:— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից, զի արժանի չենք մենք այս սրբարանում կախվելու, — ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով, որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու:Եվ ահա այդ ժամանակ, պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.— Իզուր ես դու այդքան հոգ տանում մեր մասին...
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 860 | Բեռնել են: 16 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Բարեկամներիցս մինը փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես: Որովհետև պաշտոնս չներեց ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա` հյուրերը արդեն ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին:Խոսակցության նյութը պ. Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել իմ հյուրընկալ տիրուհուն: Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ:Ես, իհարկե, դեռ չգիտեմ, թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել‚ առանց վարանելու հայտնեցի, թե՝ տիկինը կատարյալ իրավունք ունի:          
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 857 | Բեռնել են: 18 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Գիշերվան մութը գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 953 | Բեռնել են: 16 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

 (Սենյակի կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել: Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու: Զարմանալի է. այս տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ ստանում: Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց: Նա ինձ հետ լավ է: Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ աղջիկն է: Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն: (Աջ դռներից ներս է մտնում Անյուտան):
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1115 | Բեռնել են: 24 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Բեմը ներկայացնում է Ալավերդյանների բավական հարուստ զարդարված հյուրասենյակը: Դեպի ձախ երկու դուռ — խորքինը տանում է սեղանատուն, ավանսցենայի կողքինը — Եվգինեի ննջարանը: Այս երկու դռների միջև դրված է թախտ թանկագին մութաքաներով ու բարձերով: Խորքում նույնպես երկու դուռ, որոնցից ձախինը տանում է դեպի ննջասենյակ, աջինը` դեպի Միհրանի առանձնասենյակ: Աջ պատի վրա լուսամուտներ դեպի փողոց: Աջ պատի տակ դրված է դաշնամուր, մոտը մի սեղան, վրեն գեղարվեստական իրեր, լուսանկարներ դիտակով հանդերձ: Սեղանի մոտ բարձր պատվանդանով բրոնզյա լամպար ահագին մետաքսյա լուսամփոփով: Խորքի երկու դռների միջին ուղղությամբ բեմի մեջտեղում դրված է գահավորակ, շրջապատված շքեղ բազկաթոռներով: Աջ կողմում մի օրորվող բազկաթոռ (качалка): Ամենուրեք սենյակի ազատ և հարմար անկյուններում փոքրիկ, ցածր փափուկ նստարաններ: Պատերին կախված են յուղանկարներ և գրավյուրներ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 1308 | Բեռնել են: 23 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Մի բավական մեծ սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝ տեղական գորգերով ծածկված: Ձախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝ քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի քանի աննշան նկարներ և Էջմիածնի կաթողիկոսի և Պոլսի հին ու նոր պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի: Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ: Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 830 | Բեռնել են: 13 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Հասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազան հրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 796 | Բեռնել են: 17 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)

Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտել են: 839 | Բեռնել են: 20 | Ավելացրել է: Arocom | Ամիս: 05.07.2013 | Մեկնաբանություն (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz