Երեքշաբթի, 19.03.2024, 07.19.26
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Կոլոլակ

В категории объявлений: 3
Показано объявлений: 1-3


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Ազդրամիսը առանձնացնել ոսկորներից: Ոսկերներով արգանակ պատրաստել և սառեցնել: Միսը երկու անգամ անցկացնել մսաղացով, ավելացնել խաշած ձավար, հում ձու, աղ, պղպեղ և 10 րոպե խփել, մինչև դառնա միատարր զանգված: Խճողակով պատրաստել հավի ձվի մեծության գնդիկներ: Առանձին պատրաստել միջուկը: Բրինձը ջոկել և թույլ եփել: Բրինձը, սոխեռածը, մանր կտրատած մաղաղդանոսը, աղը, պղպեղը լավ խառնել: Պատրաստված գնդիկների մեջ փոսիկներ անել, լցոնել խճողակով և դրանց տալ նախկին տեսքը: Քամած արգանակի մեջ լցնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխեռած, տոմատ և եփել: Այնուհետև ապուրի մեջ լցնել մսագնդիկները և եփել այնքան մինչև գնդիկները բարձրանան ջրի երեսին: Ապուրը մատուցել վրան մանր կտրատած մաղադանոս շաղ տված:
Պարունակություն :125 գ. տավարի մսի համար վերցնել 10 գ. ձավար, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, 12 ձու, 10 գ. տոմատ, 100 գ. կարտոֆիլ, 10 գ. բրինձ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Կոլոլակ | Просмотров: 1496 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Տավարի միսը առանձնացնել ոսկորից, աղալ մսաղացով: Մսին ավելացնել աղ, սև պղպեղ, մանր կտրատած սոխ և կանաչի (կարելի է նաև չորացրած), խառնել և ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել: Դդումի կեղևը և սերմերը հեռացնել, կտրել խորանարդիկներով՝ մսագնդիկների մեծության: Ոսկորներից արգանակ պատրաստել, քամել, դնել կրակի վրա, մեջը լցնել դդումի կտրած կտորները: Հետո ավելացնել մսագնդիկները, սոխեռած, թարմ թարխունի տերևներ, աղ և շարունակել տապակել մինչև դդումը և մսագնդիկները եփվեն:
Պարունակություն 
125 գ. մսի համար վերցնել 160 գ. դդում, 35 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, կես ձու, աղ, կանաչի, պղպեղն ըստ ճաշակի:.
Կոլոլակ | Просмотров: 1505 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի ետևի ոտքի փափուկ մասը առանձնացնել ոսկորներից: Ոսկորներով արգանակ պատրաստել: Միսը երկու անգամ աղալ մսաղացով, ավելացնել բրինձ, մաղադանոս, պղպեղ, լավ խառնել և գնդիկներ պատրաստել: Քամած և տաքացրած արգանակի մեջ լցնել սոխեռածը, մսի գնդիկները, լվացած բրինձը, թարխուն և եփել, մինչև բրինձը պատրաստ լինի: Հարած ձվերը լուծել ջրի մեջ: Նախքան կոլոլակը մատուցելը, հարած ձուն բարակ շերտով լցնել ապուրի վրա, անընդհատ գդալով խառնելով, այնուհետև եռացնել:
Պարունակություն :
 125 գ. ոչխարի մսի համար վերցնել 30 գ. բրինձ, 12 ձու, 40 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 10 գ. թարխուն, 50 գ. մաղադանոս, աղ, սև պղպեղն ըստ ճաշակի:
Կոլոլակ | Просмотров: 1048 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz