Ուրբաթ, 26.04.2024, 03.25.55
Դուք մուտք եք գործել ինչպես Հյուր | Խումբ "ՀՅՈՒՐ"Ողջունում եմ ձեզ Հյուր | RSS

Հայաստան և Հայեր

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ԿԱՊԻ ՄԵՋ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1
ՀՅՈՒՐԵՐ 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ 0
ՄՈՒՏՔԻ ՖՈՐՄԱ

ՓՆՏՐԵԼ

Այս ամենը անվճար է

Главная » Доска объявлений » ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սառը ուտեստներ [36] Աղցան [21]
Կոլոլակ [3] Ոչխարի մսով կերակրատեսակներ [16]
Տավարի մսով ապուրներ [15] Հավի մսով ապուրներ [6]
Սնկով ապուրներ [5] Բակլազգիներով և ձավարեղենով ճաշատեսակներ [18]
Պիցցա [7] Ապուր [18]
Ձկնեղենով կերակրատեսակներ [31] Պահածոներ [20]
Հայկական [0]

В разделе объявлений: 196
Показано объявлений: 151-175
Страницы: « 1 2 ... 5 6 7 8 »

Պատրաստման եղանակը :
Սմբուկը, բուլղարական պղպեղը, լոլիկը շարել շամփուրի վրա և խորովել շիկացած ածուխներիի վրա (առանց կրակի): Բանջարեղենը և գլուխ սոխը մաքրել, աղ անել, շարել կողք-կողքի և վրան մաղադանոս ցանել:

Պարունակություն :
50 գ.սմբուկի համար վերցնել 100 գ. լոլիկ, 25 գ. գլուխ սոխ, 25 գ. բուլղարական պղպեղ, աղ, սև պղպեղ, մաղադանոս՜ ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 1022 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Թթվեցրած կաղամբը և գլուխ սոխը կտրատել, ավելացնել մարինացված խաղող, մանր կտրատած խնձոր և անկորիզ ձիթապտուղ, լցնել ձեթ (զեյթունի կամ արևածաղկի), խառնել: Մատուցելուց առաջ լցնել աղցանամանի մեջ, ձևավորել մարինացված խնձորի կտորներով, խաղողի փոքր տերևներով, վրան մաղադանոս ցանել:

Պարունակություն :
100 գ. կաղամբի համար վերցնել 20 գ. գլուխ սոխ, 30 գ. խնձոր, 40 գ. խաղող, 15 գ. ձիթապտուղ, 10 գ. ձեթ, կանաչին ըստ ճաշակի:

Աղցան | Просмотров: 978 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):

Պարունակություն :
30 գ. ոսպի համար վերցնել 15 գ. բլղուր, 20 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, 10 գ. ծիրանաչիր, 10 գ. ալբուխար, 10 գ. չամիչ, 50 գ. խաղողի տերև, աղ, պղպեղ, համեմ, դաղձ, ուրց, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 974 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ձուն ամբողջությամբ խաշել, կլպել, բաժանել չորս մասի, աղ անել և թարխունի հետ փաթաթել լավաշի մեջ՝ խողովակի ձև տալով:
Սառը ուտեստներ | Просмотров: 1098 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Ջոկած, լվացած և ծղոտաձև կտրած լոբիները լցնել աղաջրի մեջ, հետո լցնել աղցանամանի մեջ, ավելացնել աղ, պղպեղ ընկույզ, քացախ, վրան ցանել մանր կտրատած մաղադանոս ու խառնել:
Պարունակություն :
200 գ. լոբու համար վերցնել 25 գ. ընկույզ, քացախ, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:

Սառը ուտեստներ | Просмотров: 1663 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Կարմիր լոբին լվանալ, սառը ջուր լցնել և խաշել, որից հետո քամել: Սառելուց հետո լոբու վրա լցնել աղ, պղպեղ, քացախ՝ խառնած ձեթի հետ և լավ խառնել: Լցնել աղցանամանի մեջ, զարդարել սոխով, մաղադանոսով ու համեմով:
Պարունակություն :
80 գ.լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 15 գ. ձեթ, 15 գ. քացախ, աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Աղցան | Просмотров: 2077 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ծաղկակաղմբը մաքրել վնասված ցողուններից, լցնել աղաջրով լցված կաթսայի մեջ (ջուրը պետք է ծածկի կաղամբին), ավելացնել մանրացրած կիտրոն և եռալու պահից սկսած 5-8 րոպե եփել: Պատրաստի կաղամբը հանել ջրից, սառեցնել, մանր կտրատել, լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել կիտրոնի հյութի հետ խառնած ձեթ, ցանել մանր կտրատած կանաչի և զարդարել ձիթապտուղով:
Պարունակություն :
200 գ. ծաղկակաղամբի համար վերցնել 10գ. ձեթ, 14 գ. կիտրոն, 15 գ. ձիթապտուղ, խառը կանաչի, աղ (աղաջրի համար) 6 գ.:
Աղցան | Просмотров: 1445 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը
Բաստուրման իրենից ներկայացնում է աղով ներծծված, լավ սեղմված, կծու համեմունքի (չաման) շերտով պատված և հետո չորացրած տավարի մսի կտոր: Մատուցում են որպես սառը խորտիկ` շատ բարակ շերտով կտրած:
Բաստուրմայի պատրաստման եղանակը: Տավարի մեջքի մասի փափուկ կտորներից կտրել 30 սմ երկարությամբ, 12 սմ լայնությամբ և 6 սմ հաստությամբ կտորներ: Մսի կտորները իրար կողքի դնել ամանի մեջ, վրան աղ լցնել, թողնել 2 օր, հետո մսի դիրքը փոխել այնպես, որ վերևի մասը մնա տակում և նորից թողնել 2 օր: Այնուհետև միսը թեթևակի լվանալ սառը ջրով և չորացնել փայտե վանդակաճաղերի վրա: Պատրաստի միսը շարքով դնել սեղանին, վրան ծակոտկեն կտոր փռել, կտորի եզրերը ձգել, վրան տախտակ դնել, իսկ վերջինիս վրա որևէ ծանրություն դնել: Թողնել 5 ժամ, հետո կտորը փոխել և էլի 12 ժամ թողնել այդպես: Լավ սեղմվելուց հետո մսի կտորները ամուր կապել թելով և կախել ոչ արևոտ տեղում 12 ժամ, որպեսզի չորանա (միսը շոշափելիս պետք է չոր լինի): Չամանի սերմերը լավ լվանալ և ծեծել: Սխտորը մաքրել և ծեծել: Չամանը, սխտորը, աղացած կարմիր պղպեղը խառնել և ջուր ավելացնել այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Չորացած մսի կտորները պատել պատրաստված մածուկի բարակ շերտով, շարել իրար կողք և 4 օր թողնել: Դրանից հետո միսը նորից վերը նշված մածուկով պատել, դնել ամանի մեջ և պահել 3-4 օր: Այս գործընթացը կրկնել 3 անգամ: Պատրաստի միսը հանել և չորացնելու համար 10 օր կախել ոչ արևոտ տեղում:

Պարունակություն :
 10 կգ տավարի մսի (առանց ոսկորի) համար վերցնել 600 գ. սխտոր, 1 կգ. աղ, 500 գ. չաման, աղացած կարմիր պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2395 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սուջուխը իրենից ներկայացնում է երշիկի տեսակ, որը պատրաստվում է տավարի մսի ֆարշով` համեմված տարբեր կծու համեմունքներով: Մատուցվում է որպես սառը խորտիկ` 2-2.5 մմ հաստությամբ լայնակի կտրատած:
Սուջուխի պատրաստման եղանակը:Տավարի մսի փափուկ մասը պատրաստել ինչպես բաստուրմայինը (Նայել նախորդ բաղադրատոմսը): Մսի կտորներին քսել աղով և պարարտանյութով պատրաստված մածուկ, դնել ամանի մեջ և պահել 2 օր: Դրանից հետո միսը թեթևակի լվանալ, չորացնել փայտե վանդակաճաղերի վրա, հետո անցկացնել մսաղացով, դնել ամանի մեջ, ավելացնել ծեծած սխտոր, աղացած կարմիր պղպեղ, դարչին, հիլ, ծածկել կտորով և թողնել 2-3 ժամ: Տավարի աղիքները կտրել 40 սմ երկարությամբ, մի ծայրը թելով կապել, լցոնել պատրաստված խճողակով և մյուս ծայրն էլ կապել թելով: Թեթևակի մի ծայրը մոտեցնել մյուսին` երշիկին տալով պայտի ձև և ծայրերը կապել: Պատրաստի սուջուխը դնել սեղանին, ծածկել ծակոտկեն կտորով, վերևում դնել տախտակ, իսկ վերջինիս վրա քար և այդպես թողնել 3 օր, որից հետո կախել հով տեղում (անարև և լավ օդափոխվող): 10-15 օր հետո սուջուխը կպնդանա:

Պարունակություն :
 10 կգ տավարի մսի համար (առանց ոսկորի) վերցնել 250 գ. աղ, 10 գ. պարարտանյութ, 100 գ. կարմիր պղպեղ, 150 գ. սխտոր, 2 գ. դարչին, 2 գ. հիլ:
Սառը ուտեստներ | Просмотров: 8169 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Մսաղացով անցկացրած խաշած լոբուն ավելացնել ծեծած ընկույզ, մանր կտրատած տապակած սոխ, աղ, պղպեղ և վրան լցնել խաշած լոբու ջուրը (50 գ.): Ստացված զանգվածը խառնել, վրան շաղ տալ մաղադանոս և համեմ:
Պարունակություն :
 80 գ. լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 25 գ. ընկույզ, աղ, պղպեղ, մաղադանոս և համեմ` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 6088 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած կարմիր լոբին անցկացնել մսաղացով, փռել ափսեի մեջ, վրան լցնել աղ, պղպեղ, մանր կտրատած տապակած գլուխ սոխ, համեմ և խառնել: Զարդարել համեմով կամ մաղադանոսով:
Պարունակություն :
 80 գ. լոբու համար վերցնել 50 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1911 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Լոբին խաշել, քամել և տապակել ձեթի մեջ, ավելացնել տապակած գլուխ սոխ, պղպեղ, խառնել և վրան համեմ ցանել: ՈՒտեստը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
Պարունակություն :
80 գ. լոբու համար վերցնել 25 գ. գլուխ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, համեմ` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2511 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սմբուկը շարել շամփուրների վրա և խորովել ածուխների վրա (առանց կրակի): Կլպել, մանրացնել, ավելացնել ձեթ, մանր կտրատած կանաչ սոխ, սամիթ, համեմել աղով ու պղպեղով, խառնել և սառեցնել: Սմբուկները դնել ափսեի կամ աղցանամանի մեջ, զարդարել կանաչ սոխով, սամիթով կամ մաղադանոսով:
Պարունակություն
 200 գ.սմբուկի համար վերցնել 25 գ. կանաչ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, սամիթ կամ մաղադանոս:
Սառը ուտեստներ | Просмотров: 1703 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ապուզանը լվանալ, լցնել եռացրած աղաջրի մեջ, եփել, հետո քամել և սառեցնել: Ապուզանը դնել աղցանամանի մեջ, վրան մաղադանոս ցանել: Մանրացրած սխտորն ու քացախը մատուցել առանձին:
Պարունակություն :
200 գ. ապուզանի համար վերցնել 8 գ. սխտոր, աղ, քացախ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 806 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Դանդուրը լվանալ, լցնել եռացած աղաջրի մեջ, հետո քամել և սառեցնել: Դանդուրը լցնել ափսեի մեջ, խառնել ծեծած սխտորի հետ, վրան լցնել քացախ, համեմ և մաղադանոս:
Պարունակություն :
200 գ. դանդուրի համար վերցնել 80 գ. սխտոր, աղ, քացախ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 900 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Բոխին լվանալ, լցնել եռեցրած աղաջրի մեջ, եփել, որից հետո քամիչով դնել սառը ջրի մեջ և թողնել 15-20 րոպե: Քամած բոխին լցնել աղցանամանի մեջ, վրան շաղ տալ համեմ և մաղադանոս, լցնել քացախ, աղ և առանձին մատուցել սխտորը:
Պարունակություն :
 150 գ. բոխու համար վերցնել 6 գ. սխտոր, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 979 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սիբեխը ջոկել, լավ լվանալ, լցնել եռացրած աղաջրի մեջ, թողնել մեջը մինչև պատրաստի լինի, հետո քամել և սառեցնել: Սիբեխը լցնել աղցանամանի մեջ, վրան շաղ տալ համեմ ու մաղադանոս: Քացախը և ծեծած սխտորը մատուցել առանձին:
Պարունակություն :
200 գ. սիբեխի համար վերցնել 8 գ. աղ, քացախ, համեմ և մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1361 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Ղանձիլի ցողունները լվանալ, վրան եռացրած ջուր լցնել և սառեցնել, որից հետո լցնել եռացրած աղաջրի մեջ և հանել: Պատրաստի ցողունները քամել, սառեցնել, հետո լցնել աղցանամանի մեջ, վրան աղ և քացախ լցնել:
Պարունակություն 
 100 գ. ղանձիլի համար վերցնել 3 գ. աղ, քացախն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 815 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Սպանախը լվանալ, կտրել (մեծ-մեծ), լցնել եռացող աղաջրի մեջ և եփել: Եփելուց հետո քամել և սառեցնել: Սպանախը լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել աղ և քացախ: Առանձին մատուցել ծեծած սխտոր
Պարունակություն
 250 գ. սպանախի համար վերցնել 15 գ. քացախ, 2 գ. սխտոր, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 2080 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Վերցնել չհասունացած բակլաները, լավ լվանալ, բարակ կտրել, լցնել եռացող աղաջրի մեջ, եփել, քամել և սառեցնել: Պատրաստի բակլաները խառնել մանր կտրատած սոխի հետ, համեմել պղպեղով, վրան լցնել քացախի հետ խառնած ձեթ:
Պարունակություն :
250 գ. բակլայի համար վերցնել 25 գ. կանաչ սոխ, 15 գ. ձեթ, քացախ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 1009 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Չհասունացած լոբիներից հեռացնել պտուղները, կտրել բարակ երկար շերտերով, լցնել եռացած աղաջրի մեջ և եփելուց հետո քամել: Լոբին լցնել աղցանամանի մեջ, վրան լցնել աղ և քացախ: Մանրացրած սխտորը մատուցել առանձին:
Պարունակություն
250 գ լոբու համար վերցնել 20 գ. քացախ, 20 գ. սխտոր, աղ, սև պղպեղն ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 3000 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած և քերիչով անցկացրած կարմիր լոբուն ավելացնել ծեծած ընկույզ, մանր կտրատած գլուխ սոխ, կորիզահան արված, լվացած ու չորացրած հոն, աղ, պղպեղ, լոբու խաշած ջուրը (50 գ. 1 բաժնին) և լավ խառնել: Ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել, դնել ափսեի մեջ, վրան մանր կտրատած մաղադանոս ցանել:
Պարունակություն :
80 գ. կարմիր լոբու համար վերցնել 30 գ. ընկույզ, 25 գ. գլուխ սոխ, 20 գ. չորացրած հոն, աղ, պղպեղ, մաղադանոս` ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 919 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
 Սպիտակ լոբին լվանալ, խաշել, սառեցնել և քերիչով անցկացնել: Նուշը թրջել տաք ջրի մեջ, հեռացնել կեղևը և մանր կտրատել: Քիշմիշի ցողունները հեռացնել և լվանալ: Պատրաստի լոբին լցնել նախապես կարագ քսած տապակի մեջ, ավելացնել նուշն ու քիշմիշը (1 բաժնին 50 գ.), լավ խառնել և դնել թույլ կրակի վրա` 10-15 րոպե: Հետո լցնել ափսեի մեջ, զարդարել կիտրոնի կտորներով ու կանաչու տերևներով:
Պարունակություն: 
80 գ. սպիտակ լոբու համար վերցնել 20 գ. քիշմիշ, 30 գ. նուշ, 30 գ. ձեթ, 15 գ. կիտրոն, աղ, կանաչին ըստ ճաշակի:
Սառը ուտեստներ | Просмотров: 806 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Խաշած ոլոռը աղալ մսաղացով, ավելացնել մաքրած ընկույզ, ցողունից մաքրած քիշմիշ, հիլ, ոլոռի ջրով պատրաստած շաֆրանի թուրմ (1 բաժնին 50 գ.) խառնել և ստացված զանգվածից ընկույզի մեծության գնդիկներ պատրաստել կամ պաշտետի ձև տալ:
Պարունակություն :
 80 գ. ոլոռի համար վերցնել 30 գ. ընկույզ, 30 գ. քիշմիշ, 15 հ. հիլ, շաֆրան:
Աղցան | Просмотров: 1007 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)

Պատրաստման եղանակը :
Թթու դրած կաղամբը քամել աղաջրից, մանր կտրատել, լցնել աղցանամանի մեջ, վրան ձեթ լցնել, խառնել և ավելացնել մանր կտրատած գլուխ սոխ:
Պարունակություն :
125 գ. կաղամբի համար վերցնել 15 գ. ձեթ, 40 գ. գլուխ սոխ:

Աղցան | Просмотров: 1406 | Дата: 26.01.2011 | Комментарии (0)


Հայաստան © 2024
Сделать бесплатный сайт с uCoz