Երեքշաբթի, 19.03.2024, 08.30.01
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Հավի մսով ապուրներ

В категории объявлений: 6
Показано объявлений: 1-6


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Ապուրը պատրաստում են ինչպես կարտոֆիլով ապուրը (Նայել նախորդ բաղադրատոմսը)` ավելացնելով միայն բրինձը, իսկ վերջում` թրջած հոնը: Պատրաստի ապուրի մեջ մատուցելուց անմիջապես առաջ լցնել հարած ձու: Բրնձով ապուրը կարելի է նաև պատրաստել ոչխարի մսով: Ապուրը մատուցել վրան համեմ ցանած:

Պարունակություն 
150 գ. հավի մսի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 1/2 ձու, 10 գ. հալած յուղ, 10 գ. չորացրած հոն, 25 գ. բրինձ, 100 գ. կարտոֆիլ, աղ, համեմ` ըստ ճաշակի:
Հավի մսով ապուրներ | Просмотров: 1848 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Հավի մսով արգանակ պատրաստել և քամել, միսը կտրել կտորներով, լցնել կաթսայի մեջ և վրան լցնել քամած, տաք արգանակը: Ապուրին ավելացնել սոխեռած, մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, աղ և եփել մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: Ապուրը մատուցել վրան մաղադանոս շաղ տված:

Պարունակություն :
 150 գ. հավի մսի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, 100 գ. կարտոֆիլ, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Հավի մսով ապուրներ | Просмотров: 2224 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել հավի արգանակ և քամել: Եփելու ընթացքում մեջը լցնել մաքրած գլուխ սոխ, մեջտեղից կիսած գազար և նեխուր: Հավի միսը անջատել ոսկորներից և մանր կտրատել խորանարդաձև: Ձավարը լցնել եռման ջրի մեջ և խաշել մինչև թուլանա: Խաշած ջուրը թափել, իսկ գարեձավարը շարունակել եփել հավի արգանակի մեջ: Ապուրին մեջ լցնել աղ, խորանարդաձև կտրատած միսը և եփել: Կիտրոնը կլպել, կտրել կտորներով, հեռացնել սերմերը, հետո յուրաքանչյուր կտորը բաժանել 4 մասի և լցնել ապուրի մեջ: Վերցնել կրակից, ավելացնել ձվի դեղնուց` արգանակի մեջ լուծած, և անմիջապես մատուցել:

Պարունակություն :
150 գ. հավի մսի համար վերցնել 30 գ. գարեձավար, 40 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 10 գ. նեխուր (արմատ), 15 գ. կիտրոն, 1/2 ձու, աղն ըստ ճաշակի:
Հավի մսով ապուրներ | Просмотров: 1173 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Լափշա պատրաստելու համար մաղել ալյուրը, բուրգի նման վրա բերել, մեջտեղում փոս սարքել, մեջը լցնել ձու, ջուր, աղ և հունցել խմորը այնքան, մինչև դառնա ամուր և ձգվող: Խմորը բաժանել մի քանի մասի և յուրաքանչյուր մաս բացել 1-1,5 մմ. հաստությամբ: Խմորի յուրաքանչյուր շերտ փաթաթել ռուլետի նման և կտրել 3-4 սմ. լայնությամբ: Ստացված լափշան չորացնել և պահել չոր տեղում: Եփել հավի արգանակ: Եփելու ընթացքում արգանակի մեջ լցնել մաքրած սոխ և գազար (մեջտեղից կիսած): Քամած արգանակի մեջ լցնել լափշան կամ վերմիշել և եփել: Առանձին լավ հարել ձվի դեղնուց, վրան լցնել կիտրոնի հյութ, լավ խառնել, լցնել արգանակի մեջ, խառնելով տաքացնել: Մատուցելիս վրան մաղադանոս շաղ տալ:

Պարունակություն :
500 գ. արգանակի համար վերցնել 200 գ. հավի միս, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 40 գ. լափշա կամ վերմիշել, 1/2 ձու, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի: 1 կգ. չորացրած լափշայի համար վերցնել 950 գ. ալյուր (բարձր տեսակի), 5 ձու, 200 գ. ջուր, 20 գ. աղ:
Հավի մսով ապուրներ | Просмотров: 1076 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սոխով և գազարով հավի արգանակ պատրաստել: Միսը երկու անգամ աղալ մսաղացով, ավելացնել թերեփ բրինձ, սոխեռած, համեմ, աղ, պղպեղ, լավ խառնել, խճողակով ոչ մեծ գնդիկներ պատրաստել, որոնք հետո եփել արգանակի մեջ: Առանձին ամանի մեջ հարել ձվի դեղնուցը, ավելացնել կիտրոնի հյութ և լավ խառնել: Պատրաստի դեղնուցը լցնել ապուրի մեջ, խառնելով տաքացնել, բայց չեռացնել, քանի որ դեղնուցը կգնդվի: Ապուրը մատուցելիս վրան մաղադանոս շաղ տալ:

Պարունակություն
 500 գ. արգանակի համար վերցնել 170 գ. հավի միս, 20 գ. գազար, 25 գ. գլուխ սոխ, մաղադանոս` ըստ ճաշակի: 125 գ. մսի խճողակի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 5 գ. բրինձ, 1/2 ձու, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, համեմ` ըստ ճաշակի:
Հավի մսով ապուրներ | Просмотров: 1109 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված հավը դնել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ ծածկի հավին և եփել` պարբերաբար քաֆը հեռացնելով: Խաշած հավը հանել կաթսայից և կտորների բաժանել, իսկ մսաջուրը քամել: Քամած արգանակի մեջ լցնել մսի կտորները, սոխեռած, բոված և արգանակի մեջ լուծած ալյուր և եփել: Նախօրոք պատրաստել շաֆրանի թուրմ: Դրա համար շաֆրանը լցնել ամանի մեջ, վրան1/2 բաժակ եռացրած ջուր լցնել, փակել կափարիչով և 2 ժամ դնել տաք տեղ, որից հետո քամել: Առանձին ամանի մեջ լավ հարել ձվի դեղնուցը` կամաց-կամաց ավելացնելով արգանակը, որպեսզի դեղնուցը չգնդվի: Այնուհետև լցնել շաֆրանը, գինու քացախ, ավելացնել մանր կտրատած համեմ, խառնել, մատուցելուց առաջ լցնել պատրաստի դեղնուցը: Եռման աստիճանի չհասցնել: Հավի փոխարեն կարելի է վերցնել նաև ոչխարի միս:

Պարունակություն :
150 գ. հավի համար վերցնել 1/2 ձու (դեղնուց), 80 գ. գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ, 10 գ. ալյուր, 15 գ. գինու քացախ, աղ, շաֆրան, համեմ` ըստ ճաշակի:.

Հավի մսով ապուրներ | Просмотров: 3160 | Дата: 31.01.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz