Ուրբաթ, 26.04.2024, 19.07.24
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սառը ուտեստներ [36] Աղցան [21]
Կոլոլակ [3] Ոչխարի մսով կերակրատեսակներ [16]
Տավարի մսով ապուրներ [15] Հավի մսով ապուրներ [6]
Սնկով ապուրներ [5] Բակլազգիներով և ձավարեղենով ճաշատեսակներ [18]
Պիցցա [7] Ապուր [18]
Ձկնեղենով կերակրատեսակներ [31] Պահածոներ [20]
Հայկական [0]

В разделе объявлений: 196
Показано объявлений: 26-50
Страницы: « 1 2 3 4 ... 7 8 »

Պատրաստման եղանակը :
Ձուկը մաքրել, փորոտիքը հեռացնել, կտրել չափաբաժիններով, համեմել աղով ու պղպեղով և երկու կողմից տապակել ձեթի մեջ: Մատուցելիս վրան ցանել թարխունի և համեմի տերևներ: Որպես խավարտ մատուցել կտորներով կտրատած տապակած կարտոֆիլ:

Պարունակություն :
200 գ. կողակի համար վերցնել 20 գ. արևածաղկի ձեթ, 200 գ. կարտոֆիլ, աղ, պղպեղ, թարխուն և համեմ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1195 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կարագ քսած կավե ամանի տակ դնել մի շերտ կլոր կտրած գլուխ սոխ, իսկ դրա վրա կլորաշերտով կտրած լոլիկ, (մի շերտ), մանր կտրատած բուլղարական պղպեղ, լցնել աղ, կարմիր պղպեղ և մի քանի հատ սև, բուրավետ պղպեղ: Բանջարեղենի վերևում մեկ շարքով դնել մշակված կարմրախայտը (մեծ ձկները կտրել կտորներով), ծածկել կտրատած լոլիկի շերտով, սոխով, թարխունով, ավելացնել պղպեղ (սև, կարմիր և բուրավետ), լցնել սպիտակ գինի, ծածկել ամանը կափարիչով, կափարիչի եզրերին խմոր քսել և ձկով ամանը դնել տաք ջեռոցի մեջ` 30-40 րոպե: Ձուկը մատուցել նույն ամանի մեջ:

Պարունակություն :
200 գ. կարմրախայտի համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. կարագ, 100 գ. լոլիկ, 15 գ. բուլղարական պղպեղ, 2-ական գ. սև և բուրավետ պղպեղ, 5 գ. աղ, 25 գ. սպիտակ գինի, 20 գ. ալյուր` խմորի համար, կարմիր պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1182 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ֆոլգայի վրա կարագ քսել, դնել մաքրած, փորոտիքը հեռացված ձուկը, դրա վրա շարքով դնել կտորներով կտրած լոլիկ, մանր կտրած գլուխ սոխ, թարխուն, համեմել աղով ու պղպեղով: Թղթի եզրերը վրա բերել, իրար կպցնել և պատել խմորով: Ձկով փաթեթը դնել յուղ քսած տապակի մեջ և 15-18 րոպե եփել ջեռոցում: Դրանից հետո ֆոլգան բացել և ձուկը դնել ափսեի մեջ: Մատուցել` մաղադանոսի տերևներով զարդարած:

Պարունակություն :
 250 գ. ձկան համար վերցնել 80 գ. լոլիկ, 20 գ. կանաչ սոխ, 10 գ. թարխուն, 10 գ. կարագ, 10 գ. ալյուր` խմորի համար, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1677 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած և փորոտիքը թափված ձուկը լվանալ, աղ անել: Հարել ձուն, վրան լցնել կաթ և խառնել` մինչև դառնա միատարր զանգված: Ձուկը թաթախել ալյուրի մեջ, մտցնել կաթով ու ձվով զանգվածի մեջ, որից հետո թաթախել սուխարու մեջ և երկու կողմից տապակել` մինչև ոսկեգույն դառնա: Կարմրախայտը մատուցել կլորաշերտով կտրած կիտրոնով, զարդարել մաղադանոսի տերևներով:

Պարունակություն :
 250 գ. ձկան համար վերցնել 1/4 ձու, 20 գ. կաթ, 20 գ. սուխարի, 20 գ. հալած յուղ, 15 գ. կիտրոն, 10 գ. ալյուր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1333 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ընտրել միահավասար ձկներ, փորոտիքը մաքրել, լվանալ, աղ անել, թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից յուղով տապակել յուղի մեջ` մինչև ոսկեգույն երանգ ստանա: Կարմրախայտը մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսի տերևներով ու կիտրոնի կտորներով, կիտրոնը կարելի է փոխարինել թթու դրած վարունգով:

Պարունակություն :
250 գ. կարմրախայտի համար վերցնել 30 գ. հալած յուղ, 10 գ. կիտրոն, 10 գ. ալյուր, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1455 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած և փորոտիքը թափված ձուկը լվանալ, աղ անել, դնել կաթսայի մեջ, մի քիչ ջուր լցնել, փակել կաթսան կափարիչով և 15-18 րոպե խաշել թույլ կրակի վրա: Կաթսան վերցնել կրակից, զգուշորեն տեղափոխել ձուկը ափսեի մեջ և զարդարել մաղադանոսի տերևներով: Առանձին մատուցել քացախ:

Պարունակություն :
250 գ. կարմրախայտի համար վերցնել 60 գ. ջուր, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1050 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Ձուկը մաքրել, փորոտիքը թափել, կտրել գլուխն ու պոչը և խաշել: Գլխով ու պոչով պատրաստել արգանակ և քամել: Գազարը և գլուխ սոխը մանր կտրատել, տապակել յուղով, հետո ավելացնել տոմատ և նորից տապակել 5-7 րոպե: Բոված ալյուրը խառնելով լուծել արգանակի հետ, ավելացնել պատրաստի բանջարեղենը, ծեծած սխտոր, աղ, պղպեղ և եփել: Խաշած ձկան վրա լցնել պատրաստի սոուսը և նորից եփել: Սիգը մատուցել ափսեով` վրան մաղադանոս ցանած:

Պարունակություն :
200 գ. սիգի համար վերցնել 20 գ. գազար, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. տոմատ, 15 գ. հալած յուղ, 3 գ. ալյուր, 2 գ. սխտոր, 100 գ. ձկան արգանակ, աղ, հատիկով պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1212 | Дата: 03.08.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը:Պատրաստի սիգի մեջքի վրա կտրվածք անել (4-5 կտրվածք` միջին չափի ձկան համար), օղակաձև ծալելով դնել կաթսայի մեջ: Վրան տաք ջուր լցնել` 0.3 լիտր 1 կգ. ձկան համար, ավելացնել համեմունքներ և խաշել փակած ամանի մեջ:
Պարունակություն :200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գլուխ սոխ, նեխուր, դափնու տերև, պղպեղ, աղն ըստ ճաշակի:

Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1503 | Дата: 27.07.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը ծալել օղակաձև և դնել կաթսայի մեջ` փորի կողմով: Ավելացնել բանջարեղեն, համեմունքներ, լցնել եռման ջուր, այնքան, որ ձկից 3-5 սմ-ով վերև լինի, հասցնել եռման աստիճանի և շարունակել եփել թույլ կրակի վրա: Ձուկը կարելի է խաշել նախապես չափաբաժնով կտրած:
Պարունակություն : 
200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գազար, 5 գ. գլուխ սոխ, 5 գ. մաղադանոս, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1837 | Дата: 08.06.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի սիգի մեջքի վրա կտրվածք անել (4-5 կտրվածք` միջին չափի ձկան համար), օղակաձև ծալելով դնել կաթսայի մեջ: Վրան տաք ջուր լցնել` 0.3 լիտր 1 կգ. ձկան համար, ավելացնել համեմունքներ և խաշել փակած ամանի մեջ:

Պարունակություն :
200 գ. ձկան համար վերցնել 5 գ. գլուխ սոխ, նեխուր, դափնու տերև, պղպեղ, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1034 | Дата: 08.06.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի 120 գ-ոց կտորներով կտրած սիգը պահել մարինադի մեջ 2-3 ժամ, հագցնել շամփուրի վրա և խորովել կրակի վրա: Ձուկը մատուցել ափսեով, զարդարել կանաչու տերևներով, նռան հատիկներով կամ կիտրոնի կտորներով: Որպես խավարտ կարելի է օգտագործել եփված լոլիկ, սմբուկ և կանաչ պղպեղ:
Պարունակություն :
120 գ. սիգի համար վերցնել 30 գ. նռան հատիկներ կամ 1/4 կիտրոն, 30 գ. կանաչի, 5 գ. տոմատ, աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 997 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Իշխանը մաքրել, փորոտիքը հեռացնել և լվանալ: Ձկան փափուկ մասը կտրել կտորներով և անցկացնել մսաղացով: Ավելացնել ձու, ծեծած մշկընկույզ, սև, բուրավետ պղպեղ, սխտոր, աղ և լավ խառնել: Պատրաստի զանգվածից պատրաստել հավի ձվի մեծության գնդիկներ: Պատրաստի գնդիկները տապակել թավայի մեջ: Առանձին պատրաստել տոմատի սոուս` ՙՏոմատի սոուսով իշխան՚-ի նման: Մատուցել ափսեով, վրան լցնել սոուս ու թարխունի տերևներ:
Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. հալած յուղ, 14 ձու, 50 գ. տոմատի սոուս, 3 գ. աղ, 0.2 գ. բուրավետ պղպեղ, 0.5 գ. մշկընկույզ, 0.2 գ. սև պղպեղ, 1 գ. սխտոր, 2 գ. թարխուն:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1188 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Մշակված իշխանը լվանալ, աղ անել և դնել նախապես կարագ քսած թավայի մեջ: Ավելացնել կլորաշերտով կտրած գլուխ սոխ, լոլիկ, լավ ծեծած սխտոր ու պղպեղ: Ձկով թավան դնել ջեռոցի մեջ և եփել 15-18 րոպե: Ձուկը մատուցել նույն թավայի մեջ` վրան թարխունի և մաղադանոսի տերևներ ցանած:
Պարունակություն : 
200 գ. իշխանի համար վերցնել 300 գ. լոլիկ, 20 գ. կարագ, 20 գ. գլուխ սոխ, աղ, պղպեղ, սխտոր, թարխուն և մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1257 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը մաքրել փորոտիքից` առանց փորը բացելու (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով), իսկ հետո լվանալ և աղ անել: Ձուկը լցոնել խաշած բրինձով, համեմված յուղով, չամիչով ու կոճապղպեղով: Պատրաստի ձուկը օղակաձև ծալել` պոչի լողակը մտցնելով ներքևի ծնոտի մեջ, այնուհետև դնել յուղ քսած և սուխարի շաղ տված տապակի մեջ և եփել ջեռոցում: Իշխանը մատուցել ափսեով, զարդարել մաղադանոսի տերևներով:
Պարունակություն :
 250 գ. իշխանի համար վերցնել 20 գ. բրինձ, 20 գ. յուղ, 15 գ. չամիչ, 0.1 գ. կոճապղպեղ, աղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1321 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Իշխանը մաքրել, փորը կտրել, հեռացնել փորոտիքը, լվանալ և տափակեցնել` առանց մեջքը կտրելու: Պատրաստի ձուկը դնել յուղ քսած տապակի մեջ, աղ անել, կարագ քսել, լցնել կարմիր պղպեղ, մանրացրած կանաչ սոխ ու թարխուն և 18-20 րոպե դնել ջեռոցի մեջ: Պատրաստի իշխանը մատուցել ափսեով, զարդարել թարխունի տերևներով և մանր կտրատած կանաչ սոխով:
Պարունակություն :
250 գ. իշխանի համար վերցնել 10 գ. կարագ, 25 գ. կանաչ սոխ, աղ, կարմիր պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1593 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված ձուկը մաքրել փորոտիքից` առանց փորը բացելու (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով): Ճաշի գդալով քերելով մաքրել ներսը և ողնաշարի վրայի արյունը: Դրանից հետո լավ լվանալ և սրբիչով չորացնել: Որպեսզի ձուկը պատրաստման ընթացքում չդեֆորմացվի, պետք է սուր դանակով մի քանի տեղ կտրել: Պատրաստի ձուկը ներսից և դրսից աղ անել, լցնել կարմիր պղպեղ, հագցնել շամփուրի վրա և խորովել շիկացած ածուխների վրա (առանց կրակի), ձուկը մեջընդմեջ շուռ տալ և վրան կարագ քսել: Իշխանը մատուցել ափսեի մեջ` զարդարելով կլոր կտրած կիտրոնով և թարխունի տերևներով: Նռան հատիկները մատուցել առանձին: Կիտրոնը կարելի է մատուցել նաև առանձին:
Պարունակություն :
 250 գ. իշխանի համար վերցնել 5 գ. կարագ, 15 գ. կիտրոն, 50 գ. նռան հատիկներ. աղը, կարմիր և սև պղպեղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 964 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Փորոտիքից մաքրած, լվացած իշխանը տափակացնել (առանց մեջքը կտրելու) և երկու կողմից տապակել յուղով` մինչև դառնա ոսկեգույն: Տապակած ձկան վրա լցնել հարած ձու և ձկով տապակը դնել ջեռոցի մեջ` 3-5 րոպե: Իշխանը մատուցել հենց այդ տապակով` վրան թարխուն ցանած: Պատրաստի ձուկը կարելի է զարդարել ակնիկով և թարխունով:
Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 20 գ հալած յուղ, 1 ձու, աղ, պղպեղ, թարխուն` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1086 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված իշխանը պատրաստել ինչպես ՙԿարտոֆիլով իշխանը՚ (Նայել նախորդ բաղադրատոմսը): Պատրաստի իշխանը դնել ափսեի մեջ, վրան տոմատի սոուս լցնել, զարդարել մաղադանոսի տերևներով: Տոմատի սոուս պատրաստելու համար գլուխ սոխը մանր կտրատել և թեթևակի տապակել յուղով, մեջը լցնել տոմատ, իսկ հետո բոված ալյուր (ալյուրը պետք է լինի մուգ շագանակագույն) և մի որոշ ժամանակ թողնել կրակի վրա: Դրանից հետո ջրիկացնել ձկան արգանակով, լցնել աղ, շաքար, կարմիր պղպեղ, խառնել: Եփել 8-10 րոպե, իսկ հետո կարագ դնել վրան:
Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 6 գ. ցորենի ալյուր, 20 գ. հալած յուղ, 50 գ. տոմատի սոուս, աղ, պղպեղ, մաղադանոս ըստ ճաշակի: 25 գ. տոմատի սոուս պատրաստելու համար վերցնել 30 գ. գլուխ սոխ, 3 գ. ցորենի ալյուր, 1 գ. շաքար, 5 գ. հալած յուղ, 50 գ. ձկան արգանակ, աղ և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1428 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մշակված իշխանը լվանալ, տափակացնել, լայնակի կտրել կտորներով, աղ անել, թաթախել ալյուրի մեջ և երկու կողմից տապակել յուղով` մինչև ոսկեգույն դառնա: Առանձին տապակել կտորներով կտրատած կարտոֆիլ: Իշխանը մատուցել ափսեի մեջ` տապակած կարտոֆիլով, զարդարել մաղադանոսի տերևներով: Առանձին մատուցել կիտրոն:
Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 150 գ. կարտոֆիլ, 6 գ. ալյուր, 26 գ. հալած յուղ, 15 գ. կիտրոն, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1005 | Дата: 19.05.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ կարագ քսել, դնել լավաշ, իսկ վրան մշակված, աղով ու պղպեղով համեմված, չափաբաժնով կտրած իշխանի կտորները: Եթե ձուկը փոքր է, այն դնում են ամբողջական: Ձկան վրա թարխուն և համեմ դնել, ծածկել լավաշով: Կաթսան ամուր փակել և ձուկը շոգեխաշել թույլ կրակի վրա: Իշխանը մատուցել լավաշով փաթաթած:

Պարունակություն :
150 գ. իշխանի համար վերցնել 250 գ, լավաշ, 80 գ. թարխուն և համեմ, 35 գ. կարագ. աղ և պղպեղ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1761 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ կարագ քսել, շարքով դնել իշխանը, ձկան վրա կարագ և թարխունի տերևներ դնել: Կաթսայի բերանը պինդ փակել և թույլ կրակի վրա 18-20 րոպե գոլորշիով եփել: Իշխանը մատուցել տաք վիճակում: Առանձին մատուցել նռան հյութ:

Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 35 գ. կարագ, 50 գ. նռան հյութ, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 888 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը : 
Կաթսայի մեջ լցնել փոքր, լվացած գետի քարեր, լցնել այնքան ջուր, որ ծածկի քարերին և դնել կրակի վրա: Երբ ջուրը սկսի եռալ, լցնել մանրացրած քարաղ, 1-2 շարքով դնել փորոտիքը մաքրած և լվացած ձուկը` թեփուկներով : Կաթսան պինդ փակել և 18-20 րոպե վրա եփել` առանց ջրի, թույլ կրակի վրա: Իշխանը մատուցել տաք վիճակում. կանաչ սոխն ու թարխունը մատուցել առանձին:

Պարունակություն :
200 գ. իշխանի համար վերցնել 50 գ. թարխուն, 50 գ. կանաչ սոխ, 6 գ. քարաղ:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 772 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մաքրած ձկան փորոտիքը մաքրել` առանց փորը բացելու, (խռիկները հեռացնելուց հետո բացված անցքով): Մաքրված ձուկը լավ լվանալ: Ձկան փորի մեջ լցնել աղ, պղպեղ, հետո լցնել մանր կտրատած թարխուն, կանաչ սոխ և լվացած ալուչա (թարմ կամ չորացրած): Պատրաստի ձուկը օղակաձև ծալել: Դրա համար պոչի լողակը մտցնել ձկան ներքևի ծնոտի մեջ: Կաթսայի մեջ խաչաձև դնել մաքուր փայտիկներ, լցնել խաղողի սպիտակ գինի, դնել ձուկը և 18-20 րոպե առանց ջրի եփել: Իշխանը մատուցել տաք կամ սառը վիճակում, զարդարել կանաչիով: Նռան հյուըթ կամ նռան հատիկները մատուցել առանձին:

Պարունակություն :
 200 գ. իշխանի համար վերցնել 35 գ. սպիտակ գինի, 10 գ. թարխուն, 50 գ. կանաչ սոխ, 10 գ. թարմ ալուչա, 20 գ. նռան հյութ կամ 55 գ. նռան հատիկներ, կարմիր պղպեղ, աղ, կանաչին ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 1028 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կաթսայի տակ խաչաձև դնել ոչ մեծ, մաքուր փայտիկներ, լցնել սպիտակ գինի, փայտիկների վրա 2-3 շարքով դնել աղով և պղպեղով համեմված իշխանը: Ձկան վրա դնել մեծ-մեծ կտրատած թարխուն և կանաչ սոխ: Կաթսան ծածկել և թույլ կրակի վրա խաշել 18-20 րոպե: Իշխանը մատուցել տաք վիճակում: Կիտրոնը կամ նռան հատիկները մատուցել առանձին:

Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 35 գ. խաղողի սպիտակ գինի, 10 գ. կիտրոն կամ 55 գ. նռան հատիկներ, աղ, պղպեղ, թարխուն և կանաչ սոխ` ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 906 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Պատրաստի իշխանը լվանալ, 1-2 շարքով դնել նախապես կարագ քսած կաթսայի մեջ: Ձկան վերևում դնել կարագի կտորներ, մի քիչ ջուր լցնել, ծածկել կաթսան և ձուկը խաշել թույլ կրակի վրա` 15-18 րոպե: Պատրաստի ձուկը դնել ափսեի մեջ, վրան լցնել ձկան ջուրը, զարդարել կիտրոնով ու թարխունով:

Պարունակություն :
200 գ իշխանի համար վերցնել 50 գ. ջուր, 10 գ. կիտրոն, 40 գ. կարագ, 40 գ. թարխուն, աղն ըստ ճաշակի:
Ձկնեղենով կերակրատեսակներ | Просмотров: 788 | Дата: 21.02.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz