Երեքշաբթի, 19.03.2024, 11.08.38
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Սնկով ապուրներ

В категории объявлений: 5
Показано объявлений: 1-5


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Սնկով արգանակ պատրաստել, քամել: Խաշած սնկերը մանր կտրատել, դրան ավելացնել սոխեռած, բոված ալյուր` արգանակի մեջ լուծված, լվացած դեղին սալոր (ալբուխար) կամ սև սալոր, չամիչ և եփել: Մատուցել վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
20 գ. չորացրած սնկի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. հալած յուղ կամ կարագ, 3 գ. ալյուր, 15 գ. չամիչ, 45 գ. սև սալոր կամ ալբուխար (չորացրած), աղ, մաղդաանոս` ըստ ճաշակի:
Սնկով ապուրներ | Просмотров: 899 | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ալյուրը մաղել, բուրգի նման վրա բերել, մեջտեղում փոս անել, ձու և ջուր լցնել, ավելացնել աղ և հունցել խմորը այնքան, մինչև դառնա ամուր և ձգվող: Խմորը բաժանել մի քանի մասի և յուրաքանչյուր մասը բացել 1-1,5 մմ հաստությամբ շերտով: Խմորի շերտերը փաթաթել ռուլետի նման և կտրել 3-4 մմ լայնությամբ: Պատրաստի արիշտան չորացնել բաց օդում, իսկ վերջում դնել ջեռոցի մեջ և պահել այնքան, մինչև վարդագույն դառնա:

Պարունակություն :
1 կգ չորացրած արիշտա պատրաստելու համար վերցնել 950 գ. ալյուր (բարձր տեսակի), 400 գ. ջուր, 4 ձու, 20 գ. աղ:
Սնկով ապուրներ | Просмотров: 2011 | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստել սնկով արգանակ, քամել, խաշած սնկերը մանր կտրատել և տապակել յուղով: Քամած տաք արգանակի մեջ լցնել տապակած սնկերը, մեծ կտորներով կտրած կարտոֆիլ, աղ, պղպեղ: Արիշտան (Նայել հաջորդ բաղադրատոմսը) կամ վերմիշելը 3-5 րոպե պահել եռման ջրում, լցնել քամիչի մեջ, հետո լցնել եռացող ապուրի մեջ և եփել:

Պարունակություն
20 գ. չորացրած սնկի համար վերցնել 20 գ. գլուխ սոխ, 15 գ. յուղ, 100 գ. կարտոֆիլ, 20 գ. արիշտա (կամ վերմիշել), աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սնկով ապուրներ | Просмотров: 957 | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Տավարի մսով արգանակ պատրաստել և քամել, միսը առանձնացնել ոսկորներից և կտրել 40-50 գ. կտորներով: Տաք քամած արգանակի մեջ լցնել ջոկած և լվացած գարեձավարը, սոխեռածը, աղ և եփել թույլ կրակի վրա: Չորացրած սնկերը լվանալ, 3-4 ժամ թրջել ջրի մեջ և եփել նույն ջրում: Խաշած ջուրը քամել, սնկերը մանր կտրատել և ջրի հետ մեկտեղ ավելացնել ապուրին: Այնուհետև լցնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, աղ անել և ապուրը թեթևակի եփել: Մատուցելիս ապուրով ափսեի մեջ կիտրոնի հյութ լցնել:

Պարունակություն
125 գ մսի համար վերցնել 20 գ. չորացրած սունկ, 10 գ. հալած յուղ, 20 գ. գարեձավար, 20 գ. գլուխ սոխ, 80 գ. կարտոֆիլ, 1/4 կիտրոն, աղ, համեմ` ըստ ճաշակի:
Սնկով ապուրներ | Просмотров: 929 | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չորացրած սնկերը լավ լվանալ, 3-4 ժամ թրջել և այդ ջրում էլ եփել: Ջուրը քամել, խաշած սնկերը մանր կտրել և նորից լցնել արգանակի մեջ: Ապուրին ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխեռած, ջոկած և լվացած բրինձ: Աղ անել և եփել:

Պարունակություն :
120 գ. չորացրած սնկի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 15 գ. յուղ, 25 գ. բրինձ, աղ, պղպեղ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սնկով ապուրներ | Просмотров: 1005 | Дата: 03.02.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz