Երեքշաբթի, 19.03.2024, 07.06.19
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Սառը ուտեստներ

В категории объявлений: 36
Показано объявлений: 1-20
Страницы: 1 2 »


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Տավարի միսը մաքրել ջլերից և յուղերից և խփել անյքան, մինչև դառնա խմորանման զանգված: Դրանից հետո համեմել սև պղպեղով, աղով և շարունակել խփել: Երբ միսը կվերածվի միատարր, ձգվող զանգվածի, դնել տախտակի վրա` 1,5-2 սմ. շերտով: Շերտի վրա հերթականությամբ դնել պատրաստված դմակի կտորներ, կտրած սխտոր և ամբողջությամբ խաշած ձվի կեսը, համեմել աղով, կարմիր պղպեղով, փաթաթել ռուլետի նման և կապել բարակ թելով: Ռուլետը դնել սոտե պատրաստելու տապակի մեջ (նախապես կարագ քսած), վրան լցնել տոմատ և դնել ջեռոցի մեջ: Որպեսզի ռուլետը հավասարապես տապակվի, ամեն 10-15 րոպեն մեկ հարկավոր է այն շրջել և վրան արգանակ լցնել: Պատրաստի ռուլետը սառեցնել, կտրել կլորաշերտով, դնել ափսեի մեջ և զարդարել մաղադանոսով:

Պարունակություն :
150 գ. տավարի մսի համար վերցնել 1 ձու, 20 գ. դմակ, 2 գ. սխտոր, 20 գ. տոմատ-պյուրե, աղ, սև և կարմիր պղպեղ, խառը կանաչին ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2213 | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չորացրած ավելուկը լվանալ տաք ջրում, եփել աղաջրի մեջ, քամել մաղով, սառեցնել, մանր կտրատել: Առանձին ամանի մեջ ձեթով տապակել մանր կտրատած սոխը, վրան լցնել ավելուկը, պղպեղ, խառնել և շարունակել տապակել 5-8 րոպե: Մատուցել սառը վիճակում:

Պարունակություն :
100 գ. չորացրած ավելուկի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1253 | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի կամ գառան լեզուն լավ լվանալ, դանակով քերել վրայի շերտը, նորից լվանալ, դնել կաթսայի մեջ, վրան լցնել եռման ջուր, հասցնել եռման աստիճանի և շարունակել եփել թույլ կրակի վրա: Խաշած լեզուն 10-15 րոպե ընկղմել սառը ջրի մեջ, հետո հանել կաշին, աղ անել և փաթաթել անձեռոցիկի մեջ: Սառած լեզուն կտրել կտորներով և դնել ափսեի մեջ: Ծովաբողկը (ժախուկ) քացախի հետ մատուցել առանձին: Այն պատրաստվում է հետևյալ կերպ - ծովաբողկի մաքրած արմատները անցկացնել քերիչով, լուծել գինու քացախի մեջ, ավելացնել աղ, շաքար և խառնել:
Պարունակություն :
125 գ. լեզվի համար վերցնել աղ` ըստ ճաշակի, 100 գ. ծովաբողկի համար՝ 200 գ. քացախ, շաքար` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1501 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Գառան չալաղաջը լվանալ, մաքրել, հեռացնել ջլերը և վրայի թաղանթը, ամբողջական կտորով դնել կաթսայի մեջ, վրան լցնել եռման ջուր (ջուրը պետք է ծածկի մսին): Կաթսայի կափարիչը լավ փակել և դնել ուժեղ կրակի վրա: Երբ արգանակը սկսի եփվել, քաֆը հեռացնել, ավելացնել աղ, դափնու տերև և շարունակել եփել թույլ կրակի վրա: Խաշած միսը կտրել կտորներով, դնել ափսեի մեջ, որից հետո զարդարել մաղադանոսով: Առանձին մատուցել խաշած կարտոֆիլ:
Պարունակություն 
150 գ. գառան մսի համար վերցնել 200 գ. կարտոֆիլ, մաղադանոս, դափնու տերև, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1143 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված հավը դնել կաթսայի մեջ, լցնել սառը ջուր, այնպես, որ միսը ծածկի, փակել կաթսան, եփել թույլ կրակի վրա: Պատրաստի հավը հանել արգանակի միջից, բաժանել մասերի և դնել ափսեի մեջ` ամբողջական տեսք տալով: Եթե խաշած հավը պետք է մի որոշ ժամանակ պահել, ապա հարկավոր է այն փաթաթել խոնավ անձեռոցիկով և դնել սառը տեղ:
Պարունակություն :
Մեկ հավի կամ ճտի համար վերցնել մաղադանոս, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1648 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել նախորդ բաղադրատոմսի նման՝ ծնեբեկի փոխարեն վերցնել շրեշ:
Պարունակություն :
150 գ. շրեշի համար վերցնել 50 գ. ալյուր, 150 գ. ջուր, 15 գ. ձեթ, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1245 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ծնեբեկը կլպել այնպես, որ գլխիկները չվնասվեն, լվանալ, գլուխները մի կողմի դասավորել, փնջով կապել, դնել եռացող աղաջրի մեջ և եփել 20-25 րոպե: Դրանից հետո լցնել քամիչի մեջ, սառեցնել և լայնակի կտրել 3-4 սմ.: Առանձին խմոր պատրաստել (ինչպես ալադիի համար), փնջերը դնել խմորի մեջ, տապակել մեծ քանակութկամբ ձեթի մեջ և սառեցնել:
Պարունակություն :
150 գ. ծնեբեկի համար վերցնել 50 գ. ալյուր, 15 գ. ձեթ, աղն ըստ ճաշակի:

Սառը ուտեստներ | Просмотров: 1067 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած ծնեբեկի ցողունները մանր կտրատել (Նայել վերը նշված բաղադրատոմսը), լցնել աղցանամանի մեջ, ավելացնել համեմ, առանձին մատուցել քացախ և ծեծած սխտոր:
Պարունակություն :
 200 գ. ծնեբեկի համար վերցնել 20 գ. քացախ, 1 գ. սխտոր, 5 գ. համեմ, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1489 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ջոկած, հաստ ցողուններից մաքրած և լվացած ծնեբեկը խաշել աղաջրով, լցնել քամիչի մեջ, սառեցնել և մանր կտրատել: Ավելացնել ամբողջությամբ խաշած և մանր կտրատած ձվերը: Մատուցելուց առաջ ավելացնել մածուն և ծեծած սխտոր:
Պարունակություն :
 200 գ. ծնեբեկի համար վերցնել 1-2 ձու, 75 գ. մածուն, 1 գ. սխտոր, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1439 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Վերցնել ալայազը, հեռացնել վնասված տերևները, լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, աղ անել, խաշել առանց ջուր լցնելու (իր հյութով), լցնել քամիչի մեջ, սառեցնել, հետո մանր կտրատել, լցնել աղցանամանի մեջ, վրան ցանել մանր կտրատած կանաչի: Առանձին մատուցել քացախ, ծեծած սխտոր և մածուն:
Պարունակություն :
 200 գ. ալայազի համար վերցնել 20 գ. քացախ, 1-2 գ, սխտոր, 50 գ. մածուն, աղ, խառը կանաչին ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1110 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել ավելուկով և սոխով աղցան (Նայել նախորդ բաղադրատոմսը): Մաքրած ընկույզը թրջել տաք ջրի մեջ, հեռացնել վրայի թաղանթը, մանր կտրատել, լցնել ավելուկի վրա, խառնել, տապակել 2-3 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պարունակություն :
100 գ. չորացրած ավելուկի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 50 գ. ընկույզ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2226 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը 
Չորացրած ավելուկի հյուսը քանդել, լվանալ տաք ջրում, լցնել եռացող աղաջրի մեջ և խաշել, հետո լցնել քամիչի մեջ, սառեցնել, մանր կտրել, վրան լցնել քացախ և ծեծած սխտոր:
Պարունակություն :
100 գ. չորացրած ավելուկի համար վերցնել 2 գ. սխտոր, 50 գ. գինու քացախ, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1440 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Գազարը ձողաձև կտրել և թեթևակի տապակել ձեթի մեջ, ավելացնել մանր կտրատած սոխ և տապակել: Այնուհետև ավելացնել կլպած, կտորներով կտրատած լոլիկ և նորից տապակել 5-7 րոպե, հետո լցնել աղ, շաքարի փոշի, դարչին, մանր կտրատած մաղադանոս և թողնել սառի: Կանաչ պղպեղը լվանալ, մաքրել ցողունից ու սերմերից, լցնել եռացող աղաջրի մեջ՝ 2-3 րոպե: Պղպեղը լցոնել միջուկով, դասավորել նախապես ձեթ արված կաթսայի մեջ՝ 1-2 շարքով, մինչև կեսը ջուր լցնել, փակել կաթսան կափարիչով և շոգեխաշել ջեռոցում: Լցոնած պղպեղը դնել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել:
Պարունակություն :
500 գ. բուլղարական պղպեղի համար վերցնել 50 գ. գազար, 15 գ. գլուխ սոխ, 60 գ. լոլիկ, 25 գ. ձեթ, 3 գ. մաղադանոս, 2 գ. շաքարի փոշի, 0,5 գ. դարչին, աղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2521 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստվում է ոսպով դոլմայի նման (նայել նախորդ բաղադրատոմսը) ՝ օգտագործում ենք ոլոռ և բրինձ:
Պարունակություն 
30 գ. կլպած սիսեռի համար վերցնել 10 գ. բրինձ, 15 գ. գլուխ սոխ, 20 գ. արևածաղկի ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, համեմ, ուրց, նանա, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1097 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոսպը լվանալ և եփել, ավելացնել աղ մանր կտրատած տապակած սոխ, ծեծած ընկույզ, լվացած ծիրանաչիր և եփել 10-15 րոպե` շարունակաբար խառնելով: Մատուցելիս վրան ցանել սև պղպեղ և մաղադանոս: Մատուցել ափսեով:
Պարունակություն :
80 գ. ոսպի համար վերցնել 20 գ. ձեթ, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. ծիրանաչիր, 15 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1339 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Նուշի վրա եռման ջուր լցնել, հեռացնել կեղևը, կտրատել: Չամիչը և չորացրած հոնը լվանալ, 15-20 րոպե թրջել: Հոնի կորիզները հեռացնել, քամիչով անցկացնել: Խաշած, քերիչով անցկացրած լոբին լցնել կաթսայի մեջ, ավելացնել հոնը, նուշը, չամիչը, աղ, վրան լցնել լոբու տաք հյութը (50 գ.) և 20-25 րոպե դնել թույլ կրակի վրա:
Պարունակություն :
 80 գ. կարմիր լոբու համար վերցնել 20 գ. չորացրած հոն, 10 գ. չամիչ, 15 գ. նուշ, 2 գ. աղ:
Սառը ուտեստներ | Просмотров: 1719 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):

Պարունակություն :
30 գ. ոսպի համար վերցնել 15 գ. բլղուր, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 963 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ձուն ամբողջությամբ խաշել, կլպել, բաժանել չորս մասի, աղ անել և թարխունի հետ փաթաթել լավաշի մեջ՝ խողովակի ձև տալով:
Սառը ուտեստներ | Просмотров: 1089 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Ջոկած, լվացած և ծղոտաձև կտրած լոբիները լցնել աղաջրի մեջ, հետո լցնել աղցանամանի մեջ, ավելացնել աղ, պղպեղ ընկույզ, քացախ, վրան ցանել մանր կտրատած մաղադանոս ու խառնել:
Պարունակություն :
200 գ. լոբու համար վերցնել 25 գ. ընկույզ, քացախ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Սառը ուտեստներ | Просмотров: 1655 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Բաստուրման իրենից ներկայացնում է աղով ներծծված, լավ սեղմված, կծու համեմունքի (չաման) շերտով պատված և հետո չորացրած տավարի մսի կտոր: Մատուցում են որպես սառը խորտիկ` շատ բարակ շերտով կտրած:
Բաստուրմայի պատրաստման եղանակը: Տավարի մեջքի մասի փափուկ կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի դնել ամանի մեջ, վրան աղ լցնել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել այնպես, որ վերևի մասը մնա տակում և նորից թողնել 2 օր: Այնուհետև միսը թեթևակի լվանալ սառը ջրով և չորացնել փայտե վանդակաճաղերի վրա: Պատրաստի միսը շարքով դնել սեղանին, վրան ծակոտկեն կտոր փռել, կտորի եզրերը ձգել, վրան տախտակ դնել, իսկ վերջինիս վրա որևէ ծանրություն դնել: Թողնել 5 ժամ, հետո կտորը փոխել և էլի 12 ժամ թողնել այդպես: Լավ սեղմվելուց հետո մսի կտորները ամուր կապել թելով և կախել ոչ արևոտ տեղում 12 ժամ, որպեսզի չորանա (միսը շոշափելիս պետք է չոր լինի): Չամանի սերմերը լավ լվանալ և ծեծել: Սխտորը մաքրել և ծեծել: Չամանը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Չորացած մսի կտորները պատել պատրաստված մածուկի բարակ շերտով, շարել իրար կողք և 4 օր թողնել: Դրանից հետո միսը նորից վերը նշված մածուկով պատել, դնել ամանի մեջ և պահել 3-4 օր: Այս գործընթացը կրկնել 3 անգամ: Պատրաստի միսը հանել և չորացնելու համար 10 օր կախել ոչ արևոտ տեղում:

Պարունակություն :
 10 կգ տավարի մսի (առանց ոսկորի) համար վերցնել 600 գ. սխտոր, 1 կգ. աղ, 500 գ. չաման, աղացած կարմիր պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2379 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

1-20 21-36

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz