Երեքշաբթի, 19.03.2024, 10.05.14
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Պիցցա

В категории объявлений: 7
Показано объявлений: 1-7


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակները

Խմորը բացել և դնել յուղած տապակի վրա: Կտրատած սունկին ավելացնել 1 ճ.գդ. բուսական յուղ, մեկ պճեղ սխտոր, մեկ բաժակ սպիտակ գինի և եփել 15 րոպե, հետո աղ ցանել: Խմորին բուսական յուղ քսել, վրան լցնել լոլիկը, խոզապուխտի կտորները, սունկը և քերած պանիրը: Դնել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ և թողնել 20 րոպե:


Բաղադրությունը

Բաղադրությունը.
խմորի համար.
250գր ալյուր,
25գր "ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.
300գր. մաքրած լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (բարակ կտորներ), 300գր սունկ, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, աղ:

Պիցցա | Просмотров: 1575 | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Պատրաստման եղանակները

Մի բաժակ ալյուր,շաքարավազ և ձեթ լավ հարել մինչև ստացվի պինդ խմոր և թողել 8 ժամ:Խմորը բացել 1սմ-ի չափով վրան քսել կակաո և մի քանի րել շոկոլադե կոմֆետներ շաել վրան:

Գազօջախի մեջ եփել 5 րոպե և մատուցել տաք վիճակում:


Բաղադրությունը

250գր ալուր
1 ձու
175գր ձեթ
20գր շաքարավազ
12գր կակաո
100գր սև շոկոլադ



Պիցցա | Просмотров: 1007 | Дата: 17.12.2010 | Комментарии (0)



Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը մաքրել, կլորավուն կտրատել և դնել թավայի մեջ, (նախապես թավայի մեջ կալկա դնել): Այստեղ շարել կտրատված կարտոֆիլները, աղ ու պղպեղ անել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե: Մինչ կարտոֆիլը կեփվի, կտրատել բանջարեղենները, երշիկեղենը: Ձուն լավ հարել ավելացնել կաթը, աղն ու պղպեղը: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, դուրս հանել ջեռոցից, վրան ավելացնել սոխը, լոլիկը, բիբարը, երշիկեղենը, ձուն կաթի հետ և նորից դնել ջեռոցը եփել 30- 35 րոպե: Եր ժամանակը լրանա, դուրս հանել ուտեստը ջեռոցից վրան լցնել քերիչով անցկացված պանիրը և կրկին եփել 3-5 րոպե:

Բաղադրությունը

12 հատ միջին կարտոֆիլ,
5 հատ միջին լոլիկ,
4 հատ գլուխ սոխ,
1 հատ բիբար,
4 հատ նրբերշիկ,
3 հատ երշիկ.
300 գր. հոլանդական պանիր,
4 ձու,
կաթ,
աղ, պղպեղ:


Պիցցա | Просмотров: 1114 | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Պատրաստման եղանակները

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ:
Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի:
Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:


Բաղադրությունը

Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
20գր. "ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.
4-5 հատ լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (նախընտրելի է շվեյցարական), 300գր. թարմ շամպինյոն, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, 1 ճաշի գդալ բուսական յուղ, աղ` ըստ ճաշակի:


Պիցցա | Просмотров: 1400 | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Պատրաստման եղանակները

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել հասունանա, կրկին հունցել և դնել յուղած տապակին: Լոլիկները մաքրել կեղևից և մանր կտրատել: Խոզապուխտը երկարությամբ կտրատել: Խմորի վրա լցնել լոլիկը և կտրատած խոզապուխտը: Վրան դնել ձիթապտուղները, աղ, պղպեղ ցանել և լցնել քերած պանիրը: Ջեռոցում թխել 35 րոպե:


Բաղադրությունը

Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
25գր. "ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ: 
Լցոնի համար.

4-5 հատ միջին չափի լոլիկ,400գր. խոզապուխտ,2 ճաշի գդալ բուսական յուղ, նախընտրելի է ձիթապտղի, 100գր. քերած պանիր, 10-12 հատ ձիթապտուղ, աղացած սև պղպեղ, աղ` ըստ ճաշակի:



Պիցցա | Просмотров: 1279 | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

Պատրաստման եղանակները

Խմորի համար վերցնել բոլոր բաղադրիչները խառնել իրար և վերջում ավելացնել ալյուրը:
Այնուհետև խմորը կլորավուն բացել, վրան լոլիկի սոուսը քսել և ավելացնել մնացաց բաղադրիչները (ինչպիսի հերթականությամբ դու կցանկանաք):
Եփել ջեռոցում 220 աստիճան ջերմությամբ 10 - 15 րոպե:

Բաղադրությունը

Խմորի համար`

250 գր. ալյուր,
2/3 ջուր,
1 ձու,
3 թգ. աղ,
4 թգ. շաքարավազ,
5 թգ. զեյթունի ձեթ,
1 թգ. դրոժ:

Միջուկի համար`

70 գր. լոլիկի սոուս,
120 գր. պանիր հոլանդական,
50 գր. վետչինա,
50 գր. լոլիկ,
30 գր. շամպինիոն,
20 գր. զեյթուն,
20 գր զեյթունի ձեթ,




Պիցցա | Просмотров: 3109 | Дата: 14.12.2010 | Комментарии (0)

Պատրաստման եղանակները

Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից հետո աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև խմորից փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:

Միջուկի համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղեվազրկված, կտրատված լոլիկը և մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրն ու մանրացված զեյթունը:

Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:

Բաղադրությունը

Խմորի համար`

200 գր. թթվաշոռ,

200 գր. կարագ կամ մարգարին,
1 ձու,
1 ճգ. շաքարավազ,
1 թգ. սոդա,
2 բաժակ ալյուր:

Միջուկի համար`


150 գր. ապխտած երշիկ,

1 լոլիկ,
4 խաշած ձու,
150 գր. հոլանդական պանիր,
6-8 հատ կորիզը հանած զիթապտուղ,
1 միջին չափսի սխ,
3 ճգ. կետչուպ,
2 ճգ. մայոնեզ
:



Պիցցա | Просмотров: 1495 | Дата: 14.12.2010 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz