Երեքշաբթի, 19.03.2024, 05.40.53
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Բակլազգիներով և ձավարեղենով ճաշատեսակներ

В категории объявлений: 18
Показано объявлений: 1-18


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Ոլոռով և ընկույզով ապուրը պատրաստել ինչպես ՙԱլուչայով ապուր՚-ը (Նայել նախորդ բաղադրատոմսը), ալուչայի փոխարեն լցնել ծեծած ընկույզ:

Պարունակություն :
30 գ. ոլոռի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 3 գ. ալյուր, 15 գ. յուղ, 100 գ. կարտոֆիլ, 15 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Բակլազգիներով և ձավարեղենով ճաշատեսակներ | Просмотров: 1015 | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ջոկած և լվացած ոսպը լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և եփել մինչև փափկի: Ավելացնել սոխեռած, արիշտա, չամիչ, ծեծած ընկույզ, աղ, պղպեղ և եփել մինչև արիշտան պատրաստ լինի: Ապուրը մատուցել վրան մաղադանոս լցրած:

Պարունակություն :
30 գ. ոսպի համար վերցնել 20 գ. արիշտա, 25 գ. գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ կամ ձեթ, 10 գ. չամիչ, 10 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Եռացող աղաջրի մեջ լցնել բրինձ, տապակած գազար, նեխուր, գլուխ սոխ, խորանարդաձև կտրած կարտոֆիլ և եփել մինչև բրինձը եփվի: Մատուցել վրան համեմ ցանած:

Պարունակություն :
 25 գ. բրնձի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 10 գ. նեխուր, 15 գ. յուղ, աղ, համեմ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Հոնը խաշել: Խաշած ջուրը քամել, իսկ հոնը անցկացնել քամիչի միջով և նորից խառնել ջրի հետ: Առանձին եփել բրինձ, լցնել հոնի վրա, ավելացնել աղ, շաքար և եփել: Ապուրը մատուցել վրան կարմիր պղպեղ ցանած:

Պարունակություն :
 80 գ. թարմ կամ 20 գ. չորացրած հոնի համար վերցնել 25 գ. բրինձ, 2 գ. շաքար, աղ, պղպեղն ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Գլուխ սոխը մանր կտրատել, տապակել կարագով` մինչև բաց շագանակագույն դառնա, լցնել կարմիր պղպեղ, վրան լցնել եռման ջուր, լվացած բրինձ, խառնել և եփել: Բրինձը եփվելուց 3 րոպե առաջ ապուրի մեջ լցնել հում ձու, խառնել և ապուրը դնել թույլ կրակի վրա: Մատուցելիս ապուրի մեջ լցնել մանր կտրատած ռեհան և կարմիր պղպեղ:

Պարունակություն :
 40 գ. բրնձի համար վերցնել 400 գ. եռման ջուր, 30 գ. հալած յուղ, 50 գ. գլուխ սոխ, 1 ձու, աղ, կանաչի, պղպեղն ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Գլուխ սոխը մանր կտրատել, կարագով տապակել, վրան սառը ջուր լցնել և եռացնել: Ջրին ավելացնել ջոկած և լվացած բրինձ, աղ, պղպեղ և եփել մինչև բրինձը եփվի: Հետո ապուրի մեջ լցնել հարած ձու և այս ամենը լավ խառնել: Չլբուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
100 գ. գլուխ սոխի համար վերցնել 1 ձու, 15 գ. հալած յուղ, 20 գ. բրինձ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Ջոկած, լվացած, 20 րոպե թրջված բակլայի, ոլոռի, ցորենի հատիկները լցնել սառը ջրով լցրած կաթսայի մեջ և թույլ եփել, հետո լցնել քամիչի մեջ, իսկ ջուրը թափել: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել լվացած և թրջած ոսպ, վրան եռացրած ջուր լցնել և շարունակել եփել 45-50 րոպե, այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, ալյուրով տապակած սոխեռած, ծեծած ընկույզ, եռացնել 3-5 րոպե և վերցնել կրակից: Ապուրը մատուցել վրան կանաչի ցանած:

Պարունակություն :
15 գ. ցորենի համար վերցնել 20 գ. ոլոռ, 20 գ. լոբի, 15 գ. ոսպ, 20 գ. կարագ, 20 գ. ընկույզ, 20 գ. գլուխ սոխ, 3 գ. ալյուր, աղ, պղպեղ, կանաչին ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Լոբին թույլ եփել, ավելացնել ձավար, սոխառած, աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան կանաչի ցանած:

Պարունակություն :
30 գ. կարմիր լոբու համար վերցնել 15 գ. ձավար, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, աղ, պղպեղ մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Ալյուրը մաղել, բովել տաքացրած յուղով մինչև շագանակագույն դառնա, վրան մի քիչ սառը ջուր լցնել և թողնել կրակի վրա 3 րոպե, հետո տապակը վերցնել կրակից, թողնել յուղը սառի, ավելացնել եռման ջուր, աղ անել և նորից մի քանի րոպեով դնել կրակին: Ցանկության դեպքում հալվապուրը կարելի է քաղցր եփել, այդ ժամանակ ջրին ավելացնում են շաքար: Հալվապուրը մատուցում են տաք վիճակում:

Պարունակություն :
50 գ. ալյուրի համար վերցնել 20 գ. յուղ, 400 գ. ջուր, շաքար` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Ջոկած և լվացած ձավարի վրա լցնել ջուր և մի քիչ եփել: Ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխեռած, տապակած տոմատ, աղ և եփել մինչև ձավարը պատրաստ լինի: Պատրաստի ապուրի մեջ լցնել ձվի դեղնուց` սառը ջրով բացած, եփել և վերցնել կրակից:

Պարունակություն :
 40 գ. ձավարի համար վերցնել 25գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 15 գ. յուղ, 100 գ. կարտոֆիլ, 12 ձու, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Կլեպից ու սերմերից մաքրած դդումը կտրել մեծ կտորներով, լցնել աղաջրով լցրած կաթսայի մեջ (100 գ. մեկ բաժնի համար) և եփել: Եռալուց 5 րոպե հետո ավելացնել թերխաշ բրինձը և շարունակել եփել 10-15 րոպե, վրան լցնել կաթ, շաքար, հիլ և եփել մինչև պատրաստ լինի: Մատուցելիս ապուրի վրա ծեծած դարչին լցնել:

Պարունակություն :
200 գ. դդումի համար վերցնել 20 գ. բրինձ, 300 գ. գազար, 10 գ. շաքար, աղ, հիլ, դարչին` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը : 
Չորացրած ավելուկը տաք ջրով լավ լվանալ, լցնել տաք ջրով կաթսայի մեջ և թեթևակի եփել, հետո ավելացնել թրջած ոսպը, խորանարդաձև կտրած կարտոֆիլ, թթու սալոր, կարագով բոված ցորենի ալյուր, ծեծած սխտոր: Ապուրը եփել մինչև կարտոֆիլը պատրաստ լինի:
Պարունակություն :
: 20 գ. ոսպի համար վերցնել 80 գ. կարտոֆիլ, 50 գ. չորացրած ավելուկ, 10 գ. սալոր, 3 գ. ալյուր, 20 գ. կարագ, 1 գ. սխտոր, աղն ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Պատրաստել ՙԱրիշտայով ոսպապուր՚-ի նման (Նայել նախորդ բաղադրատոմսում), արիշտայի փոխարեն` բրինձ, իսկ չամիչի փոխարեն ծիրանաչիր օգտագործել:
Պարունակություն :
30 գ. ոսպի համար վերցնել 20 գ. բրինձ, 25 գ. գլուխ սոխ, 15 գ. յուղ, 10 գ. ծիրանաչիր, 15 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս:

Պատրաստման եղանակը :
Ոլոռը ջոկել, լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և եփել: Հետո ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխեռած, բոված ալյուր` ջրով բացած, նախապես թրջած չորացած սալոր (ալուչա), աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:
Պարունակություն
 35 գ. ոլոռի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 4 գ. ալյուր, 15 գ. յուղ, 100 գ. կարտոֆիլ, 5 գ. չորացրած սալոր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Ջոկած և լվացած ոլոռը լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և եփել այնքան, մինչև փափկի: Հետո ավելացնել լվացա'ծ բրինձ, սոխեռած և տոմատ, աղ, դաղձ և եփել:
Պարունակություն :
30 գ. ոլոռի համար վերցնել 20 գ. բրինձ, 25 գ. գլուխ, 15 գ,տոմատ, 15 գ. յուղ, աղ, դաղձ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
 Լոբին պատրաստել ինչպես ՙՍպիտակ լոբով ապուր-պյուրեն՚ (Նայել նախորդ բաղադրատոմսը): Եփած լոբուն ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխեռած, բոված ալյուր` լոբու ջրով բացած, նախապես թրջած չորացրած սալոր (ալուչա), աղ, պղպեղ և եփել:
Պարունակություն :
 25 գ.սպիտակ լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 3 գ. ալյուր, 15 գ. հալած յուղ, 100 գ. կարտոֆիլ, 5 գ. չորացրած սալոր, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը :
Լոբու վրա սառը ջրով եփել, լցնել քամիչի մեջ, հետո ճզմել, լցնել իր ջրի մեջ և աղ անել: Ապուրին ավելացնել սոխեռած, բոված ալյուր` ջրով բացած, հետո եփել թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով: Պյուրեն մատուցել վրան կարմիր պղպեղ, համեմ և սամիթ ցանած:
Պարունակություն
80 գ. սպիտակ լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ, 3 գ. ալյուր, աղ, կարմիր պղպեղ, համեմ և սամիթ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը
Լոբին լվանալ, վրան սառը ջուր լցնել, եռացնել, հեռացնել քաֆը և եփել թույլ կրակի վրա: Լոբին լցնել քամիչի մեջ, մի մասը լավ տրորել և խառնել խաշած ջրի հետ` մինչև միատարր զանգված դառնա, ավելացնել մանր կտրատած սոխ: Լոբու մնացած մասը, ջրով լուծված ալյուրը, ծեծած ընկույզը, աղը, կարմիր պղպեղը, համեմը խառնել, միացնել մյուս մասի հետ և եփել:

Պարունակություն 
60 գ. կարմր լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. ընկույզ, 3 գ. ալյուր, 10 գ. հալած յուղ, աղ, կարմիր պղպեղ, համեմ` ըստ ճաշակի:


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz