Ձկնեղենով կերակրատեսակներ - ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ - Այս ամենը անվճար է - Հայաստան 2010
Հինգշաբթի, 23.10.2014, 09.51.03
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 7
ՀՅՈՒՐԵՐ 7
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Ձկնեղենով կերակրատեսակներ

В категории объявлений: 31
Показано объявлений: 1-20
Страницы: 1 2 »


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ դնել մետաղյա ճաղեր կամ ձող և լցնել այնքան եռման ջուր, որ ծածկի ճաղերին: Ձուկը մաքրել թեփուկներից ու խռիկներից, լվանալ, փորի կողմից աղ ցանել, կտորներով կտրել և դնել մետաղաճաղերի վրա: Ձկան վրա, ամբողջ տարածքով, դնել կլոր կտրած գազար ու գլուխ սոխ, ավելացնել հատիկով պղպեղ, թարխուն, աղ անել և դնել կրակի վրա: Եռալուց 15-20 րոպե անց կաթսան վերցնել կրակից, ձուկը մի քանի րոպե թողնել մեջը` առանց կափարիչը բացելու, հետո հանել: Զարդարել մաղադանոսով: Որպես խավարտ փլավ մատուցել:

Պարունակություն :
 190 գ. կողակի համար վերցնել 40 գ. բրինձ (փլավի համար), 30 գ. գազար կամ սոխ, աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 411 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Եփելու համար պատրաստի կողակը կտրել կտորներով, աղ անել, թաթախել ձվի, հետո ալյուրի մեջ, այնուհետև տապակել ձեթով: Մատուցել տապակած կարտոֆիլով ու թարխունի տերևներով:

Պարունակություն :
200 գ. կողակի համար վերցնել 100 գ. կարտոֆիլ, 20 գ. յուղ, 10 գ. ալյուր, 1/4 ձու, աղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 415 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, կտրել չափաբաժիններով, համեմել աղով ու պղպեղով և երկու կողմից տապակել ձեթի մեջ: Մատուցելիս վրան ցանել թարխունի և համեմի տերևներ: Որպես խավարտ մատուցել կտորներով կտրատած տապակած կարտոֆիլ:

Պարունակություն :
200 գ. կողակի համար վերցնել 20 գ. արևածաղկի ձեթ, 200 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, թարխուն և համեմ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 301 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կարագ քսած կավե ամանի տակ դնել մի շերտ կլոր կտրած գլուխ սոխ, իսկ դրա վրա կլորաշերտով կտրած լոլիկ, (մի շերտ), մանր կտրատած բուլղարական պղպեղ, լցնել աղ, կարմիր պղպեղ և մի քանի հատ սև, բուրավետ պղպեղ: Բանջարեղենի վերևում մեկ շարքով դնել մշակված կարմրախայտը (մեծ ձկները կտրել կտորներով), ծածկել կտրատած լոլիկի շերտով, սոխով, թարխունով, ավելացնել պղպեղ (սև, կարմիր և բուրավետ), լցնել սպիտակ գինի, ծածկել ամանը կափարիչով, կափարիչի եզրերին խմոր քսել և ձկով ամանը դնել տաք ջեռոցի մեջ` 30-40 րոպե: Ձուկը մատուցել նույն ամանի մեջ:

Պարունակություն :
200 գ. կարմրախայտի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. կարագ, 100 գ. լոլիկ, 15 գ. բուլղարական պղպեղ, 2-ական գ. սև և բուրավետ պղպեղ, 5 գ. աղ, 25 գ. սպիտակ գինի, 20 գ. ալյուր` խմորի համար, կարմիր պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 254 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ֆոլգայի վրա կարագ քսել, դնել մաքրած, փորոտիքը հեռացված ձուկը, դրա վրա շարքով դնել կտորներով կտրած լոլիկ, մանր կտրած գլուխ սոխ, թարխուն, համեմել աղով ու պղպեղով: Թղթի եզրերը վրա բերել, իրար կպցնել և պատել խմորով: Ձկով փաթեթը դնել յուղ քսած տապակի մեջ և 15-18 րոպե եփել ջեռոցում: Դրանից հետո ֆոլգան բացել և ձուկը դնել ափսեի մեջ: Մատուցել` մաղադանոսի տերևներով զարդարած:

Պարունակություն :
 250 գ. ձկան համար վերցնել 80 գ. լոլիկ, 20 գ. կանաչ սոխ, 10 գ. թարխուն, 10 գ. կարագ, 10 գ. ալյուր` խմորի համար, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 436 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած և փորոտիքը թափված ձուկը լվանալ, աղ անել: Հարել ձուն, վրան լցնել կաթ և խառնել` մինչև դառնա միատարր զանգված: Ձուկը թաթախել ալյուրի մեջ, մտցնել կաթով ու ձվով զանգվածի մեջ, որից հետո թաթախել սուխարու մեջ և երկու կողմից տապակել` մինչև ոսկեգույն դառնա: Կարմրախայտը մատուցել կլորաշերտով կտրած կիտրոնով, զարդարել մաղադանոսի տերևներով:

Պարունակություն :
 250 գ. ձկան համար վերցնել 1/4 ձու, 20 գ. կաթ, 20 գ. սուխարի, 20 գ. հալած յուղ, 15 գ. կիտրոն, 10 գ. ալյուր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 304 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ընտրել միահավասար ձկներ, փորոտիքը մաքրել, լվանալ, աղ անել, թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից յուղով տապակել յուղի մեջ` մինչև ոսկեգույն երանգ ստանա: Կարմրախայտը մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսի տերևներով ու կիտրոնի կտորներով, կիտրոնը կարելի է փոխարինել թթու դրած վարունգով:

Պարունակություն :
250 գ. կարմրախայտի համար վերցնել 30 գ. հալած յուղ, 10 գ. կիտրոն, 10 գ. ալյուր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 361 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած և փորոտիքը թափված ձուկը լվանալ, աղ անել, դնել կաթսայի մեջ, մի քիչ ջուր լցնել, փակել կաթսան կափարիչով և 15-18 րոպե խաշել թույլ կրակի վրա: Կաթսան վերցնել կրակից, զգուշորեն տեղափոխել ձուկը ափսեի մեջ և զարդարել մաղադանոսի տերևներով: Առանձին մատուցել քացախ:

Պարունակություն :
250 գ. կարմրախայտի համար վերցնել 60 գ. ջուր, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 259 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Ձուկը մաքրել, փորոտիքը թափել, կտրել գլուխն ու պոչը և խաշել: Գլխով ու պոչով պատրաստել արգանակ և քամել: Գազարը և գլուխ սոխը մանր կտրատել, տապակել յուղով, հետո ավելացնել տոմատ և նորից տապակել 5-7 րոպե: Բոված ալյուրը խառնելով լուծել արգանակի հետ, ավելացնել պատրաստի բանջարեղենը, ծեծած սխտոր, աղ, պղպեղ և եփել: Խաշած ձկան վրա լցնել պատրաստի սոուսը և նորից եփել: Սիգը մատուցել ափսեով` վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
200 գ. սիգի համար վերցնել 20 գ. գազար, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. տոմատ, 15 գ. հալած յուղ, 3 գ. ալյուր, 2 գ. սխտոր, 100 գ. ձկան արգանակ, աղ, հատիկով պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 244 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը:Պատրաստի սիգի մեջքի վրա կտրվածք անել (4-5 կտրվածք` միջին չափի ձկան համար), օղակաձև ծալելով դնել կաթսայի մեջ: Վրան տաք ջուր լցնել` 0.3 լիտր 1 կգ. ձկան համար, ավելացնել համեմունքներ և խաշել փակած ամանի մեջ:
Պարունակություն :200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գլուխ սոխ, նեխուր, դափնու տերև, պղպեղ, աղն ըստ ճաշակի:

Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 245 | Дата: 27.07.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը ծալել օղակաձև և դնել կաթսայի մեջ` փորի կողմով: Ավելացնել բանջարեղեն, համեմունքներ, լցնել եռման ջուր, այնքան, որ ձկից 3-5 սմ-ով վերև լինի, հասցնել եռման աստիճանի և շարունակել եփել թույլ կրակի վրա: Ձուկը կարելի է խաշել նախապես չափաբաժնով կտրած:
Պարունակություն : 
200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գազար, 5 գ. գլուխ սոխ, 5 գ. մաղադանոս, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 282 | Дата: 08.06.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի սիգի մեջքի վրա կտրվածք անել (4-5 կտրվածք` միջին չափի ձկան համար), օղակաձև ծալելով դնել կաթսայի մեջ: Վրան տաք ջուր լցնել` 0.3 լիտր 1 կգ. ձկան համար, ավելացնել համեմունքներ և խաշել փակած ամանի մեջ:

Պարունակություն :
200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գլուխ սոխ, նեխուր, դափնու տերև, պղպեղ, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 259 | Дата: 08.06.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի 120 գ-ոց կտորներով կտրած սիգը պահել մարինադի մեջ 2-3 ժամ, հագցնել շամփուրի վրա և խորովել կրակի վրա: Ձուկը մատուցել ափսեով, զարդարել կանաչու տերևներով, նռան հատիկներով կամ կիտրոնի կտորներով: Որպես խավարտ կարելի է օգտագործել եփված լոլիկ, սմբուկ և կանաչ պղպեղ:
Պարունակություն :
120 գ. սիգի համար վերցնել 30 գ. նռան հատիկներ կամ 1/4 կիտրոն, 30 գ. կանաչի, 5 գ. տոմատ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 235 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Իշխանը մաքրել, փորոտիքը հեռացնել և լվանալ: Ձկան փափուկ մասը կտրել կտորներով և անցկացնել մսաղացով: Ավելացնել ձու, ծեծած մշկընկույզ, սև, բուրավետ պղպեղ, սխտոր, աղ և լավ խառնել: Պատրաստի զանգվածից պատրաստել հավի ձվի մեծության գնդիկներ: Պատրաստի գնդիկները տապակել թավայի մեջ: Առանձին պատրաստել տոմատի սոուս` ՙՏոմատի սոուսով իշխան՚-ի նման: Մատուցել ափսեով, վրան լցնել սոուս ու թարխունի տերևներ:
Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. հալած յուղ, 14 ձու, 50 գ. տոմատի սոուս, 3 գ. աղ, 0.2 գ. բուրավետ պղպեղ, 0.5 գ. մշկընկույզ, 0.2 գ. սև պղպեղ, 1 գ. սխտոր, 2 գ. թարխուն:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 387 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Մշակված իշխանը լվանալ, աղ անել և դնել նախապես կարագ քսած թավայի մեջ: Ավելացնել կլորաշերտով կտրած գլուխ սոխ, լոլիկ, լավ ծեծած սխտոր ու պղպեղ: Ձկով թավան դնել ջեռոցի մեջ և եփել 15-18 րոպե: Ձուկը մատուցել նույն թավայի մեջ` վրան թարխունի և մաղադանոսի տերևներ ցանած:
Պարունակություն : 
200 գ. իշխանի համար վերցնել 300 գ. լոլիկ, 20 գ. կարագ, 20 գ. գլուխ սոխ, աղ, պղպեղ, սխտոր, թարխուն և մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 295 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը մաքրել փորոտիքից` առանց փորը բացելու (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով), իսկ հետո լվանալ և աղ անել: Ձուկը լցոնել խաշած բրինձով, համեմված յուղով, չամիչով ու կոճապղպեղով: Պատրաստի ձուկը օղակաձև ծալել` պոչի լողակը մտցնելով ներքևի ծնոտի մեջ, այնուհետև դնել յուղ քսած և սուխարի շաղ տված տապակի մեջ և եփել ջեռոցում: Իշխանը մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսի տերևներով:
Պարունակություն :
 250 գ. իշխանի համար վերցնել 20 գ. բրինձ, 20 գ. յուղ, 15 գ. չամիչ, 0.1 գ. կոճապղպեղ, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 358 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Իշխանը մաքրել, փորը կտրել, հեռացնել փորոտիքը, լվանալ և տափակեցնել` առանց մեջքը կտրելու: Պատրաստի ձուկը դնել յուղ քսած տապակի մեջ, աղ անել, կարագ քսել, լցնել կարմիր պղպեղ, մանրացրած կանաչ սոխ ու թարխուն և 18-20 րոպե դնել ջեռոցի մեջ: Պատրաստի իշխանը մատուցել ափսեով, զարդարել թարխունի տերևներով և մանր կտրատած կանաչ սոխով:
Պարունակություն :
250 գ. իշխանի համար վերցնել 10 գ. կարագ, 25 գ. կանաչ սոխ, աղ, կարմիր պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 610 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը մաքրել փորոտիքից` առանց փորը բացելու (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով): Ճաշի գդալով քերելով մաքրել ներսը և ողնաշարի վրայի արյունը: Դրանից հետո լավ լվանալ և սրբիչով չորացնել: Որպեսզի ձուկը պատրաստման ընթացքում չդեֆորմացվի, պետք է սուր դանակով մի քանի տեղ կտրել: Պատրաստի ձուկը ներսից և դրսից աղ անել, լցնել կարմիր պղպեղ, հագցնել շամփուրի վրա և խորովել շիկացած ածուխների վրա (առանց կրակի), ձուկը մեջընդմեջ շուռ տալ և վրան կարագ քսել: Իշխանը մատուցել ափսեի մեջ` զարդարելով կլոր կտրած կիտրոնով և թարխունի տերևներով: Նռան հատիկները մատուցել առանձին: Կիտրոնը կարելի է մատուցել նաև առանձին:
Պարունակություն :
 250 գ. իշխանի համար վերցնել 5 գ. կարագ, 15 գ. կիտրոն, 50 գ. նռան հատիկներ. աղը, կարմիր և սև պղպեղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 250 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Փորոտիքից մաքրած, լվացած իշխանը տափակացնել (առանց մեջքը կտրելու) և երկու կողմից տապակել յուղով` մինչև դառնա ոսկեգույն: Տապակած ձկան վրա լցնել հարած ձու և ձկով տապակը դնել ջեռոցի մեջ` 3-5 րոպե: Իշխանը մատուցել հենց այդ տապակով` վրան թարխուն ցանած: Պատրաստի ձուկը կարելի է զարդարել ակնիկով և թարխունով:
Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 20 գ հալած յուղ, 1 ձու, աղ, պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 262 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված իշխանը պատրաստել ինչպես ՙԿարտոֆիլով իշխանը՚ (Նայել նախորդ բաղադրատոմսը): Պատրաստի իշխանը դնել ափսեի մեջ, վրան տոմատի սոուս լցնել, զարդարել մաղադանոսի տերևներով: Տոմատի սոուս պատրաստելու համար գլուխ սոխը մանր կտրատել և թեթևակի տապակել յուղով, մեջը լցնել տոմատ, իսկ հետո բոված ալյուր (ալյուրը պետք է լինի մուգ շագանակագույն) և մի որոշ ժամանակ թողնել կրակի վրա: Դրանից հետո ջրիկացնել ձկան արգանակով, լցնել աղ, շաքար, կարմիր պղպեղ, խառնել: Եփել 8-10 րոպե, իսկ հետո կարագ դնել վրան:
Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 6 գ. ցորենի ալյուր, 20 գ. հալած յուղ, 50 գ. տոմատի սոուս, աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի: 25 գ. տոմատի սոուս պատրաստելու համար վերցնել 30 գ. գլուխ սոխ, 3 գ. ցորենի ալյուր, 1 գ. շաքար, 5 գ. հալած յուղ, 50 գ. ձկան արգանակ, աղ և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 500 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

1-20 21-31
Մեր հառցումը
Որ ղեկավարն է ավելի ընդունելի
Պատասխանել են: 1588

Հայաստան © 2014
Сделать бесплатный сайт с uCoz