Երեքշաբթի, 19.03.2024, 09.50.07
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ » Աղցան

В категории объявлений: 21
Показано объявлений: 1-20
Страницы: 1 2 »


Сортировать по: ԱՄՍԱԹՎԻ · Անվամբ · Վարկանիշի · Մեկնաբանումների · ԲԵՌՆՄԱՄԲ · ԴԻՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Պատրաստման եղանակը :
Սմբուկը մաքրել պտղակոթից, կլպել, այնուհետև մի կողմից դանակով ճեղք բացել և գդալով հեռացնել միջուկը: Արդեն մաքրած սմբուկը 10-15 րոպե դնել աղաջրի մեջ: Սմբուկի միջուկը կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, լվացած ու մանրացրած մաղադանոս և նեխուր, համեմ, սամիթ, համեմել աղով, պղպեղով, խառնել և տապակել ձեթով: Պատրաստի սմբուկները լցոնել այս միջուկով և մեկ շարքով շարել տաքացրած ձեթով թավայի մեջ՜ կտրած մասը վերև: Ավելացնել կլպած լոլիկ, աղ ցանել, ավելացնել մի քիչ ջուր (մեկ բաժնին 20 գ.), լցնել մանր կտրատած համեմ, սամիթ, փակել և 5 րոպե շոգեխաշել: Սմբուկը մատուցել շոգեխաշելուց հետո մնացած հյութով: Ուտեստը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
Պարունակություն :
200 գ. (3-4 հատ) սմբուկի համար վերցնել 5 գ. սխտոր, 50 գ. մաղադանոս և նեխուր, 5 գ. համեմ և սամիթ, 50 գ. լոլիկ, աղ, պղպեղ՜ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 983 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Վարունգը, սոխը կլպել, բուլղարական պղպեղը պտղակոթի կողմից մաքրել: Բանջարեղենը կտրել կլոր շերտերով: Համեմը, ռեհանը, մաղադանոսը մանր կտրել: Բանջարեղենը աղցանամանի մեջ դասավորել շարունակական շարքով այնպես, որ հերթով դրվեն լոլիկը, վարունգը, բուլղարական պղպեղը: Աղցանին լցնել աղ, աղացած սև պղպեղ, վերջում` սոխը, աղցանին ավելացնել քացախ և կանաչի:

Պարունակություն :
100 գ. լոլիկի համար վերցնել 75 գ. վարունգ, 25 գ. բուլղարական պղպեղ, 25 գ սոխ, 5 գ. պղպեղ, քացախ, կանաչ համեմ, ռեհան, մաղադանոս` ըստ ճաշակի:


Աղցան | Просмотров: 1199 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկը, բուլղարական պղպեղը, լոլիկը շարել շամփուրի վրա և խորովել շիկացած ածուխներիի վրա (առանց կրակի): Բանջարեղենը և գլուխ սոխը մաքրել, աղ անել, շարել կողք-կողքի և վրան մաղադանոս ցանել:

Պարունակություն :
50 գ.սմբուկի համար վերցնել 100 գ. լոլիկ, 25 գ. գլուխ սոխ, 25 գ. բուլղարական պղպեղ, աղ, սև պղպեղ, մաղադանոս՜ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 1013 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Թթվեցրած կաղամբը և գլուխ սոխը կտրատել, ավելացնել մարինացված խաղող, մանր կտրատած խնձոր և անկորիզ ձիթապտուղ, լցնել ձեթ (զեյթունի կամ արևածաղկի), խառնել: Մատուցելուց առաջ լցնել աղցանամանի մեջ, ձևավորել մարինացված խնձորի կտորներով, խաղողի փոքր տերևներով, վրան մաղադանոս ցանել:

Պարունակություն :
100 գ. կաղամբի համար վերցնել 20 գ. գլուխ սոխ, 30 գ. խնձոր, 40 գ. խաղող, 15 գ. ձիթապտուղ, 10 գ. ձեթ, կանաչին ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 969 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կարմիր լոբին լվանալ, սառը ջուր լցնել և խաշել, որից հետո քամել: Սառելուց հետո լոբու վրա լցնել աղ, պղպեղ, քացախ՝ խառնած ձեթի հետ և լավ խառնել: Լցնել աղցանամանի մեջ, զարդարել սոխով, մաղադանոսով ու համեմով:
Պարունակություն :
80 գ.լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. ձեթ, 15 գ. քացախ, աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 2060 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ծաղկակաղմբը մաքրել վնասված ցողուններից, լցնել աղաջրով լցված կաթսայի մեջ (ջուրը պետք է ծածկի կաղամբին), ավելացնել մանրացրած կիտրոն և եռալու պահից սկսած 5-8 րոպե եփել: Պատրաստի կաղամբը հանել ջրից, սառեցնել, մանր կտրատել, լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել կիտրոնի հյութի հետ խառնած ձեթ, ցանել մանր կտրատած կանաչի և զարդարել ձիթապտուղով:
Պարունակություն :
200 գ. ծաղկակաղամբի համար վերցնել 10գ. ձեթ, 14 գ. կիտրոն, 15 գ. ձիթապտուղ, խառը կանաչի, աղ (աղաջրի համար) 6 գ.:
Աղցան | Просмотров: 1438 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած ոլոռը աղալ մսաղացով, ավելացնել մաքրած ընկույզ, ցողունից մաքրած քիշմիշ, հիլ, ոլոռի ջրով պատրաստած շաֆրանի թուրմ (1 բաժնին 50 գ.) խառնել և ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել կամ պաշտետի ձև տալ:
Պարունակություն :
 80 գ. ոլոռի համար վերցնել 30 գ. ընկույզ, 30 գ. քիշմիշ, 15 հ. հիլ, շաֆրան:
Աղցան | Просмотров: 995 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Թթու դրած կաղամբը քամել աղաջրից, մանր կտրատել, լցնել աղցանամանի մեջ, վրան ձեթ լցնել, խառնել և ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ:
Պարունակություն :
125 գ. կաղամբի համար վերցնել 15 գ. ձեթ, 40 գ. գլուխ սոխ:

Աղցան | Просмотров: 1399 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Խաշած կարտոֆիլը կլպել, կտրել կլոր շերտերով: Վարունգը և լոլիկը նույնպես կտրել կլոր շերտերով: Աղցանամանի մեջ հերթական շարքով շարել կարտոֆիլը, վարունգը, լոլիկը, լցնել աղ, պղպեղ, վրան թթվասեր ավելացնել (թթվասերը կարելի է նաև առանձին մատուցել), վերջում կլոր շերտով կտրած ձու շարել: Մատուցելիս կարելի է վրան ցանել մանր կտրատած մաղադանոս: Աղցանը զարդարել կակաչի ձև տված լոլիկով:


Պարունակություն : 100 գ. կարտոֆիլի համար վերցնել 12 ձու, 50 գ. լոլիկ, 50 գ. վարունգ, 50 գ. թթվասեր, աղ, պղպեղ և մաղադանոս՝ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 830 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Միահավասար կլոր կարտոֆիլները խաշել առանց կլպելու, սառեցնել, կլպել, լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել մանր կտրատած սամիթ, կանաչ սոխ, աղ: Աղցանի վրա ցանել կարմիր պղպեղ և մատուցել թարմ վարունգով ու լոլիկով:

Պարունակություն :
150 գ. կարտոֆիլի համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 5 գ. սամիթ, 25 գ. վարունգ, 25 գ. լոլիկ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 921 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Խաշած կարտոֆիլը կլպել, կլոր շերտերով կտրել, լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել աղ, պղպեղ: Ավելացնել թթվասեր և համեմել կանաչիով ու սոխով:

Պարունակություն :
200 գ. կարտոֆիլի համար վերցնել 50 գ. թթվասեր, աղ, պղպեղ, կանաչ սոխ, մաղադանոս՝ ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 925 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Գոլորշու վրա կամ ջրով եփված կարտոֆիլը սառեցնել, կլպել, կլոր շերտերով կտրել, շարել ափսեի մեջ: Ավելացնել մանր կտրատած կաղամբ (աղաջրից քամած), աղ, պղպեղ, ձեթ, մանր կտրատած գլուխ սոխ և խառնել: Լցնել աղցանամանի մեջ և վրան կանաչի ցանել :
Պարունակություն :
125 կարտոֆիլի համար վերցնել 80 գ. թթու կաղամբ, 50 գ. գլուխ սոխ, 15 գ. արևածաղկի ձեթ, աղ, պղպեղ, կանաչին ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 799 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)



Պատրաստման եղանակը :
Լոլիկը և կլպած վարունգը կտրել բարակ կլորաշերտերով, լցնել աղցանամանի մեջ, վրան աղ և պղպեղ լցնել: Աղցանին լցնել քացախի հետ խառնած արևածաղկի ձեթ և մաղադանոս:
Պարունակություն :
 100 գ. վարունգի համար վերցնել 100 գ. լոլիկ, 15 գ. քացախ, 5 գ. արևածաղկի ձեթ, աղ, սև պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 1674 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ծեծած սխտորի վրա լցնել քացախ և թողնել 30 րոպե: Լոլիկը կտրել կտորներով դնել աղցանամանի մեջ, լցնել աղ, սև պղպեղ, քացախը՝ սխտորով, վերջում համեմ ցանել:
Պարունակություն :
200 գ. լոլիկի համար վերցնել 2 գ. սխտոր, 25 գ. քացախ, աղ, պղպեղ, համեմն ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 867 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկները կլպել, վրան աղ ցանել, 10-15 րոպե այդպես թողնել, որից հետո քամել, լվանալ և տապակել ձեթի մեջ՝ կլորաշերտով կտրած գլուխ սոխի հետ: Այնուհետև շարել ափսեի մեջ, ավելացնել կլոր շերտով կտրած լոլիկ և բուլղարական պղպեղ, վրան լցնել աղ, պղպեղ, քացախ և խառնել: Պատրասված բանջարեղենները դնել աղցանամանի մեջ և վրան մաղադանոսի տերևներ դնել:
Պարունակություն
100գ. սմբուկի համար վերցնել 50 գ. սոխ, 25 գ. բուլղարական պղպեղ, 100 գ. լոլիկ, 20 գ.ձեթ, աղ, սև պղպեղ, քացախ, մաղադանոս՝ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 808 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկները առանց յուղի դնել տաք թավայի մեջ և եփել: Երբ սմբուկները սառեն, կլպել, որից հետո մանր կտրել, դնել աղցանամանի մեջ, վրան լցնել ծեծած սխտոր և խառնել: Ձեթը խառնել քացախի, աղի, պղպեղի հետ, լցնել աղցանի վրա և զգուշորեն խառնել: Սմբուկների կողքին շարել լոլիկի կտորներ և վրան շաղ կտրատած մաղադանոս:
Պարունակություն :
100 գ. սմբուկի համար վերցնել 60 գ. լոլիկ, 2 գ. սխտոր, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի
Աղցան | Просмотров: 864 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ընտրել միահավասար, հասունացած սմբուկներ, կտրել 2 սմ հաստությամբ կլորաշերտերով, վրան աղ ցանել և թողնել 5-10 րոպե՝ և տապակել ձեթի մեջ: Բանկայի տակ շարել կլոր շերտով կտրած գլուխ սոխ, աղ ցանել, հետո բանկայի մեջ դասավորել սմբուկն ու սոխը, վրան լցնել գինու քացախ, սև պղպեղ, փակել բանկայի բերանը և պահել սառը տեղում: Մատուցել որպես նախուտեստ:
Պարունակություն :
100 գ. սմբուկի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 30 գ. ձեթ, 30 գ. քացախ, աղն ըստ ճաշակի:.
Աղցան | Просмотров: 959 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ընտրել միահավասար սմբուկներ, բոլոր կողմերից խորովել ածուխի վրա (առանց կրակի) կամ եփել փռի մեջ, զգուշորեն հեռացնել կլեպը և դնել տաքացրած յուղով կաթսայի մեջ: Վրան լցնել աղ, կիտրոնի հյութ և տապակել այնքան, որ դառնա շագանակագույն, հետո նորից վրան լցնել կիտրոնի հյութ: Տեղափոխել ափսեի մեջ, վրան լցնել տապակելու ընթացքում առաջացած հյութը, ձևավորել կանաչ պղպեղի շերտերով (միջուկը մաքրած), հասուն լոլիկի կտորներով, գլուխ սոխի կլոր շերտերով և ձիթապտուղով (առանց կորիզի), վերջում ցանել մանրացրած կանաչի:
Պարունակություն :
150 գ. սմբուկի համար վերցնել 30 գ. ձեթ, 1/5 կտոր կիտրոն, 30 գ. լոլիկ, 25 գ. կանաչ պղպեղ, 20 գ. գլուխ սոխ, 10 գ. ձիթապտուղ, աղ, կանաչին ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 864 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկը պատրաստել միջուկի համար, ինչպես «սխտորած» աղցանի մեջ (վերը նշված բաղադրատոմսում): Միջուկը պատրաստել հետևյալ կերպ - ընկույզը կեղևահան անել և մանր կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, մաքրած և կտրատած մաղադանոս, կանաչի, խառնել: Ստացված զանգվածով լցոնել սմբուկները, տապակել բոլոր կողմերից, դասավորել բանկաների մեջ, վրան լցնել տապակելուց հետո մնացած ձեթը և այդպես թողնել մի որոշ ժամանակ, որպեսզի ձեթը ներծծվի, դրանից հետո մի քիչ կարագ ավելացնել, այնպես, որ սմբուկների վերին շերտը ծածկվի: Հետո բանկաները ծածկել ստվարաթղթով, կապել և պահել ցուրտ տեղում:
Պարունակություն :
100 գ. սմբուկի համար վերցնել 100 գ. մաքրած ընկույզ, 5 գ. սխտոր, 20 գ. մաղադանոս, 10 գ. աղ և այնքան կարագ, որ ծածկի սմբուկները:

Աղցան | Просмотров: 721 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Լոլիկը կտրել կտորներով, մաքրած վարունգը՜ կլորաշերտով: Աղցանամանի մեջ դնել կտրատած հազարը, հերթականությամբ դասավորել լոլիկը և վարունգը, վրան լցնել քացախի հետ խառնած ձեթ, համեմել աղով և պղպեղով, վերջում մաղադանոս ցանել:
Պարունակություն :
50 գր. հազարի համար վերցնել 80 գ. լոլիկ, 80 գ. վարունգ, 15 գ արևածաղկի ձեթ, 20 գ. քացախ (3%), աղ, պղպեղ, մաղադանոս՝ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 869 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

1-20 21-21

Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz