Երեքշաբթի, 19.03.2024, 13.28.36
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Ապուր

В категории объявлений: 18
Показано объявлений: 1-18


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Պատրաստել մասրամածուն վերը նշված բաղադրատոմսի նման (Նայել ՙՄասրամածուն՚ բաղադրատոմսը), ավելացնել կարտոֆիլի ալյուր` սառը ջրով լուծած, շաքար, անընդհատ խառնելով եռման աստիճանի հասցնել: Կիսելը մատուցել սառը վիճակում:

Պարունակություն :
120 գ թարմ կամ 40 գ. չորացրած մասուրի համար վերցնել 10 գ. կարտոֆիլի ալյուր, 20 գ. շաքար:
Ապուր | Просмотров: 881 | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չորացրած մրգերը (ծիրանաչիր, քիշմիշ, թութ) լավ լվանալ, վրան եռման ջուր լցնել և 20-25 րոպե եփել: Ավելացնել շաքար, դարչին և նորից եփել թույլ կրակի վրա: Չամչարակը մատուցել սառը վիճակում:

Պարունակություն :
25 գ. ծիրանաչրի համար վերցնել 25 գ. թութ, 10 գ. շաքար, դարչին` ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1236 | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ջոկած և լվացած ծիրանաչիրը լցնել եռման ջրի մեջ, եփել 20-25 րոպե, ավելացնել շաքար և թողնել եփվի: Անուշապուրը մատուցել սառը վիճակում:

Պարունակություն :
50 գ. ծիրանաչրի համար վերցնել 25 գ. շաքար, 500 գ. ջուր:

Ապուր | Просмотров: 1112 | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոլոռը ջոկել, լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և եփել: Այնուհետև ավելացնել ծիրանաչիր, շաքար և եփել, մինչև ծիրանաչիրը փափկի: Չիրապուրը մատուցել սառը վիճակում:
Պարունակություն :
 50 գ. ոլոռի համար վերցնել 57 գ. ծիրանաչիր, 25 գ. շաքար, 500 գ. ջուր:
Ապուր | Просмотров: 883 | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ձավարը լվանալ, ջրով եփել, քամել: Պատրաստի ձավարը լցնել կաթսայի մեջ, վրան խաղողի հյութ լցնել և եփել: Կաթսան վերցնել կրակից, ավելացնել շաքար, կարագ, լավ խառնել, լցնել ծեծած դարչին, հոտավետ պղպեղ, ծեծած ընկույզ, լավ խառնել և լցնել ափսեների մեջ: Ապուրը կարելի է մատուցել և սառը, և տաք վիճակում:

Պարունակություն :
 40 գ. ձավարի համար վերցնել 250 գ. խաղողի հյութ, 10 գ. շաքար, 12 գ. ընկույզ, 15 գ. կարագ, դարչին, աղացած, հոտավետ պղպեղն ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 896 | Дата: 12.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կորկոտը ջոկել, լվանալ, քամել, հետո լցնել կաթսայի մեջ, վրան եռման ջուր լցնել, ծածկել կափարիչով և եփել: Թույլ կրակի վրա խաշել կորկոտը` 1.5-2 րոպե, որից հետո ավելացնել չամիչ, ծիրանաչիր, շաքար և նորից եփել 15-20 րոպե: Ապուրը վերցնել կրակից, ավելացնել ծեծած դարչին, խառնել, տաք վիճակում լցնել ափսեների մեջ, վրան լցնել աղացած նուշ և սառեցնել: Նուշը աղալուց առաջ պետք է թրջել տաք ջրով, հետո հեռացնել վրայի թաղանթը, այլապես դառնահամ կլինի: Մատուցել սառը վիճակում:

Պարունակություն :
50 գ. կորկոտի համար վերցնել 500 գ. ջուր, 0.25 գ. դարչին, 20 գ. ծիրանաչիր, 20 գ. շաքար, 15 գ. չամիչ, 10 գ. նուշ:

Ապուր | Просмотров: 927 | Дата: 12.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Ջոկած և լվացած հոնը լցնել եռման ջրի մեջ, եփել, ջուրը քամել, իսկ հոնը անցկացնել քամիչի միջով, հեռացնել կորիզները, նորից միացնել ջրին: Ապուրին ավելացնել հոնի ջրի մեջ լուծած կարտոֆիլի ալյուր, շաքար, լավ խառնել և եփել: Մատուցել սառը վիճակում:
Պարունակություն :
150 գ. հոնի համար վերցնել 80 գ, կարտոֆիլի ալյուր, 15 գ. շաքար:
Ապուր | Просмотров: 1350 | Дата: 12.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Թարմ մասուրը մաքրել վնասված պտուղներից, լավ լվանալ, եփել և անցկացնել քամիչի միջով: Ճզմված զանգվածը խառնելով լուծել ջրի հետ: Ավելացնել շաքար և, խառնելով, եփել թույլ կրակի վրա: Հետո վերցնել կրակից, հեռացնել փրփուրը: Չորացրած մասուրով մասրամածուն պատրաստելու համար այն պետք է լցնել եռման ջրի մեջ և թողնել 10-12 ժամ, որպեսզի պնդանա: Պատրաստի պտուղները անցկացնել քամիչի միջով: Ճզմված զանգվածը խառնել ջրի հետ (որի մեջ թրջվել է մասուրը), ավելացնել շաքար, եփել, հեռացնել փրփուրը և սառեցնել:

Պարունակություն :
 250 գ. թարմ և 80 գ. չորացրած մասուրի համար վերցնել 25 գ. շաքար:
Ապուր | Просмотров: 1575 | Дата: 10.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մածունը բացել եռացրած սառեցրած ջրով` 1:1 հարաբերությամբ: Թարմ վարունգները (փոքր), ամբողջությամբ խաշած ձվերը, կանաչ սոխը, սամիթը, համեմը, մաղադանոսը մանր կտրատել: Պատրաստի կանաչին, կտրատած վարունգը և ձուն լցնել ջրով և մածունով ամանի մեջ, ավելացնել թթվասեր, լավ խառնել: Մածնաբրդոշը մատուցել սառը վիճակում: Սառեցնելու համար կարելի է մեջը մի քանի կտոր սառույց գցել:

Պարունակություն :
200 գ. մածունի համար վերցնել 12 ձու, 100 գ. վարունգ, 40 գ. մաղադանոս, համեմ, սամիթ և կանաչ սոխ, 10 գ. թթվասեր:
Ապուր | Просмотров: 2304 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել վերը նշված բաղադրատոմսի ապուրը (Նայել սպասի պատրաստումը), բրնձի հետ ավելացնել մաքրած և մանր կտրատած ծնեբեկ և եփել, մինչև բրինձը և ծնեբեկը պատրաստ լինեն:

Պարունակություն :
200 գ. մածունի համար վերցնել 6 գ. ալյուր, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 35 գ. բրինձ, 100 գ. ծնեբեկ, 14 ձու, 6 գ. համեմ, աղն ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1015 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չորացրած թանը տրորել և թրջել սառը ջրում: Հաջորդ օրը զգուշորեն խառնելով լուծել տաք ջրում, մինչև դառնա միատարր զանգված (100 գ. թանին 1 լ. տաք ջուր): Կաթսայի մեջ ալյուրը ձվի հետ լավ խառնել, դրա մեջ լցնել թանը, դնել թույլ կրակի վրա և, անընդհատ խառնելով, եփել: Ապուրին ավելացնել սոխեռած, խաշած կորկոտ, դաղձի տերևներ, համեմ, լավ խառնել և նորից եփել:

Պարունակություն :
50 գ. չորացարած թանի համար վերցնել 1/4 ձու, 40 գ. կորկոտ, 4 գ. ալյուր, 20 գ. գլուխ սոխ, 6 գ. դաղձ կամ համեմ, աղն ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1818 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կորկոտը ջոկել, լվանալ և եփել: Ոսպը ջոկել, լվանալ եփել և սառեցնել: Սառած ոսպը խառնել կորկոտի հետ: Չորացրած թանը լուծել ջրի մեջ (500 գ.), լցնել ոսպի և կորկոտի վրա, եռացնել: Ապուրը մատուցել սառը վիճակում, վրան համեմ ցանած:
Պարունակություն :
 20 գ. ոսպի համար վերցնել 20 գ. կորկոտ, 50 գ. չորացրած թան, 40 գ. ալյուր, աղ, համեմ` ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1361 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ալյուրը հարել ձվի հետ: Մածունը լուծել ջրի հետ 1:1 հարաբերությամբ (խաշած բրնձի և ձավարի ջրով): Ձվով-ալյուրով խառնուրդին ավելացնել ջրով բացած մածուն և, անընդհատ խառնելով, եռացնել: Ավելացնել խաշած բրինձը` իր ջրով, սոխեռած, համեմ, դաղձ և եփել: Բրնձի փոխարեն կարելի է լցնել ձավար, իսկ մածունի փոխարեն` թարմ թան:

Պարունակություն :
200 գ. մածունի կամ 500 գ. թանի համար վերցնել 6 գ. ալյուր, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 45 գ. բրինձ կամ ձավար, 6 գ. դաղձ, 14 գ. յուղ, աղն ըստ ճակի:
Ապուր | Просмотров: 4512 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Բրինձը ջոկել, լավ լվանալ, թրջել սառը ջրի մեջ և քամել: Մի քիչ եփել ջրով, հետո վրան տաք կաթ լցնել և եփել թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով: Վերջում ապուրին շաքարավազ ավելացնել:

Պարունակություն :
500 գ. կաթի համար վերցնել 40 գ. բրինձ, շաքար` ըստ ճաշակի:

Ապուր | Просмотров: 1427 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չորացրած ավելուկը լվանալ տաք ջրով, մեծ-մեծ կտրել, լցնել աղաջրով լցված կաթսայի մեջ և թեթևակի եփել: Ավելացնել նախապես խաշած ոլոռ, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, մանր կտրատած սոխ` ալյուրի հետ տապակած և շարունակել եփել:

Պարունակություն :
 75 գ. ավելուկի համար վերցնել 20 գ. ոլոռ, 100 գ. կարտոֆիլ, 25 գ. գլուխ սոխ, 20 գ ձեթ, 30 գ. ցորենի ալյուր, աղն ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1434 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Մանր կտրատած սոխը տապակել կարագով, ավելացնել լվացած, ջրից քամված և մանրացրած թթու կաղամբ, շոգեխաշել` վրան քիչ-քիչ ջուր ավելացնելով: Հետո բանջարեղենին ավելացնել տոմատ, լավ խառնել և նորից շոգեխաշել 5- 7 րոպե: Առանձին եփված կտրատած կարտոֆիլը, բլղուրը արգանակի հետ ավելացնել բանջարեղենին և եթել: Քրչիկկը մատուցել վրան քաղցր կարմիր պղպեղ և մաղադանոս ցանած:

Պարունակություն :
15 գ. բլղուրի համար վերցնել 100 գ. թթու կաղամբ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 15 գ. յուղ, 80 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 6739 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի մեջ լցնել եռման ջուր, աղ, սոխեռած, մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, լվացած բրինձ և եփել: Մատուցելուց 15 րոպե առաջ լցնել մատղաշ, լվացած եղինջը և եփել: Խորհուրդ է տրվում ապուրը պատրաստել մսի արգանակով: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
 150 գ. եղինջի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ, 80 գ. կարտոֆիլ, 20 գ. բրինձ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 3228 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Պրասը ջոկել, հեռացնել վնասված տերևները, կտրել, վրան ջուր լցնել և եփել թույլ կրակի վրա, մինչև փափկի: Բոված ալյուրը լուծել սոխի ջրի մեջ, լցնել ապուրին, ավելացնել հաճար, մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան մաղադանոս լցրած:

Պարունակություն :
 50 գ. պրասի համար վերցնել 20 գ. հաճար, 3 գ. ալյուր, 15 գ. հալած յուղ, 80 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ապուր | Просмотров: 1015 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz