Երեքշաբթի, 19.03.2024, 08.54.51
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Ոչխարի մսով կերակրատեսակներ

В категории объявлений: 16
Показано объявлений: 1-16


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Ընտրել միջին մեծության խնձորներ և սերկևիլ, լվանալ, կտրել վերևի մասից (կլոր շերտով) և հեռացնել միջուկը: Պատրաստի սերկևիլը նախապես թեթևակի խաշել արգանակով: Նախքան լցոնելը խնձորների մեջ մի քիչ շաքարավազ լցնել: Խնձորներն ու սերկևիլը լցոնել խճողակով (պատրաստված ինչպես ՙԽաղողի տերևներվ դոլմա՚-ում), փակել վերևից կտրած շերտով, որից հետո զգուշորեն դասավորել կաթսայի մեջ, սկզբում սերկևիլը, հետո խնձորները: Շարքերի արանքներում մեկընդմեջ դնել ծիրանաչիր և սե սալոր, մի քիչ արգանակ լցնել` ոսկորներով պատրաստված, վրան շուռ տված ափսե դնել: Կաթսան ամուր փակել և եփել թույլ կրակի վրա: Դոլման մատուցել վրան հյութ և մաղադանոս լցրած:

Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 100 գ. սերկևիլ, 100 գ. խնձոր, 4 գ. բրինձ, 10 գ. գլուխ սոխ, 6 գ. ծիրանաչիր, 6 գ. սև սալոր, 10 գ. շաքարավազ: Աղ, սև պղպեղ, ուրց, թարխուն, սամիթ, մաղադանոս, խնկածաղիկ` ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 2155 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել խճողակ ՙԽաղողի տերևով դոլմայ՚-ի նման: Գլուխ կաղամբի կոթը կտրել, հետո կաղամբը դնել եռացող աղաջրի մեջ և եփել 10-12 րոպե: Թերեփ կաղամբը լցնել քամիչի մեջ, երբ ջուրը քամվի, գլուխ կաղամբը շերտերով բացել: Շերտերը դնել սեղանին, կոպիտ մասերը հեռացնել դանակով: Հետո դրանց վրա դնել մսով խճողակը և փաթաթել ծրարի նման: Կաթսայի մեջ դնել փափուկ մասից անջատված ոսկորները և մի շերտ կաղամբի տերևներից, վրան շարքով դնել դոլման, իսկ դրանց արանքում` կտորներով կտրած ծիրանաչիր, սերկևիլ կամ խնձոր և կլորաշերտով կտրած գլուխ սոխ շարել: Ավելացնել տապակած տոմատ, վրան լցնել եռման արգանակ կամ ջուր և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և եփել: Դոլման մատուցել եփելու ընթացքում առաջացած հյութով, իսկ կողքերին շարել ծիրանաչիրն ու սերկևիլը:
Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 150 գ. կաղամբ, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. հալած յուղ, 25 գ. սերկևիլ, 15 գ. ծիրանաչիր: Աղ, պղպեղ, ռեհան, խնկածաղիկ` ուրց ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 3515 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի փափուկ միսը կտրել ոչ մեծ կտորներով, անցկացնել մսաղացով: Մանրացրած մսին ավելացնել թերեփ բրինձ, մանր կտրատած գլուխ սոխ, համեմ, դաղձ, ուրց, խնկածաղիկ, աղ, պղպեղ. խճողակը լավ խառնել: Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե դնել եռման ջրի մեջ (չեռացնել), որից հետո հեռացնել կոթերը: Վերցնել 1-2 տերև, վրան դնել խճողակ և ծրարի նման փաթաթել: Կաթսայի տակ դնել փափուկ մասից անջատված մանրացրած ոսկորները և խաղողի տերևներ: Վերևում շարքով դնել պատրաստի դոլմաները, մի քիչ արգանակ կամ ջուր լցնել և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և դոլման եփել թույլ կրակի վրա: Դոլման մատուցել շոգեխաշման ընթացքում առաջացած հյութը վրան լցրած: Ծեծած սխտորով մածունը կամ շաքարով դարչինը մատուցել առանձին:

Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 80 գ. խաղողի տերև, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 50 գ. մածուն, 2 գ. սխտոր կամ 1 գ. դարչին, 10 գ. շաքար: Աղ, պղպեղ, ուրց, դաղձ, համեմ, ռեհան, խնկածաղիկ` ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1971 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը 30-40 գ-ի չափով կտրել, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը հեռացնելով: Քամած արգանակի մեջ լցնել խաշած մսի կտորները, կլպած ու կտրատած կարտոֆիլը, սոխեռածը, կտրատած թարխուն, աղ, պղպեղ և ապուրը եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի:
Պարունակություն :
125 գ. գառան մսի համար վերցնել, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. կարագ, 50 գ. թարխուն, 100 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 937 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Ոչխարի յուղոտ միսը կտրել 35-40 գ-ոց կտորներով, լցնել տաքացրած յուղով կաթսայի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրած գլուխ սոխ և տապակել մինչև միսը փափկի, իսկ սոխը դառնա ոսկեգույն: Հետո ավելացնել նռան հատիկներ և շոգեխաշել` մինչև հատիկները գունազրկվեն: Վրան լցնել եռման ջուր, ավելացնել շաքար, եռացնել: Մատուցելուց 5 րոպե առաջ վրան կանաչի ցանել:
Պարունակություն
125 գ. ոչխարի մսի համար վերցնել 30 գ. կարագ, 200 գ. գլուխ սոխ, 35 գ. նռան հատիկներ, 3 գ. շաքար, աղ, կանաչի ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1196 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի յուղոտ մսի ղկտորները դնել յուղ քսած կաթսայի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրած գլուխ սոխ, մի քիչ ջուր լցնել (20 գ. 1 բաժնին), փակել կաթսան և միսը խաշել 15-20 րոպե, հետո ավելացնել շերտերով կտրած քաղցր խնձոր, չորացրած սալոր, շոգեխաշել մինչև մրգերը եփվեն: Հետո կաթսայի մեջ լցնել ջուր (500 գ.1 բաժնին), ավելացնել ալյուրի հետ տապակած տոմոտ, շաքար և շարունակել եփել:
Պարունակություն :
135 գ. ոչխարի մսի համար վերցնել 80 գ. խնձոր կամ սերկևիլ, 60 գ. գլուխ սոխ, 15 գ. չորացրած սալոր, 10 գ. տոմատ, 3 գ. ալյուր, 3 գ. շաքար, աղն ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 870 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի միսը երկու անգամ աղալ մսաղացով: Թրջած ձավարի մեջ լցնել հում ձու, աղացած միսը, մանր կտրատած սոխ, սև պղպեղ, չորացրած կամ թարմ կանաչի և այս ամենը խառնել: Ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել (մախոխ) և լցնել արգանակի մեջ (արգանակը պատրաստել ոչխարի ոսկորներով): Ավելացնել լվացած, միահավասար կտրած կարտոֆիլ, աղ, չաման և եփել մինչև գնդիկները բարձրանան արգանակի երեսին: Մախոխը մատուցել վրան կանաչի ցանած:
Պարունակություն :
100 գ. ոչխարի մսի համար վերցնել 30 գ. ձավար, 14 ձու, 20 գ. հալած յուղ, 25 գ. գլուխ սոխ, 80 գ. կարտոֆիլ (4 հատ), աղ, չաման, խառը կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1347 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի միսը եփել: Արգանակը սառեցնել, միսը կտրել 40-50 գ. կտորներով ոսկորների ու կռճիկի հետ, լցնել կաթսայի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրած կարտոֆիլ, սոխեռած, լավ շոգեխաշած գազար` կլոր կտրած, աղ անել, լցնել քամած արգանակը, ավելացնել կտրատած փիփերթը, դնել թույլ կրակի վրա և եփել: Մսապուրը մատուցել վրան կանաչի շաղ տված, միսը մատուցել առանձին:
Պարունակություն :
125 գ. ոչխարի մսի համար վերցնել 80 գ. կարտոֆիլ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. գազար, 20 գ. հալած յուղ, 120 գ. փիփերթ, աղ, մաղադանոս:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1007 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Ոչխարի մսի կտորները (կրծքամիս կամ չալաղաջ) լցնել սառը ջրով կաթսայի մեջ և թեթևակի եփել՝ քաֆը հեռացնելով: Հետո միսը հանել, արգանակը սառեցնել: Կաթսայի մեջ տապակել սոխը, ավելացնել տոմատ և տապակել այնքան, մինչև յուղը բարձրանա տոմատի երեսին, դրանից հետո վրան լցնել քամած արգանակը, ավելացնել ձավար և եփել ևս 20-30 րոպե, այս ամենին ավելացնել աղ, միսը, խորանարդաձև կտրած կարտոֆիլ և եփել: Մատուցելիս վրան կանաչի ցանել:
Պարունակություն :
 125 գ. ոչխարի մսի համար վերցնել 20 գ. ձավար, 100 գ. կարտոֆիլ, 20 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, 15 գ. տոմատ, աղ, կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 969 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը կտրել 50-60 գ-ոց կտորներով, եփել պուտուկի մեջ (կավե աման)՝ ջոկած և լվացած մեծ ոլոռների հետ: Ապուրը պետք է եփել առանց կափարիչի կաթսայի մեջ և ջուրը քչանալու դեպքում ավելացնել արգանակ: Մսի եփվելուց 20-30 րոպե առաջ լցնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, կանաչ կամ գլուխ սոխ, աղ անել, ավելացնել կարմիր պղպեղ, լոլիկ (կտորներով կտրատած), մանրացրած կանաչի և եփել: Պուտուկը մատուցել նույն ամանով, ափսեի մեջ լցնել ուտելուց անմիջապես աքաջ:
Պարունակություն :
 100 գ. ոչխարի մսի համար վերցնել 20 գ. ոլոռ, 20 գ. գլուխ սոխ, 100 գ. կարտոֆիլ, 60 գ. լոլիկ կամ 10 գ. տոմատ, աղ, կարմիր պղպեղ, խառը կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1108 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը կտրել 30-40 գ-ոց կտորներով, եփել արգանակ և սառեցնել: Առանձին կաթսայի մեջ լցնել ջոկած, լվացած ոլոռ, վրան սառը ջուր լցնել և եփել: Ոլոռով եփված կաթսայի մեջ լցնել եփած մսի կտորները, վրան լցնել քամած արգանակը, սոխեռած, տոմատ, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, չորացրած ծիրանաչիր, կանաչի, աղ, պղպեղ, ծածկել կաթսան կափարիչով և եփել 10-15 րոպե:
Պարունակություն
 125 գ. ոչխարի մսի համար վերցնել 50 գ. ոլոռ, 10 գ. կարտոֆիլ, 10 գ. ծիրանաչիր, 25 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. կարագ, աղ, կարմիր պղպեղ, չորացրած կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 835 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը կտրել 35-40 գ-ոց կտորներով, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և միսը թեթևակի եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը քաշելով: Արգանակը սառեցնել, իսկ միսը և մանր կտրատած սոխը տապակել կարագով, հետո ավելացնել ալյուր և շարունակել տապակել այնքան, մինչև ալյուրը շագանակագույն դառնա: Ալյուրի և սոխի հետ տապակած միսը լցնել քամած արգանակի մեջ, ավելացնել կլպած և կտրատած կարտոֆիլ, աղ, պղպեղ, մեջտեղից մաքրած և կտորներով կտրած սերկևիլ, եփել մինչև սերկևիլը պատրաստ լինի: Դրանից հետո ավելացնել կլպած, մեջտեղից մաքրած խնձոր, կանաչի և թույլ կրակի վրա եփել:
Պարունակություն :
125 գ. ոչխարի մսի համար վերցնել 60 գ. կարտոֆիլ, 3 գ. ալյուր, 10 գ. կարագ, 50 գ. խնձոր, 50 գ. սերկևիլ, 25 գ. գլուխ սոխ, 3 գ. խառը կանաչի, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 998 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Ոչխարի կրծքամիսը կտրել 100-125 գ-ոց կտորներով և պատրաստել արգանակ, ինչպես ՙՍիսիանի բոզբաշ՚-ում (Նայել նախորդ բաղադրատոմսը): Սառած արգանակի մեջ լցնել ոլոռ և եփել: Այնուհետև ավելացնել կտրած կարտոֆիլ, մսի կտորները, տապակած սոխ և տոմատ, լվացած սև սալոր, խնձոր՝ մաքրած և չորս մասի բաժանած, աղ, պղպեղ և ապուրը նորից եփել 10-15 րոպե:
Պարունակություն :
125 գ. ոչխարի մսի համար վերցնել 30 գ. ոլոռ, 25 գ. գլուխ սոխ, 100 գ. կարտոֆիլ, 150 գ. տոմատ, 30 գ. խնձոր, 10 գ. սև սալոր, աղ, պղպեղ, խառը կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1872 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխաքրի կրծքամիսը կտրել 50-60 գ. կտորներով, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և միսը թեթևակի եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը հեռացնելով: Արգանակը սառեցնել, միսը լցնել տաքացրած յուղով կաթսայի մեջ, ավելացնել տոմատով պատրաստած սոխեռած, ալյուրը բովել, և խառնել: Դրանից հետո լցնել արգանակը, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, լվացած թթու սալոր, աղ, պղպեղ, կանաչի և եփել:
Պարունակություն :
125 գ. ոչխարի մսի համար վերցնել 160 գ. կարտոֆիլ, 3 գ. ալյուր, 25 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմոտ, 25 գ. թարմ, թթու սալոր (ալուչա), աղ, պղպեղ, խառը կանաչին ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1253 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը կտրել 30-40 գ. կտորներով, դնել կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել, ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա` մեջ ընդ մեջ քաֆը հեռացնելով: Խաշած միսը հանել արգանակի միջից և կարագով տապակել կաթսայի մեջ, իսկ արգանակը սառեցնել: Մսի տապակած կտորների վրա լցնել քամած արգանակը, իսկ հետո ավելացնել սոխեռած, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ ու սմբուկ, լայնակի կտրած լոբի, բամիա, բուլղարական բիբար և եփել: Մատուցելուց 15 րոպե առաջ աղ անել, լցնել կտորներով կտրատած լոլիկ և համեմունքներ:
Պարունակություն
 125 գ. ոչխարի մսի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 20 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 100 գ. լոլիկ, 30 գ. լոբի, 20 գ. պղպեղ, 20 գ. բամիա, 30 գ. սմբուկ, համեմ, ռեհան կամ մաղադանոս՝ 3-ական գ., պղպեղն ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1876 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոչխարի կրծքամիսը կտրել փոքր կտորներով, վրան ջուր լցնել և եփել՝ մեջ ընդ մեջ քաֆը հեռացնելով: Եփված միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել տաք քամած արգանակը, ավելացնել սոխեռած, բրինձ, լվացած դեղին սալոր (ալբուխար), աղ, պղպեղ և եփել մինչև բրինձը պատրաստ լինի: Մատուցելիս վրան մաղադանոս ցանել:
Պարունակություն :
 125 գ. գառան մսի համար վերցնել, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, 30 գ. բրինձ, 25 գ. ալբուխար, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ոչխարի մսով կերակրատեսակներ | Просмотров: 1159 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz