Շաբաթ, 24.10.2020, 06.48.18
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Տավարի մսով ապուրներ

В категории объявлений: 15
Показано объявлений: 1-15


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը
Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24 դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի: Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից: Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում: Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ:

Պարունակություն
 300 գ. տավարի կամ 400 գ. ոչխարի ոտերի համար վերցնել 100 գ. գանձակ, 800-1000 գ. ջուր, աղ, սխտորն ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 3877 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Գանձակի վրա սառը ջուր լցնել և առանց աղի եփել այնքան, մինչև սպեցիֆիկ հոտը վերանա, որից հետո խաշած ջուրը թափել, վրան թարմ ջուր լցնել և եփել: Խաշած գանձակը մանր կտրատել, իսկ արգանակը քամել: Գանձակի կտորները լցնել քամած արգանակի մեջ և եփել: Առանձին ամանի մեջ հարել ձվի դեղնուցը, ավելացնել քացախ, լավ խառնել. դեղնուցները լցնել ապուրի մեջ, եփել, բայց չեռացնել, որ չգնդվեն: Մատուցելիս վրան մաղադանոս շաղ տալ: Ծեծած սխտորը, աղը և պղպեղը մատուցել առանձին:

Պարունակություն :
 200 գ. գանձակի համար վերցնել 1/2 ձու, 3 գ. քացախ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 582 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսով արգանակ պատրաստել և քամել: Միսը ոսկորներից առանձնացնել և կտորներով կտրել: Տաք արգանակի մեջ լցնել բրինձ, սոխեռած, աղ, պղպեղ և եփել թույլ կրակի վրա: Բրինձը եփվելուց 15 րոպե առաջ ավելացնել մեծ-մեծ կտրած սպանախ, արգանակի մեջ լուծված ալյուր և եփել: Ապուրը մատուցելիս համեմել ծեծած ընկույզով: Կտրատած միսը մատուցել առանձին:

Պարունակություն
125 գ. տավարի մսի համար վերցնել 200 գ. սպանախ, 25 գ. գլուխ սոխ, 18 գ. հալած յուղ, 15 գ. մաքրած ընկույզ, 20 գ. բրինձ, 3 գ. ալյուր, աղ, պղպեղն ըստ ճաշակի:

Տավարի մսով ապուրներ | Просмотров: 789 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 

Ծնեբեկը մաքրել կոշտ ցողուններից, կտրել, լվանալ, եփել աղաջրի մեջ քամել: Տավարի քամած տաք արգանակի մեջ լցնել մանր կտրատած ու տապակած կարտոֆիլ և եփել թույլ կրակի վրա: Հետո ապուրին ավելացնել խաշած ծնեբեկը, բոված և արգանակի մեջ լուծված ալյուրը և եռացնել: Մատուցելուց 5 րոպե առաջ ապուրին ավելացնել շաֆրանի թուրմ: Շաֆրանի թուրմը պատրաստել ինչպես չխրթմայինը: Ապուրը մատուցել` վրան մաղադանոս շաղ տված:



Պարունակություն
125 գ. տավարի մսի համար վերցնել 150 գ. ծնեբեկ, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 100 գ. կարտոֆիլ, 3 գ. ալյուր, աղ, շաֆրան, մաղադանոս` ըստ ճաշակի
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 893 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Վարսակի ալյուրը (կարելի է նաև ցորենի) լավ խառնել խաշած մանրաձավարի հետ, ավելացնել1/2 բաժակ ջուր, հունցել խմոր և բաժանել փոքր գնդիկների (ֆլոլ)` բալի մեծության: Տավարի տաք մսաջրի մեջ լցնել մանր կտրատած և տապակած սոխ, տոմատ, մեծ-մեծ կտրած սպանախ, աղ, պղպեղ և եփել 10 րոպե: Այնուհետև արգանակի մեջ լցնել ֆլոլը, եփել այնքան, մինչև գնդիկները բարձրանան ապուրի երեսին:

Պարունակություն
 125 գ. տավարի մսի համար վերցնել 50 գ. վարսակի կամ ցորենի ալյուր, 20 գ. մանրաձավար, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, 100 գ. սպանախ, 15 գ. տոմատ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 645 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսից արգանակ պատրաստել և քամել: Միսը առանձնացնել ոսկորներից և կտրել 40-50 գ. կտորներով: Տաք արգանակի մեջ լցնել մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, կարագով տապակած սոխ, աղ և դնել թույլ կրակի վրա: 10-15 րոպե հետո ավելացնել սալորներ, բրինձ, կարագով լավ բովված ցորենի ալյուր, մեծ կտրատած փիփերթ, խաշած միսը, եռացնել ու վերցնել կրակի վրայից:

Պարունակություն :
 125 գ. տավարի մսի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 20 գ. բրինձ, 25 գ.գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ, 3 գ. ալյուր, 10 գ. սալոր, 120 գ. փիփերթ, աղն ըստ ճաշակի:.
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 1290 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսից արգանակ պատրաստել և քամել: Միսը կտրել կտորներով և լցնել արգանակի մեջ, ավելացնել տապակած գլուխ սոխ, կտորներով կտրած կարտոֆիլ, ավելացնել բոված ալյուր՝ արգանակի մեջ լուծված և եփել 10 րոպե: Դրանից հետո ապուրին ավելացնել մանրացրած, քամիչով անցկացրած պաստեղը, աղ, պղպեղ և եփել մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
125 գ. տավարի մսի համար վերցնել 20 գ. գլուխ սոխ, 3 գ. ալյուր, 10 գ. հալած յուղ,15 գ. սալորի պաստեղ, 100 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Տավարի մսով ապուրներ | Просмотров: 793 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Տավարի մսի (մանրացրած) կտորների վրա ջուր լցնել և եփել թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆը հեռացնել: Արգանակը քամել: Տաք քամած արգանակի մեջ լցնել մսի կտորները, ջոկած և լվացած բրինձ, կտրատած գազար, սոխեռած, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն
125 գ. տավարի մսի համար վերցնել: 20 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 10 գ. հալած յուղ, 20 գ. բրինձ, 100 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 1741 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոսկորներից արգանակ պատրաստել: Փափուկ միսը երկու անգամ անցկացնել մսաղացով: Ավելացնել սոխեռած, մաղադանոս, պղպեղ, աղ և լավ խառնել: Ալյուրը մաղել, մեջտեղում փոս սարքել և մեջը լցնել ձու, մի քիչ ջուր և արագ խմոր պատրաստել: Խմորից 1-2 մմ. հաստությամբ երկու շերտ պատրաստել: Շերտի եզրերից 1-2 սմ. խորությամբ տեղ-տեղ դնել պատրաստված զանգվածից 8-10 գ.: Խմորի եզրերին ձու քսե,լ ծածկել խմորը մյուս շերտով: Կլորաձև կտրել խմորը խճողակի հետ, եզրերը լավ կպցնել միմյանց: Պատրաստի մանթիները լցնել քամած, եռման արգանակի մեջ և եփել թույլ կրակի վրա, մինչև դրանք բարձրանան ջրի երեսին: Մանթիները մատուցել սխտորած մածունի հետ, իսկ մսի արգանակը մատուցել առանձին:

Պարունակություն :
 125 գ. տավարի մսի համար վերցնել 15 գ. գլուխ սոխ, 10 գ. յուղ, 50 գ. ալյուր, 1/2 ձու, 50 գ. մածուն; աղ, պղպեղ, մաղադանոս, սխտորն ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 631 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել մսով արգանակ: Եփելու ընթացքում մեջը լցնել չորս մասի բաժանած գազար և գլուխ սոխ: Պատրաստի արգանակը քամել: Նախօրոք թրջած ձավարը լցնել արգանակի մեջ և եփել, ապուրին ավելացնել չորացրած սալոր (ալուչա), աղ անել և եռացնել: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած: Միսը մատուցել առանձին:

Պարունակություն :
125 գ. տավարի մսի համար վերցնել: 30 գ. ձավար, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. գազար, 10 գ. հալած յուղ, 10 գ. չորացրած սալոր, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 1036 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Քամած արգանակի մեջ լցնել մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, սոխեռած և տոմատ, լվացած ծիրանաչիր, խաշած մսի կտորներ, աղ, պղպեղ և եփել: Ապուրրը մատուցել վրան մաղադանոս ցանած: Այս ապուրը կարելի է պատրաստել նաև հավի մսով

Պարունակություն :125 գ. տավարի մսի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. յուղ, 25 գ. ծիրանաչիր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 715 | Дата: 29.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսից պատրաստած արգանակը քամել, իսկ միսը կտրել կտորներով: Քամած արգանակի մեջ լցնել ջոկած և լվացած ոսպը, ավելացնել մսի կտորները, սոխեռած, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:
Պարունակություն :
125 գ. տավարի մսի համար վերցնել 50 գ. ոսպ, 100 գ. կարտոֆիլ, 25 գ. գլուխ սոխ, 10 գ. հալած յուղ, աղ, պղպեղ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 692 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել արգանակ և քամել: Եփած միսը կտրել կտորներով: Ծղոտաձև կտրած բազուկը շոգեխաշել կարագով: Առանձին բովել ալյուր (ալյուրը պետք է դառնա դեղին գույն) և լուծել արգանակի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Լուծված ալյուրը լցնել մնացած արգանակի մեջ, ավելացնել պատրատի բազուկը, մսի կտորները, աղ, պղպեղ և եփել 8-10 րոպե: Ապուրը մատուցել վրան մաղադանոս ցանած:
Պարունակություն :
125 գ. տավարի մսի համար վերցնել 200 գ. բազուկ, 15 գ. հալած յուղ, 3 գ. ալյուր, աղ, պղպեղ, մաղադանոս:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 591 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսից արգանակ պատրաստել և քամել, իսկ միսը կտորներով կտրել: Սերկևիլը առանց մաքրելու կտրել տորներով, միջուկը մաքրել և եփել շաքարի հետ: Եռման, քամած արգանակի մեջ լցնել տապակած սոխը, եփած սերկևիլը իր հյութով, մսի կտորները, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, աղ, պղպեղ և եփել: Ապուրը մատուցել վրան կանաչի ցանած:
Պարունակություն :
125 գ. տավարի մսի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 10 գ. ալած յուղ, 100 գ. կարտոֆիլ, 100 գ. սերկևիլ, 30 գ. շաքար, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Տավարի մսով ապուրներ | Просмотров: 639 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ազդրամիսը անջատել ոսկորից, կտրել 40-50 գ. կտորներով: Ոսկորը մանրացնել փոքր կտորներով, լցնել կաթսայի մեջ և դնել ջեռոց: Այն հավասար տապակելու համար շարունակ խառնել: Երբ ոսկորները դառնան շագանակագույն, վրան եռման ջուր լցնել, ավելացնել կլպած և կլոր կտրած տապակած սոխ, գազար, մաղադանոսի արմատ, պրաս, սխտոր, աղ, նախապես կտրած միսը և դնել կրակի վրա: Երբ արգանակը սկսի եռալ, հեռացնել քաֆը և շարունակել եփել թույլ կրակի վրա: Պատրաստի միսը հանել արգանակի միջից: Արգանակը քամել մանր անցքով քամիչով կամ անձեռոցիկով:
Պարունակություն :
200 գ. մսի համար վերցնել 25 գ. գազար, 30 գ. գլուխ սոխ, 16 գ. մաղադանոսի արմատ, 16 գ. պրաս, 3 գ. սխտոր, աղն ըստ ճաշակի:

Տավարի մսով ապուրներ | Просмотров: 755 | Дата: 27.01.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2020
Сделать бесплатный сайт с uCoz